«Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան
20
Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բաց հանդիպումից Փաշինյանը հպարտ է... Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բաց հանդիպումից Փաշինյանը հպարտ է... «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». Ավետիք Իշխանյան. «Փաստ» «Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան Երևանի դպրոցներից մեկում 14 տարեկան տղան օդաճնշիչ ատրճանակով կրակել է երեխաների վրա Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Փաշինյանը շատ բան է թաքցնում իր ժողովրդից. Սթևան Գայիչ (տեսանյութ) Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Մինչև Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ

Զոհրաբ Մնացականյան. «Հայաստանը երբեք չի մերժել բանակցային գործընթացը»

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել «Սքայ Նյուզ Արաբիա» հեռուստաընկերությանը: ԱԳՆ մամուլի ծառայությունը ներկայացրել է հարցազրույցի տեքստային տարբերակը:

Սքայ Նյուզ Արաբիա. Առաջին հերթին կցանկանայի հարցնել՝ որո՞նք են այն նախապայմանները, որոնք հիման վրա Հայաստանը կգնա բանակցությունների:

Զոհրաբ Մնացականյան. Հայաստանը չունի որևէ նախապայման: Հայաստանը հաստատապես հանձնառու է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Ադրբեջանական կողմը սպառնում էր ուժի կիրառմամբ, և այժմ նրանք ուժ են կիրառում` ձգտելով հակամարտության ռազմական լուծմանը և Արցախից ու Հայաստանից ակնկալելով միակողմանի զիջումներ, ինչը բացառված է: Մենք հաստատակամորեն հանձնառու ենք խաղաղ կարգավորմանը: Միաժամանակ մենք ունենք անկոտրում կամք և վստահություն մեր կարողությունների վրա՝ պաշտպանելու մեր հողը, պաշտպանելու մեր ժողովրդին, պաշտպանելու Արցախի և Հայաստանի անվտանգությունը: Արցախի հայ բնակչությունը շատ վճռական է իրեն պաշտպանելու հարցում: Եվ Հայաստանը եղել է և մնում է Արցախի անվտանգության միակ երաշխավորը: Մենք պաշտպանելու ենք: Խաղաղությունն այլընտրանք չունի: Ադրբեջանը պետք է դադարեցնի իր ռազմական ագրեսիան` ուղղված Արցախի բնակչության դեմ, պետք է գա ողջամտության դաշտ և ներգրավվի հակամարտության կարգավորման խաղաղ բանակցություններում:

Սքայ Նյուզ Արաբիա. Ինչպե՞ս եք գնահատում այս հակամարտությունում Թուրքիայի միջամտությանը և նմանօրինակ համակարտությունների կարգավորման համար որոշ մարդկանց ներգրավելը:

Զոհրաբ Մնացականյան. Թուրքիան այս ամբողջ իրավիճակում ապակայունացնող ուժ է: Նրանք իրենց ողջ ագրեսիվ քաղաքականությամբ լարվածություն են հրահրում Հարավային Կովկասում: Նրանք միակողմանիորեն աջակցում են Ադրբեջանին` տեղափոխելով սպառազինություն, տեղափոխելով ահաբեկիչներ, որոնք հավաքագրվել են Սիրիայի՝ իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներից և Լիբիայից: Մենք ունենք բացարձակ հավաստի տեղեկություններ և փաստեր վերջինիս վերաբերյալ: Նրանք տեղափոխվել են Ադրբեջան: Նրանք այսօր կռվում են մեր ժողովրդի դեմ: Նրանց սարքավորումները և ավիացիան օդում են, նրանք` ռազմի դաշտում: Նրանք օգտագործվում են մեր մարդկանց դեմ: Թուրքիան այս հակամարտության ապակայունացնող կողմն է: Նրանք այս նույն քաղաքականությունն են վարել Արևելյան Միջերկրականում, Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում: Այժմ Թուրքիան նույն քաղաքականությունն արտահանում է Հարավային Կովկաս: Այդ քաղաքականությունը կտրականապես մերժված է. նրանք այստեղ անելիք չունեն:

Սքայ Նյուզ Արաբիա. Այս միջամտության վերաբերյալ տեղեկություններ ստանալուց հետո արդյոք ինչ միջոցառումներ եք ձեռնարկել, օրինակ՝ միջազգային հարթակում, հատկապես ՄԱԿ-ում:

Զոհրաբ Մնացականյան. Մենք աշխատում ենք խաղաղ կարգավորման ուղղությամբ միջազգայնորեն համաձայնեցված ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, որը բաղկացած է Ֆրանսիայից, Ռուսաստանից և ԱՄՆ-ից: Մենք սերտորեն աշխատում ենք մեր գործընկերների հետ` իրավիճակը հանդարտեցնելու, լարվածությունը թուլացնելու և բանակցություններին վերադառնալու ուղղությամբ: Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ն շատ ակտիվ աշխատում են, և ես կարծում եմ, որ ականատես ենք լինում միջազգային հանրության շատ լավ համախմբման՝ ի թիվս այլոց՝ ՄԱԿ-ի, ԵՄ-ի, Ռուսաստանի Դաշնության, որը մերժում է Թուրքիայի՝ ապակայունացնող դերը տարածաշրջանում: Մենք շարունակելու ենք սերտ համագործակցությունը մեր բոլոր գործընկերների հետ` լարվածությունը թուլացնելու և արտատարածաշրջանային դերակատարներին դուրս մղելու ու նրանց ձեռնարկած ապակայունացնող գործողությունները դադարեցնելու ուղղությամբ:

Սքայ Նյուզ Արաբիա. Հայաստանը հրաժարվեց Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանի հետ խաղաղ բանակցություններից: Այս պահին, ո՞րն է Ձեզ համար ամենամոտ կամ ամենալավ միջնորդությունը բանակցությունների համար:

Զոհրաբ Մնացականյան. Կարծում եմ, որ դուք լավ տեղեկացված չեք այս ամենից, որովհետև Հայաստանը երբեք չի մերժել բանակցային գործընթացը: Ես պետք է կրկնեմ, որ բանակցությունները ընթանում են միջազգայնորեն հաստատված ձևաչափի շրջանակներում, որը բաղկացած է երեք երկրներից` Ռուսաստանից, Ֆրանսիայից և Միացյալ Նահանգներից: Եվ մենք աշխատում ենք միջազգայնորեն համաձայնեցված այս ձևաչափի շրջանակներում: Մենք հանձնառու ենք դրան և կշարունակենք դա: Ոչ ոք չի կարող ասել, որ Հայաստանը մերժում է բանակցությունները: Ճիշտ հակառակը: Մենք այժմ ականատես ենք լինում Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշմանը և ուժի կիրառմանը, ինչն էլ իր հերթին ենթադրում է, որ այս հակամարտությունը չունի ռազմական լուծում: Պաշտպանվելու մեր վճռականությամբ մենք մերժում ենք լուծման ռազմական տարբերակը: Այս հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan