Ձայնից փախանք, ընկավ ու տրաքեց. Վարդենիսում՝ ԱԹՍ-ի հարվածից վիրավոր տղայի հայրը. Տեսանյութ
Դիտել նաև
Վարդենիսի և հարակից գյուղերի բնակիչները փակել են գլխավոր ճանապարհը (տեսանյութ)
Ձայնփախցնոցի՝ ամենաշատը հավատացած և խաբված 3 մարզից. «Կարճ ասած» (տեսանյութ)
Վարդենիսի Նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրենին և 4 աշխատակիցներին մեղադրանք է ներկայացվել
Վարդենիսում լարված իրավիճակ է. Տեսանյութ
Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում ջեռուցման մարտկոցից մետաղյա շղթայով կապված հիվանդ է հայտնաբերվել. տնօրենը ձերբակալվել է
Վարդենիսում, Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետեւանքով` անօդաչու թռչող սարքի հարվածից տուժած 14-ամյա Նարեկի հայրն այսօր՝ հոկտեմբերի15-ին, լրագրողների հետ զրույցում պատմեց, որ ընտանիքով գնացել էին հողամաս՝ կարտոֆիլ քանդելու, այդտեղ էլ տեղի է ունեցել դեպքը։
«Դաշտում էինք, եկավ ընկավ մեր դաշտի մեջ։ Ձայնից փախանք, ընկավ ու տրաքեց, դրա հետեւանքով էլ երեխան վիրավորվեց։ Ամեն օր էլ գալիս են ձայները, պայթյունները, խփում են ամեն օր։ Չենք կարող սպասել երկար, մտածեցինք՝ նորմալ կլինի, գնացինք կարտոֆիլ քանդելու ու եկավ խփեց»,- պատմեց հայրը։
Նա ասաց, որ երեխայի առողջական վիճակն այսօր կայուն է, սակայն դեռ չեն վիրահատել։
«Հիշում է, թե ոնց է եղել դեպքը։ Այսօր արդեն կերակրել են»,- ասաց հայրը։
Մանրամասները՝ NEWS.am-ի տեսանյութում