Քիչ առաջ թշնամու ռազմական ինքնաթիռը ռմբակոծել է Մարտակերտ քաղաքը, որի հետևանքով 3 խաղաղ բնակիչ է զոհվել, կան նաև վիրավորներ․ Վահրամ Պողոսյան
Դիտել նաև
Մարտակերտի Վարնկաթաղում հողերի մեծ մասը չեն կարողանում մշակել՝ հակառակորդի նշանառության տակ գտնվելու պատճառով
Ադրբեջանցիները երեկ կրակել են Մարտակերտի նռան այգում աշխատող քաղաքացիների ուղղությամբ. աշխատանքները դադարեցվել են
Զախարովայի անդրադարձը Մարտակերտում խաղաղ բնակչի սպանությանը
Մարտակերտի տներից մեկը մտած ադրբեջանցի զինծառայողը կալանավորվել է․ ԱՀ ՔԿ
Զինամթերքի վնասազերծում է նախատեսվում Ստեփանակերտի, Մարտակերտի, Ասկերանի և Մարտունու հարակից տարածքներում
Քիչ առաջ թշնամու ռազմական ինքնաթիռը ռբակոծել է Մարտակերտ քաղաքը, որի հետևանքով երեք խաղաղ բնակիչ է զոհվել, կան նաև վիրավորներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
«Պաշտոնական Բաքուն բացահայտ կերպով գրոհում է խաղաղ բնակչության դեմ՝ ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը:
Ցավակցում ենք բոլոր զոհերի հարազատներին»,-գրել է Վահրամ Պողոսյանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի առավոտյան լայնածավալ հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։