Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Անգելա Մերկելի հետ. քննարկվել է ԼՂ իրավիճակի լարվածության հարցը

Դիտել նաև
«Այս ամենը ուժի ցուցադրում էր». Պատգամավորը՝ մարդկանց հրապարակ կանչելու Փաշինյանի կոչի մասին
«Երկու փաստ եմ ուզում ընդգծել». Նիկոլ Փաշինյան
Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը կոչ է անում միանալ Փաշինյանի հրաժարականի պահանջին
Նիկոլ Փաշինյանի եւ թիմակիցների հանդիպումն անցել է լարված մթնոլորտում
ԼՀԿ-ն հայտարարություն է տարածել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։
Վարչապետ Փաշինյանը տեղեկատվություն է տրամադրել հոկտեմբերի 10-ին հայտարարված մարդասիրական հրադադարից հետո տեղի ունեցող զարգացումների մասին: Նա մտահոգություն է հայտնել Ստեփանակերտի չդադարող ռմբակոծության եւ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի մասին պայմանավորվածության խախտման կապակցությամբ:
Գերմանիայի կանցլերը խոր մտահոգություն է հայտնել իրավիճակի լարվածության կապակցությամբ:
ՀՀ վարչապետն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի կողմից ազգերի ինքնորոշման իրավունքի կիրառման կարեւորությունը: