«Le Monde»-ի լրագրողները վիրահատվել են. նրանք կտեղափոխվեն Ստեփանակերտից Երևան
Դիտել նաև
Արման Թաթոյանը Ֆրանսիայի դեսպանի հետ տեսակցել են «Le Monde» թերթի երկու լրագրողներին. Լուսանկար
Այցելել եմ Ադրբեջանի զինուժի հրետակոծությունից Մարտունի քաղաքում վիրավորված Le Monde-ի թղթակիցներին. Արցախի նախագահ. Տեսանյութ
Արցախցի բժիշկներին հաջողվել է փրկել այսօր Մարտունիում վիրավորված ֆրանսիացի լրագրողի կյանքը
Ֆրանսիան խիստ անհանգստացած է իրավիճակի լարվածությամբ և ուշադրությամբ հետևում է զարգացումներին․ Դ. Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին
Արցախի բժիշկների ուժերով վիրահատվել են այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Մարտունի քաղաքում Ադրբեջանի ռմբակոծությունից վիրավորված՝ ֆրանսիական «Le Monde» պարբերականի 2 լրագրողները՝ Ֆրանսիայի քաղաքացիներ, հաղորդում են Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից։
Լրագրողներից Ալեն Կավալի վիճակը գնահատվում է կայուն ծանր, իսկ Ռաֆայել Յագոբզադեի վիճակը գնահատվում է միջին ծանր։
Արցախի Հանրապետության կառավարությունը կհոգա վիրավոր լրագրողների տեղափոխումը Ստեփանակերտից Երևան։
Այս հարցով կապ է ապահովվում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ։