ՀՀ-ն խստորեն դատապարտում է ադրբեջանա-թուրքական դաշինքի այս հանցագործությունը

Դիտել նաև
Թուրքական ապրանքների ներմուծման արգելքի արդյունքում գնաճ չի լինի
«Թուրքական ԱԹՍ-ներ ավստրիական մասերով այլևս չեն արտադրվի». Վ. Ենգիբարյան
«Ո՛չ մի ներդրում, ո՛չ մի ներկրում». Սաուդյան Արաբիայում կոչ են արել բիզնեսով չզբաղվել թուրքական ընկերությունների հետ
Թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերը օդային հարվածներ են հասցրել Հայաստանի տարածքում. Avia.pro
«Այսօրվանից «Red top» սուպերմարկետում ոչ մի թուրքական ապրանք չի վաճառվելու»․ ամերիկաբնակ հայ գործարար. Տեսանյութ
Հոկտեմբերի 2-ին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակել է հանցավոր կերպով թիրախավորել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերը: Այս անգամ հարված է հասցվել մայրաքաղաք Ստեփանակերտին և Հադրութ քաղաքին, որի հետևանքով եղել են վիրավորներ քաղաքացիական բնակչության շրջանում:
Օտարերկրյա զինյալ ահաբեկիչներով համալրված Ադրբեջանի զինված ուժերը, անկարող լինելով վեցօրյա մարտերի ընթացքում հասնել որևէ հաջողության մարտի դաշտում, ձեռնամուխ են եղել Արցախի խաղաղ բնակչության դեմ զանգվածային ոճրագործությունների իրականացմանը:
Հարձակումները մեծամասամբ իրականացվում են Թուրքիայի կողմից ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում Ադրբեջանին տրամադրված զինտեխնիկայի և սպառազինության օգտագործմամբ և թուրքական ռազմական մասնագետների համակարգմամբ:
Միաժամանակ, փորձելով արդարացնել Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ընթացքում թույլ տրված միջազգային հումանիտար իրավունքի այս և այլ կոպիտ խախտումները` Ադրբեջանը ստահոդ լուրեր է տարածում իբր թե հայկական կողմից իր քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետությունը խստորեն դատապարտում է ադրբեջանա-թուրքական դաշինքի այս հանցագործությունը և վերահաստատում իր վճռականությունն Արցախի իշխանությունների հետ համատեղ բոլոր միջոցներով չեզոքացնելու Արցախի ժողովրդին ուղղված գոյութենական ցանկացած սպառնալիք:
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի ֆեյսբուքյան էջից