ՌԴ և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են անցկացրել Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ

Դիտել նաև
«Թուրքիայի դիրքորոշումը Ղրիմի հարցում չի փոխվի». Չավուշօղլու
Այսօր կհանդիպեն Սերգեյ Լավրովն ու Մեւլյութ Չավուշօղլուն
Պոմպեոն՝ Չավուշօղլուին. «S-400-ները սպառնում են ամերիկյան անձնակազմի անվտանգությանը»
Թուրքիայի ԱԳ նախարար. «Մենք Հայաստանի հողերի վրա աչք չունենք»
Չավուշօղլուն կրկին մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին
Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլյութ Չավուշօղլուն հեռախազրույց են անցկացրել, որում քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը:
«Չավուշօղլուն հեռախոսազրույց է անցկացրել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ»,-ասել է ԱԳՆ ներկայացուցիչը:
Երկու նախարարների նախորդ հեռախոսազրույցը Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ տեղի է ունեցել սեպտեմբերի 27-ին: Ինչպես հաղորդել է ՌԴ ԱԳՆ-ն, Լավրովն ու Չավուշօղլուն մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ, շեշտել շփման գծում վաղաժամկետ հրադադարի և իրավիճակի կայունացման անհրաժեշտությունը: