Ֆոսֆորը ինքնին թունավոր նյութ է, նման ռումբի ոչնչացման գոտի ընկած անձը կարող է մահացու վնասվածքներ ստանալ. Տեսանյութ ՌԴ-ն մեր եղբայրական միակ երկիրն է, որը կարող է այս իրավիճակում շատ գործուն քայլեր իրականացնի և կանգնեցնի պատերազմը 50 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 2381 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում
31
Զախարովա. Ռուսաստանին ուղղված Հայաստանի դիմումի հետ կապված մանրամասները լրացուցիչ կքննարկվեն Ադրբեջանն օրվա ընթացքում շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը. այս պահին Շուշին է Ադրբեջանի ղեկավարությունն ի վիճակի չէ կատարել իր ստանձնած պարտավորությունները. ՀՀ վարչապետը՝ վաղ առավոտից Շուշիի և Ստեփանակերտի ռմբակոծման մասին Ռուսաստանցիները կարծում են, որ ՌԴ-ի ու Թուրքիայի հարաբերությունները վատթարանալու են ղարաբաղյան պատերազմի պատճառով. հարցում Ադրբեջանական կողմը կիրառել է արգելված ֆոսֆորային զինատեսակներ. Տեսանյութ ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Նիկոլ Փաշինյանի՝ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակին «WarGonZo-ն ԱՆԿԱԽ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից». ռուսաստանցի լրագրողը Ստեփանակերտի ռմբակոծության մասին. Տեսանյութ Քաղաք Շուշիում հակառակորդի հարվածների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան վիրավորներ. ՊՆ խոսնակ Կողմերը վերահաստատել են, որ գործընթացը պետք է շարունակել բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել Վլադիմիր Պուտինին՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը Պատերազմ Արցխում
Գրավել են կարևոր բարձունք հյուսիսային սահմանագոտում․ նորօրյա մեր հերոսամարտի բնութագրական դրվագներից Հայերի՝ 400 մեքենայից բաղկացած շարասյունը Սթոքհոլմում մեծ խցանումներ է առաջացրել Ֆոսֆորը ինքնին թունավոր նյութ է, նման ռումբի ոչնչացման գոտի ընկած անձը կարող է մահացու վնասվածքներ ստանալ. Տեսանյութ Կեղծիք՝ մանկամտության մակարդակի. «Զինուժ մեդիայի» ռեպորտաժը. Տեսանյութ Արտակ Բեգլարյանն ուղերձ է հրապարակել Ադրբեջանի զինուժի կողմից ռմբակոծված Ստեփանակերտի կենտրոնական շուկայից. Տեսանյութ Կոչ ենք անում միջազգային հանրությանը ճանաչել Արցախի անկախությունը. Հենրիխ Մխիթարյան Ադրբեջանի կողմից Ֆոսֆորային զինատեսակների կիրառումը միջազգային հումանիտար իրավունքի դեմ լուրջ հանցագործություն է․ սրան պետք է հետևեն քաղաքական պատժամիջոցներ․ Լարիսա Ալավերդյան Ովքե՞ր են դեմ եղել, որ Փաշինյանը դիմի Ռուսաստանին «Տենց է ճիշտ համարվել»․ վարչապետի խոսնակը՝ նամակը ԱԳՆ միջոցով ուղարկելու մասին Ղարաբաղ Ադրբեջանի հսկողության տակ նշանակում է Ղարաբաղն առանց հայերի, ինչը ցեղասպանություն է. վարչապետ. Տեսանյութ Ադրբեջանը շարունակել է թիրախավորել Արցախի քաղաքացիական բնակավայրերը. Արցախի ՄԻՊ. Լուսանկար Զոհվել է Հարութ Մնացականյանի եղբայրը. Տեսանյութ Ձերբակալվել է Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված ահաբեկչական խմբավորման անդամ, սիրիացի վարձկան Մըհըրաբ Մուհամմադ Ալ Շխայիրը Արաղչին մանրամասներ է ներկայացրել Անկարա այցից Ադրբեջանը «թքում է» միջազգային հանրության վրա. Դավիթ Բաբայանն՝ ադրբեջանական հայտարարությունների մասին Թուրքիայում նախատեսում են Bayraktar ԱԹՍ-ների նոր մոդելների վրա տեղական շարժիչ տեղադրել Զախարովա. Ռուսաստանին ուղղված Հայաստանի դիմումի հետ կապված մանրամասները լրացուցիչ կքննարկվեն Ավստրալացի լրագրողը պարզել է՝ որտեղ է նկարահանվել ադրբեջանական կողմի՝ հայ զինծառայողների դիերը ցուցադրող տեսանյութը Ադրբեջանն ամեն գնով՝ արգելված-չարգելված ձևով փորձելու է հասնել իր նպատակներին. Տիգրան Աբրահամյան Խաղաղասիրությունից խոսում են մարդիկ, ովքեր ծննդատուն ու եկեղեցի են հրթիռակոծում. Իվետա Մուկուչյանի պատասխանն՝ ադրբեջանցի երգչուհուն Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է Ադրբեջանն օրվա ընթացքում շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը. այս պահին Շուշին է Դիպուկահար եմ եղել, 78 թուրք եմ խփել. արցախյան առաջին պատերազմին մասնակցած կինը որդուն է ճանապարհում. Տեսանյութ Ադրբեջանական պաշտոնական շրջանակները լծվել են զավեշտի հասնող պարզունակ հայտարարություններ տարածելու անհեռանկար գործին. ՀՀ ՊՆ խոսնակ Զինվորի ու Բժշկի ձեռքերն այսօր այսպիսի տեսք ունեն Երևանը Մոսկվային անվտանգության հարցերով խորհրդատվության, այլ ոչ թե ՀԱՊԿ-ի ներգրավման համար է դիմել․ ՌԴ-ում ՀՀ դեսպան ԱՄՆ-ի կողմից Կոսովոյի ճանաչումը նախադեպ է Արցախի համար. The National Interest ՌԴ ԱԳՆ պատասխանը պետք է դիտարկել որպես կարևոր գործընթացի մեկնարկ ՌԴ-ն մեր եղբայրական միակ երկիրն է, որը կարող է այս իրավիճակում շատ գործուն քայլեր իրականացնի և կանգնեցնի պատերազմը ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կարող է ԼՂ հարցով կրկին քննարկում անցկացնել Ադրբեջանը թող հիշի. ՌԴ-ն կատարելու է իր պարտավորությունները. Պետդումայի պատգամավոր. Տեսանյութ Ադրբեջանի ղեկավարությունն ի վիճակի չէ կատարել իր ստանձնած պարտավորությունները. ՀՀ վարչապետը՝ վաղ առավոտից Շուշիի և Ստեփանակերտի ռմբակոծման մասին Ռուսաստանցիները կարծում են, որ ՌԴ-ի ու Թուրքիայի հարաբերությունները վատթարանալու են ղարաբաղյան պատերազմի պատճառով. հարցում ԵՄ-ն հատկացրել է 400 հազար եվրո Լեռնային Ղարաբաղի բնակչությանն աջակցելու համար Հաջիևը արդեն լեզվաբան էլ է դարձել, հասկանում է արաբական ժարգոնները. Արծրուն Հովհաննիսյան Ադրբեջանական կողմը կիրառել է արգելված ֆոսֆորային զինատեսակներ. Տեսանյութ Վիեննայում շուրջ 50 թուրք իսլամիստներ հարձակվել են կաթոլիկ եկեղեցու վրա ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Նիկոլ Փաշինյանի՝ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակին «WarGonZo-ն ԱՆԿԱԽ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից». ռուսաստանցի լրագրողը Ստեփանակերտի ռմբակոծության մասին. Տեսանյութ Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 25-ի Արցախի պատերազմի սկսման պահից ՀՀ ազգային ժողովում պարգևատրումներ չեն տրվել. Տիգրան Գալստյան Եթե նկատեցիք, գրեթե անդրադարձ չեմ կատարել Իրանի առաջարկած կարգավորման ծրագրին. պատճառը մեկն է Ռմբակոծության տակ աշխատող բուժաշխատողներ. Աննա Նաղդալյանը լուսանկարներ է հրապարակել Արցախի ՄԻՊ-ն արձագանքել է ադրբեջանական կողմի՝ հայ զինվորների դիերը ցուցադրող տեսանյութին. Լուսանկար Էրդողանը սիմվոլներ սիրող մարդ (հեռու իրենից) է, համոզված եմ, որ որոշում են ունեցել հենց հոկտեմբերի 30-ին վերցնել անառիկ բերդաքաղաք Շուշին 50 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 2381 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում Առնվազն չորս զինվոր ռազմագերի է եղել նախքան սպանվելը. Արցախի ՄԻՊ Հակամակրոնյան կատաղությունը հասել է Լոնդոն. ոստիկանությունը բախվել է մուսուլման ցուցարարների հետ Քաղաք Շուշիում հակառակորդի հարվածների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան վիրավորներ. ՊՆ խոսնակ Ինչպե՞ս պաշտպանվել սպիտակ ֆոսֆորից և ցույց տալ առաջին բուժօգնություն

