2020 թվականին ՀՀ-ում տնտեսական անկումը կհասնի 6․3%-ի, իսկ 2021-ին այն կվերականգնվի մինչև 4․6%. Համաշխարհային բանկ
Դիտել նաև
Իրանը տասնյակ ԱԹՍ-ներ է արձակել Իսրայելի ուղղությամբ
Ամերիաբանկը երկրորդ տարին անընդմեջ Doing Digital Forum-ի կողքին է (տեսանյութ)
Ամերիաբանկը Doing Digital միջազգային ֆորումի ֆինթեք գործընկերն է (տեսանյութ)
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Բուն Հայաստանի համար ավելի շատ մինուսներ կան․ Պետդումայի ներկայացուցիչը՝ Мир քարտերի մասին
Հրապարակվել է Համաշխարհային բանկի Եվրոպա և Կենտրոնական Ասիա (ԵԿԱ) տարածաշրջանի տնտեսական զարգացումների զեկույցը։
Ըստ ՀԲ-ի փորձագետների կանխատեսման՝ այս տարի մեր տարածաշրջանի տնտեսություններն 4․4 % անկում կգրանցեն։ 2008-ի գլոբալ ֆինանսական ճգնաժամից ի վեր սա ամենածանր տնտեսական անկումն է։ Կանխատեսվում է, որ աճը կվերականգնվի 2021-ին՝ 1.1 %-ից 3․3 %-ի սահմաններում։ Համավարակով պյմանավորված անկումի հետևանքով շուրջ 6 միլիոն մարդ կհայտնվի աղքատության շեմին:
Ըստ ՀԲ-ի՝ Հայաստանի 2020թ․ տնտեսական անկումը կհասնի 6․3%-ի, իսկ 2021-ին այն կվերականգնվի մինչև 4․6%։
«Կորոնավիրուսային համավարակը ծանր հարված հասցրեց Հայաստանին։
Երկրում վարակվածության մակարդակն ամենաբարձրերիցն է ԵԿԱ-ում․ կանխատեսվում է, որ տնտեսական ակտիվությունը 6․3 տոկոսով կնվազի, իսկ աղքատության մակարդակը (միջինից բարձր եկամտային երկրների աղքատության գծի հաշվարկով) 2020 թվականին կբարձրանա 4․8 տոկոսային կետով։ Վերականգնման ընթացքը կլինի դանդաղ․ թողարկման ծավալներն առնվազն մինչև 2022 թվականը չեն վերադառնա մինչքովիդային մակարդակին, իսկ ընթացքը ենթակա կլինի անկման մեծ վտանգի՝ հատկապես կորոնավիրուսային վարակի հետագա ծավալման պատճառով»,-նշված է զեկույցում։
Զեկույցն՝ այստեղ։
Աղբյուրը՝ aysor.am