Հայտնի է Շուշիում ծանր վիրավորում ստացած ռուս լրագրողի անունը
Դիտել նաև
Ե՞րբ եք հասկանալու` դուք միայն Նիկոլի զուգահեռ դասարանցին չեք․ Լրագրողը՝ ՆԳ նախարարին
Իշխանությունները փոխում են գործելաոճը․ քրեական հետապնդումներին զուգահեռ փորձում են նաև ֆինանսական բեռ ստեղծել ԶԼՄ-ների և ընդդիմախոսների համար
Փաշինյանը վախենո՞ւմ է լրագրողներից, թե՞ պարզապես «տանել չի կարող»
ՀԺՄ–ն իշխանություններից պահանջում է կարգի հրավիրել թիմակից խոսափողներին և կանխել քաղաքակրթության դեգրադացիան երկրում․ հայտարարություն
Եթե լրագրողը ԱԺ-ում մի անկյունում պիտի նստի, աշխատի, թող մնա խմբագրությունում, աշխատի. Սուրեն Դեհերյան. Տեսանյութ
Ինչպես հաղորդում է Sputnik Armenian, Արցախի Շուշի քաղաքում ռմբակոծության հետևանքով ծանր վիրավորում ստացած ռուս լրագրողը Յուրի Կոտենոկն (Юрий Котенок) է։
Նա «Сегодня.ру» պորտալի գլխավոր խմբագիրն է։ Յուրի Կոտենոկը ծանր վիրավորում է ստացել, նրա կյանքի համար այժմ պայքարում են արցախցի բժիշկները։
Իր հերթին Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանական զինված ուժերի կողմից Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու երկրորդ հրթիռակոծության հետևանքով ծանր վիրավորում է ստացել ռուս լրագրող Յուրի Պետրովիչ Կատյոնկը, ում կյանքի համար այժմ պայքարում են արցախցի բժիշկները»։
Zham.am