Խուսափեք զորակոչից, եթե արդեն զորակոչվել եք, հանձնվեք հայերին. Արցախի ԱԺ-ի կոչը՝ Ադրբեջանի բնիկ ժողովուրդներին

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը կոչով դիմել է Ադրբեջանի բնիկ ժողովուրդներին:

Կոչը ներկայացնում ենք ստորեւ.

«Բաքվի իշխանությունները, Թուրքիայի բացահայտ դրդմամբ, սեպտեմբերի 27-ին նախաձեռնեցին հերթական լայնածավալ ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ՝ վերսկսելով ակտիվ ռազմական գործողությունները։ Իրականության մեջ այս անգամ պատերազմի վերսկսման բուն նպատակներից մեկը Թուրքիայի ազդեցության կտրուկ տարածումն է այս տարածաշրջանում, որի համար Ադրբեջանի բնիկ ժողովուրդները թափելու են իրենց արյունը, զոհվելու կամ դառնալու են հաշմանդամ։

Այս պատերազմից Ադրբեջանի ոչ մի բնիկ ժողովովրդի ներկայացուցիչ ոչինչ չի շահելու՝ ձեր եւ Արցախի հայության միջեւ չկա կիսելու ոչինչ, մեր շահերը իրար չեն հակասում։ Արցախի հայությունը միշտ էլ հարգանքով է վերաբերվել ձեզ, եւ վերջին տասնամյակներում Բաքվի իշխանություններն են, որ խոչընդոտում են մեր ու ձեր հազարամյակների պատմություն ունեցող շփմանը եւ բարեկամությանը։

Արցախում տեղյակ են, որ Բաքվի իշխանություններն առաջնահերթ զորակոչն անցկացնում են հենց Ադրբեջանի բնիկ ժողովուրդների շարքերում եւ նրանց են ուղարկում առաջնագիծ, ռազմաճակատի ամենավտանգավոր հատվածներ, որտեղ ամենամեծն է զոհվելու հավանականությունը։

Դրանով իսկ Բաքվի իշխանությունները լուծում են երկու խնդիր. մի կողմից ձեզ օգտագործում են Արցախի դեմ, մյուս կողմից, ձերբազատվում են ձեզանից, քանի որ դուք եք հանդիսանում Ադրբեջանի զանգվածային թյուրքիզացման խոչընդոտներից մեկը։ Որքան էլ դուք ադրբեջանական բանակի կազմում փաստացի մասնակցում եք Արցախի դեմ ագրեսիային, Արցախի ժողովուրդը խոր ցավ է ապրում ձեր շարքերում ամեն մի զոհի ու վիրավորի համար, քանի որ ձեզանով ավարտվում է այս տարածաշրջանում հազարամյակների պատմություն ունեցող կարեւորագույն ժողովրդագրական ու պատմամշակույթային շերտը։

Բաքվի իշխանությունների քմահաճույքների համար զոհվելուց խուսափելու համար կոչ ենք անում Ադրբեջանի բնիկ ժողովրդներին` լեզգիներին, թալիշներին, ավարներին, թաթերին, ուդիններին, ցախուրներին, ինգիլոյներին, ռուտուլներին, Շահդաղի խմբի ազգություններին եւ քրդերին, ովքեր ուծացման եզրին են.

1․ Բոլոր հնարավոր միջոցներով խուսափել զորակոչից, առաջնագիծ մեկնելուց եւ Արցախի ժողովրդի դեմ ռազմական ագրեսիային մասնակցելուց՝ այդ թվում փորձելով լքել Ադրբեջանի տարածքը։ Արցախի դեմ ագրեսիային մասնակցել չցանկացող եւ Ադրբեջանը լքած անձանց այլ երկրներում հայկական սփյուռքի համապատասխան կառույցների կողմից կցուցաբերվի համապատասխան օժանբակություն։

2․ Առաջնագծում հայտնվելու դեպքում փորձեք ամեն կերպ խուսափել ակտիվ ռազմական գործողություններին մասնակցելուց, իսկ հնարավորության դեպքում փորձեք հանձնվել Արցախի զինված ուժերի ներկայացուցիչներին։

Հանձնվել ցանկացողները պետք է սահմանագիծն անցելու ժամանակ ցուցադրեն իրենց անզեն լինելը՝ գլխավերեւում (նշմարելի կերպով) պարզելով սպիտակ դրոշ կամ սպիտակ հագուստի կտոր։ Հանձնվելուց անմիջապես հետո, նշելով Ադրբեջանի բնիկ ժողովրդին իր պատկանելիության մասին, տվյալ անձը կդիտարկվի ոչ թե շարքային ռազմագերի, այլ հյուր, եւ կընդունվի այս տարածաշրջանում հազարամյակներ գործող բնիկ ժողովուրդների շրջանում ընդունված հյուրընկալության կանոններին համապատասխան։

Ըստ իրենց ցանկության՝ այդ անձինք կորոշեն՝ մնալ Արցախում, թե մեկնել այլ երկիր։ Արցախից մեկնել ցանկացողներին կտրվի համապատասխան օժանդակություն, այդ թվում՝ համապատասխան փաստաթղթեր՝ անվտանգ կերպով երրորդ երկիր անցնելու եւ այնտեղ հաստատվելու համար։

Արցախի Հանրապետությունը, ի վկայություն Ադրբեջանի բնիկ ժողովուրդների դեմ բարեկամության եւ ոչ թշնամական վերաբերմունքի, պատրաստ է առանց որեւէ նախապայմանի հանձնել մեր դեմ իրականացրած ագրեսիայի հետեւանքով զոհված եւ Արցախի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության գոտում գտնվող Ադրբեջանի բնիկ ժողովուրդների ներկայացուցիչ հանդիսացող զինվորների դիակները։ Այդ գործընթացի կազմակերպման համար զոհված զինծառայողների բարեկամները կարող են դիմել Արցախի Հանրապետության համապատասխան ծառայությանը»։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan