Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
25
Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են հիվանդանոց Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Պատերազմ Արցախում
«Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են հիվանդանոց Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք.... Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Եթե ՀՀ-ի կողմից Արցախի ճանաչումը բերելու է առնվազն մեկ գերտերության կողմից անվտանգության երկաթյա երաշխիքի տրամադրման, պետք է անհապաղ ճանաչել Արցախի անկախությունը. Սամվել Ֆարմանյան. Տեսանյութ

Պատերազմն ինքնին ավելի շատ քաղաքական, ապա միայն ռազմական ակտ է, այն մղվում է քաղաքական նպատակների համար. ռազմական դրությամբ պայմանավորված՝ միշտ չէ, որ մենք ամբողջական տեղեկատվություն ունենք, բայց փաստ է՝ Ադրբեջանը՝ որպես նախահարձակ կողմ, ձախողել է իր նպատակի իրականացումը: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

«Ապագա բանակցությունների հիմքում ընկած են լինելու ռազմական իրողությունները, թե մեր զինուժն ինչ հաջողություններ է արձանագրել: Ամեն ինչ կախված է ռազմաճակատից, և մեր զինուժը, թիկունքում ունենալով համայն հայության ներուժը, փայլուն լուծում է մարտական խնդիրները»,- ասել է քաղաքական գործիչը:

Ըստ Ֆարմանյանի՝ միջազգային հանրությունից հասցեական արձագանքների բացակայությունը մեզ չպետք է հիասթափեցնի. «Որպես իմաստնացած ժողովուրդ՝ մենք պետք է հասկանանք, որ միջազգային հարաբերություններում անիրատեսական սպասելիքներ պետք չէ ունենալ: ՀԱՊԿ-ին դիմելու հարցն օրակարգում է, քանի որ գործ ունենք ակտիվ պատերազմական վիճակի հետ: Ելնելով զարգացող ռազմաքաղաքական իրողություններից՝ մենք ըստ անհրաժեշտության պետք է դիմենք ՀԱՊԿ-ին և ակնկալենք գործուն աջակցություն»:

Նախկին պատգամավորի կարծիքով՝ որևէ որոշում կայացնելիս, օրինակ՝ Արցախի ճանաչման, պետք է դրսևորել ծայրաստիճան սառնասրտություն, քաղաքական երկարաժամկետ հաշվարկներ կատարելու տաղանդ. «Արցախի ճանաչման հարցի քննարկումը բացվել է, քանի որ բանակցային մյուս կողմն ապակառուցողական և առավելապաշտական դիրքորոշում ունի: Եթե այդ ճանաչումն ինքնաբերաբար բերելու է առնվազն մեկ գերտերության կողմից ճանաչման, անվտանգության և քաղաքական նոր իրավիճակի արձանագրման երկաթյա երաշխիքի, պետք է անհապաղ ընդունել այդ որոշումը»:

Սամվել Ֆարմանյանի պնդմամբ՝ բանակցային տրամաբանությունն ուղիղ համեմատական է լինելու պաշտպանական այն նոր բնագծի հետ, որը կձևավորի մեր զինուժը. «Մենք պետք է այնպիսի բնագիծ ձևավորենք, որը շատ ամուր հիմքերի վրա կդնի հայկական կողմի մոտեցումները բանակցային գործընթացում: Մենք մշտապես ասել ենք, որ կողմ ենք խնդրի քաղաքական կարգավորմանը, բալանսավորված քննարկմանը, որտեղ կերաշխավորվեն բոլոր կողմերի շահերը: Մենք պետք է ավելացնենք մեր ներգրավվածությունն ու նախաձեռնողականությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական գործընթացում»:

Քաղաքական գործչի պնդմամբ՝ այսօր ՌԴ-ն Հարավային Կովկասում ամենամեծ ռազմաքաղաքական ազդեցություն ունեցող պետությունն է, և Հայաստանը պետք է ակտիվորեն աշխատի իր ռազմավարական դաշնակցի հետ: «Թուրքիան նոր տարածաշրջանային հավակնություն է ներկայացնում, իր բոլոր ռեսուրսները դրել է Ադրբեջանի տիրապետության տակ: Հայ-ռուսական ռազմավարական դաշնակցությունը մնում է այն միակ գործոնը, որն ունակ է չեզոքացնելու Թուրքիայի կողմից էլ ավելի մեծ արկածախնդրության դիմելը: Սա է իրականությունը, սա է մեր պետական և ազգային շահը»,- ամփոփել է նախկին պատգամավորը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan