Դավիթաշենի կամրջի տակ ավտոմեքենա է շրջվել. կա 1 զոհ
Ապրիլի 9-ին, ժամը 08:43-ին ահազանգ է ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է, կա 1 զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

