Զոհվել է լիբանանահայ հայրենադարձ օպերային երգիչ Գևորգ Հաջյանը
Դիտել նաև
Գևորգ Ալթունյանը կալանավորվել է
Չի կարելի թույլ տալ, որ իսպառ ոչնչացվեն այդ փաստաթղթերի աղբյուրները․ Գևորգ Դանիելյան
Դերասան Գևորգ Գրիգորյանն ավտովթարի է ենթարկվել (լուսանկարներ)
«Ինքնակամ պառկել ենք դшգաղը, վերջին մեխերն ենք մեխում»…
Սեղաններին զինվորի ու հայրենիքի կենաց են խմում, բայց դա «բաժակի հայրենասիրություն ա»
Արցախում մարտական գործողությունների ժամանակ զոհվել է լիբանանահայ հայրենադարձ օպերային երգիչ Գևորգ Հաջյանը:
Նա ծնվել էր Լիբանանի Այնճար քաղաքում և ընտանիքով Հայաստան հիմնական բնակության էր վերադարձել 2005 թվականին, իսկ 2015 թվականին՝ ստացել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:
Գևորգ Հաջյանը Հայաստանի առաջին հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի կապակցությամբ լույս էր ընծայել «Ղօղանջ անկախութեան» ձայնասկավառակը, որտեղ նոր գործիքավորմամբ էր ներկայացրել ռազմահայրենասիրական երգերը՝ «Գինի լից», «Անդրանիկին», «Ելի′ր, Գևորգ, ելի′ր» և այլն:
Նա ռազմաճակատ էր մեկնել՝ որպես կամավոր: