Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան
28
ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) «Պահն օրհասակա՛ն է». հանրահավաք ու քայլերթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈւՂԻՂ Պատերազմ Արցախում
ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականների սիրտը վախ է ընկել Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Իրական Հայաստանը հիմա դարձնում են պատմական Հայաստան. Վարդան Ոսկանյան (տեսանյութ) Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի (տեսանյութ)

Արցախի դեմ ռազմական ավանտյուրայի հետևանքով ադրբեջանական տնտեսությունը շատ երկար ժամանակ ուշքի չի գա

«Փաստ» թերթը գրում է. «Համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան խոստանում է տնտեսական ծանր հետևանքներ ունենալ։ Ադրբեջանը ոչ միայն կորցնում է մարդկային կյանքեր, զրահատեխնիկա, այլև էական տնտեսական կորուստներ է կրում։ Ինչպես գիտենք, ադրբեջանական տնտեսությունը դիվերսիֆիկացված չէ և մեծապես կախված է էներգակիրների արտահանումից։ Երկրի ՀՆԱ-ի շուրջ 40 տոկոսը բաժին է հասնում նավթարդյունահանման ճյուղին: Այս դեպքում կարող է հարց առաջանալ, թե ի՞նչ են եղել տարիներ շարունակ նավթի վաճառքից ստացված միլիարդավոր դոլարների եկամուտները։ Չէ՞ որ նավթային դարաշրջանի լուսաբացին Ադրբեջանում անգամ երազում էին իրենց երկիրը տեսնել որպես երկրորդ Քուվեյթ։

Պատասխանը շատ պարզ է՝ տնտեսության այլ ճյուղերում ներդնելու և դրանք զարգացնելու փոխարեն գումարները կենտրոնացվել են մի քանի մարդկանց ձեռքերում, իսկ դրանց մի ստվար մասը ադրբեջանական ղեկավարությունը Ալիևի գլխավորությամբ ներդրել է ռազմական ոլորտում և Իսրայելից, Ռուսաստանից, Թուրքիայից և այլ երկրներից ժամանակակից ու թանկարժեք զենքեր է գնել։ Բացի այդ, երկրի տնտեսության բոլոր ոլորտներում կան մենաշնորհներ, որոնք բարձրաստիճան պաշտոնյաներինն են:

Պետական պաշտոնյաները զբաղվում են ձեռներեցությամբ և վերահսկում են տնտեսական գործունեության բոլոր բնագավառները: Լայնորեն տարածված են նաև պաշտոնեական կամայականությունն ու կոռուպցիան: Ալիևի վարչակազմն իր գործունեության շրջանում միշտ աչքի է ընկել կոռուպցիոն սկանդալներով, հովանավորչությամբ, իշխող ընտանիքի նկատմամբ անձի պաշտամունք ձևավորելու դրսևորումներով:

Եվ մեկ անգամ չէ, որ Ալիևի ընտանիքի մութ գործարքների և աստղաբաշխական ունեցվածքի մասին փաստեր են հայտնվել միջազգային մամուլի էջերում։ «Ադրբեջանական լվացքատան» շրջանակում տարիներ շարունակ գործում է փողերի լվացման խոշոր մեխանիզմ, որի միջոցով ադրբեջանական ղեկավարությունը միլիարդավոր դոլարներ է օրինականացրել։

Իսկ այսպիսի աստղաբաշխական գումարներն օգտագործվել են հիմնականում թանկարժեք գույք գնելու, իսկ որոշ դեպքերում նաև մի քանի ազդեցիկ եվրոպացի քաղաքական գործիչների կաշառելու նպատակով։ Եվ ահա այս պայմաններում կորոնավիրուսի համավարակը և նավթի գների անկումը մեծ հարված հասցրեցին ադրբեջանական տնտեսությանը։ Դրանով է պայմանավորված երկրի պետական բյուջեի վերանայումը, ըստ որի, բյուջեի դեֆիցիտը կկազմի 3 մլրդ 368,2 մլն մանաթ կամ ՀՆԱ-ի 4,9 տոկոսը՝ նախկինում հաստատված 2 մլրդ 760,2 մլն մանաթի փոխարեն։ Պետբյուջեի կրճատման հետևանքով մի շարք ոլորտների ֆինանսավորումը նվազել է։

Մասնավորապես, կրթության ու գիտության ոլորտին հատկացվող գումարներն էականորեն կրճատվել են։ Եվ պատահական չէ, որ այդ երկրում ֆինանսական կոլապսի նշաններ էին նկատվում դեռևս տարվա առաջին կեսից։ Ադրբեջանում մայիսի ընթացքում երկու բանկ փակվեց, իսկ ֆինանսատնտեսական անորոշությունը ավելի է բարդացնում իրավիճակը։ Սակայն տնտեսության վերականգնմամբ զբաղվելու և բնակչության սոցիալ-տնտեսական բեռը թեթևացնելու փոխարեն Ալիևի բռնապետական ռեժիմը Արցախի դեմ ռազմական ավանտյուրայի ու հանցագործության է դիմում, որը տնտեսապես անդառնալի հետևանքներ է ունենալու այդ երկրի համար։ Ադրբեջանն այս ամենի արդյունքում կորցնելու է իր ներդրումային գրավչությունը»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan