Ներսես Պողոսյանի մեղադրանքը քննչական մարմինը հստակեցրել է. Ներսեսը չի ստորագրել մեղադրանքի տակ
Մայիսի 31-ից կալանքի տակ գտնվող Ժիրայր Սեֆիլյանի հետ համագործակցությամբ ապօրինի զենք, զինամթերք պահելու մեջ մեղադրվող Ներսես Պողոսյանի մեղադրանքը քննչական մարմինը հստակեցրել է: Այս մասին այսօր՝ ապրիլի 8-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը:
«Նկարագրության մեջ բովանդակային փոփոխություն են կատարել: Սակայն, Ներսես Պողոսյանը հայտարարեց, որ քանի անգամ էլ հստակեցնեն, միեւնույնն է ինքը չի ընդունում մեղադրանքը: Մի շարք գործողություններ էին նկարագրված, մի քանի նախադասություն են ավելացրել, իբր հստակեցրել են»,-« ասաց պաշտպան Արայիկ Պապիկյանը:
Մանրամասները՝ news.am կայքում

