Նիկոլ Փաշինյանը «լուծարում է» Սամվել Շահրամանյանին (տեսանյութ) Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով
29
102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը Ալեք Մանուկյան—Սայաթ-Նովա խաչմերուկում է՝ ծառահատումների թեմայով (տեսանյութ) Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Նիկոլ Փաշինյանը «լուծարում է» Սամվել Շահրամանյանին (տեսանյութ) 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը Ալեք Մանուկյան—Սայաթ-Նովա խաչմերուկում է՝ ծառահատումների թեմայով (տեսանյութ) Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների Հայաստանից դուրսբերման մասին Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Իմ պատվից և արժանապատվությունից ցածր կլինի Ալեն Սիմոնյանին դատի տալը. Աննա Մկրտչյան. Տեսանյութ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր

«Դավաճան փնտրելը նշանակում է պառակտել ազգին ու այս ծանր վիճակում հանել իրար դեմ»․ Վիտալի Բալասանյան

Այսօր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերեւա, դիրքերը պահելը իմաստ չունի։ Ըստ որոշ տեղեկությունների՝ զինվորներին համոզելով, նույնիսկ հրամայելով ստիպել են որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն: Իմ հանձնարարությամբ ԱԱԾ-ում սկսվել է հետաքննություն եւ գործող գլխավոր անձանցից մեկը, որ Ստեփանակերտի բնակիչ է, հայտնաբերվել եւ ձերբակալվել է Երեւանում։ Հարուցված քրեական գործի շրջանակներում տեղի է ունենում քննություն, որի արդյունքում կպարզվի, թե վերը նշված տեղեկություններից որն է իրական, որը մտացածին: Այս պահին քննվում են տարբեր վարկածներ, ներառյալ քաղաքական ուղղորդման վարկածը, բայց դեռեւս շատ բան պարզված չէ»:

Այնուհետ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղադրեց մի նյութ՝ «Ո՞վ է Ստեփանակերտում զինվորներին նահանջի տարել, թե «Նիկոլն հողերը ծախել է» վերնագրով և գեներալ Վիտալի Բալասանյանի նկարով, որտեղ գրել էր, թե «Ըստ Ստեփանակարտում տարածված լուրերի` առաջնագծի հատվածներից մեկում զինվորներին համոզողներ, թե նահանջեք «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է», եղել է Վիտալի Բալասանյանի թիմակիցներից»։

Ավելորդ չէ նշելը, որ «Ժողովուրդ» օրաթերթը ղեկավարում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Մենք կապ հաստատեցինք Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հետ՝ մեկնաբանություն ստանալու ակնկալիքով։

Բալասանյանը, դժվարությամբ համաձայնեց խոսել՝ ասելով, թե ժամանակ չունի, սակայն մեր պնդումից հետո արձագանքեց․

«Երբ Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ Արցախում կան հող ծախողներ, դավադիր պատերազմ հրահրողներ ու հետո որևէ փաստ, որևէ ապացույց չբերեց, հենց այսօրվա համա՞ր էր հող նախապատրաստում։ Մենք մեր տղերքի արյան գնով, մեր ճերմակած մազերով՝ թուրքին սատկացնում ենք, կին-տղամարդ զինվոր են հիմա Արցախում, ջարդում ենք մեր օջախը մտած թուրքին, ու իրանց օֆիսներում նստած մարդիկ դավաճաննե՞ր են ման գալիս։

Բարոյակա՞ն է, որ ես հիմա իմ երկիրը փրկելու, իմ հողից տարիներ շարունակ թշնամու մոտ գտնվող հատվածները հետ բերելու փոխարեն գնամ դիրքեր ու սկսեմ հարցուփորձ անել, թե այդ դավաճանն ով է։ Հասկանո՞ւմ են, թե ինչ են հիմա քարոզում։

Պատերազմին հատկապես Արցախում մարդիկ տվել են ու շարունակում են տալ ինչ կարող են՝ կյանքը, առողջությունը, բարեկեցությունը, ապագան, ամեն ինչ փաթեթավորում են ճամպրուկի մեջ ու նետում պատերազմի դաշտ։ Հերոս մարդիկ են, հերոս տղերք, նրանց մեջ դավաճան փնտրելը նշանակում է պառակտել ազգին ու այս ծանր վիճակում հանել իրար դեմ։ Ինչո՞ւ, ինչո՞ւ է հիմա առաջացել նման խնդիր, երբ արդեն այս ամենը ավարտվելու հնարավորություն կա։

Չեմ կարծում որևէ բանական ու բարոյական մարդու, որ էն էլ այս փուլում հերոսների մեջ կփնտրի դավաճանների։ Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը, հատկապես ռազմական դրության ժամանակ, հակասում է բոլոր նորմերին, մարդկանց խուճապի է մատնում, բարոյալքում է։ Մեր ազգի մեջ կլինեն դավաճաններ, ու պատերազմի ավարտից անմիջապես հետո կանցնենք էդ դավաճանների հարցերը լուծելուն։ Մեզ հիմա ոչ միայն հարվածում են դիմացից, այլև, ինչպես երևում է՝ թիկունքից, ամենաբարձր մակարդակով։

Ինչպես բոլոր պատերազմները, սա ևս ավարտվելու է, ու այսօր արդեն սկսել են մեղքերը բարդելու պրոցես։ Հարցեր են կուտակվել Արցախում ու Հայաստանում ու Սփյուռքում ապրող բոլորի մոտ։ Ու դրանց չպատասխանելու, շեղելու համար հնչեղ անուններով ուզում են պլստալ։

Քիչ հերոսների են հեղինակազրկել, հայ ժողովուրդը պետք է հերոս չունենա՞, բոլորը պետք է լինեն քրգործերի տակ ու բանտո՞ւմ։ Հայրենիքի նոր հերոսներն արդեն վախենում եմ մտածել, թե ովքեր են։ Հասկանո՞ւմ եք, որ մեզ ուզում են կոտրել։ Չի ստացվելու, պատասխան են տալու։ Եթե էս կռվում ինձ հետ մի բան լինի, իմ փոխարեն պատասխան թող պահանջեն իմ զինակիցները, իմ ժողովուրդը, եթե ես, Աստծո կամոք, մնամ ողջ, էդ պատասխանները ես եմ պահանջելու»։

Աղբյուր՝ «7or.am»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan