Պուտինը գիտի Ռուբեն Վարդանյանի և Սամվել Կարապետյանի ուղերձների մասին
Դիտել նաև
Սամվել Մարտիրոսյանը ահազանգում է
Սամվել Շահրամանյանի դեմ վարչական հայց է ներկայացվել
Բազմակի օգտագործման Սամվել Բալասանյանը. ճակատին գրելու տեղ մնացե՞լ է...
Թիկնազորով և ավտոշարասյունով երթևեկելու պատճառով պարեկները կանգնեցրել են Սամվել Շահրամանյանի մեքենան
«Սա իրականի հետ կապ չունի». Սամվել Մարտիրոսյան
Նախագահ Վլադիմիր Պուտինը գիտի «Тройка Диалог» խմբի հիմնադիր Ռուբեն Վարդանյանի եւ միլիարդատեր Սամվել Կարապետյանի ուղերձների մասին, որոնք կոչ են արել միջամտել Լեռնային Ղարաբաղի իրավիճակին: Այս մասին հայտարարել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է РБК-ն:
«Բնականաբար, (Պուտինին) զեկուցվել է բոլոր ուղերձների մասին: Հուզական ֆոնը հասկանալի է»,- ասել է Պեսկովը: Նա նշել է, որ այժմ Ռուսաստանի բոլոր ջանքերն ուղղված են տարածաշրջանում հրադադարի հաստատմանը եւ բանակցությունների վերսկսմանը:
«Դժվար է պատկերացնել ավելի ակտիվ քայլեր, քան հիմա արվում են»,- պատասխանել է Պեսկովը այն հարցին, թե արդյոք Ռուսաստանն ավելի ակտիվորեն կմասնակցի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: