Արցախում զոհվել է գյումրեցի ծանրորդ Էդուարդ Մարանջյանը
Արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող մարտերում արիաբար զոհվել է Գյումրիի մարզական բարձրագույն վարպետության դպրոցի սան, ծանրորդ Էդուարդ Մարանջյանը:
«Մեր սան Էդուարդ Մարանջյան միացավ իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերած հերոսների շարքին: Ննջիր խաղաղությամբ, Զինվո’ր ջան:
Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցը խորին ցավակցություն է հայտնում Մարանջյանների ընտանիքին և հարազատներին»,-գրված է մարզական դպրոցի հաղորդագրությունում: