Ադրբեջանական կողմը շարունակել է հրթիռահրետակոծության տակ պահել Ստեփանակերտը, Հադրութը, Մարտունին և Արցախի Հանրապետության այլ բնակավայրեր. ՊԲ
Դիտել նաև
Ադրբեջանի իշխանությունները սկսել են օկուպացված հայկական Հադրութի ապօրինի բնակեցումը
Հադրութի շրջանի Մոխրենես գյուղում ադրբեջանցիներն ավերել են հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին (ֆոտո)
Հադրութում զոհված 73 զինծառայողների գործով մեղադրյալների անունները հայտնի են
Հադրութի շրջանում հայտնաբերվել են հայկական ԶՈւ-ին պատկանող «ՄԻ-8» ուղղաթիռի բեկորներ
Հադրութեցի Դավիթ Ավագյանի խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ ստորագրություն չբացակայելու պայմանով
Պաշտպանության Բանակը հայտնել է, որ չնայած պաշտպանության բանակը հետևում է Մոսկվայում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածություններին և կրակ չի վարում՝ ադրբեջանական կողմը շարունակում է հրթիռահրետակոծության տակ պահել Ստեփանակերտը, Հադրութը, Մարտունին և Արցախի Հանրապետության այլ բնակավայրերը:
«Ադրբեջանական կողմը միևնույն ժամանակ ստահոդ տեղեկություններ է տարածում այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները թիրախավորել են Գյանջա քաղաքը: Հիշյալ պնդումները բացարձակ սուտ են և իրականության հետ որևէ առնչություն չունեն»,-նշված է ՊԲ-ի ֆեյսբուքյան գրառման մեջ: