Արկերի տարափի ներքո պեչենի համտեսող զինվորի` Գեորգի Մելքոնյանի խոհերը մարտական ընկերների և նրանց ոգու մասին. Տեսանյութ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2213, մահվան՝ 16 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 75 523 Բացարձակ տեսանյութ՝ հարավային ուղղությամբ ջախջախված հակառակորդի զինտեխնիկայից. Տեսանյութ
25
Մարտունու Շեխեր, Թաղավարդ և Զարդարաշեն գյուղերի ուղղությամբ թշնամին դիվերսիոն գրոհներ է ձեռնարկել. Վահրամ Պողոսյան ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ցուցադրեց մարտական գործողությունների քարտեզը Արցախում. Տեսանյութ, քարտեզներ Ֆրանսիան հետ է կանչում Թուրքիայում իր դեսպանին Հակամարտությունը ռազմական ձևով լուծելու Ադրբեջանի նկրտումները մարտահրավեր են տարածաշրջանի համար. Զ. Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների հետ Գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծվել է Մարտունի քաղաքը, Թաղավարդ համայնքը, ռմբակոծվել է Մարտակերտ քաղաքը «Դիմում եմ պարոն Մակրոնին, պարոն Թրամփին և պարոն Պուտինին» Պարգև Սրբազանի կոչը. Տեսանյութ Մարտունի քաղաքը օրվա ընթացքում հակառակորդի կողմից մի քանի անգամ ռմբակոծվել է Հրապարակվել են Արցախի պաշտպանության համար զոհված ևս 36 զինծառայողների անունները․ հայկական կողմի զոհերի թիվը հասավ 963-ի․ հակառակորդի զոհերի թիվ 6539 է Հայերը փակել են Իսպանիա - Ֆրանսիա մայրուղին. «Իսպանիան պետք է ճանաչի Արցախի անկախությունը» Թուրքիայի փոխնախագահ՝ Ֆուաթ Օքթայ. Եթե Մոսկվան ուղակի աջակցի Հայաստանին, ապա Թուրքիան զորք կուղարկի Ադրբեջան Պատերազմ Արցխում
Բաքվում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին զգուշացրել է առևանգման և ահաբեկչության վտանգի մասին Մարտունու Շեխեր, Թաղավարդ և Զարդարաշեն գյուղերի ուղղությամբ թշնամին դիվերսիոն գրոհներ է ձեռնարկել. Վահրամ Պողոսյան Արցախի ԱԳՆ-ն դիմել է ԿԽՄԿ-ին` Արցախի Հանրապետության ՊԲ զինծառայողների և քաղաքացիական անձի մասնակցությամբ տեսանյութերի հրապարակման կապակցությամբ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ցուցադրեց մարտական գործողությունների քարտեզը Արցախում. Տեսանյութ, քարտեզներ Արցախում զոհված վիրաբույժ Նարեկ Մեսրոպյանը Ապրիլյանին էլ բազմաթիվ կյանքեր էր փրկել Ֆրանսիան հետ է կանչում Թուրքիայում իր դեսպանին «Այսօր գտնվելով մարտագծի Բերձոր-Իշխանաձոր մարտական գործողությունների շրջանում, համոզվեցի, որ ամեն ինչ արվում է, որպեսզի վերջնական արդյունքում ունենանք լիարժեք ՀԱՂԹԱՆԱԿ». Սենոր Հասրաթյան Հակամարտությունը ռազմական ձևով լուծելու Ադրբեջանի նկրտումները մարտահրավեր են տարածաշրջանի համար. Զ. Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների հետ Ադրբեջանցիներն ապօրինաբար տիրանում են սոցիալական ցանցերի հայկական օգտահաշիվների գաղտնաբառերին և սկսում են կառավարել այդ էջերը. ՀՀ ՄԻՊ. Լուսանկար Ռուստա΄մ, Ռաֆայե΄լ, մենք ձեզ հպարտ, հաղթանակած հայրենիք ենք պարտք. Աննա Հակոբյան ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցված թշնամական հերթական անօդաչուն Գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծվել է Մարտունի քաղաքը, Թաղավարդ համայնքը, ռմբակոծվել է Մարտակերտ քաղաքը Միջազգային օրակարգի մի շարք հարցերում ունեցած տարըմբռնումներով հանդերձ՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում համանախագահ երկրներին միավորում է նշանակալի միասնականությունը. Զ. Մնացականյան «Դուխներս լավ ա, 100 չէ 1000 ա». ՊԲ հերթական տեսանյութը առաջնագծից Պատերազմի առաջին օրերից մինչ այսօր «Շենգավիթ» ԲԿ-ում ծնվել է 15 արցախցի փոքրիկ «Դիմում եմ պարոն Մակրոնին, պարոն Թրամփին և պարոն Պուտինին» Պարգև Սրբազանի կոչը. Տեսանյութ Մարտունի քաղաքը օրվա ընթացքում հակառակորդի կողմից մի քանի անգամ ռմբակոծվել է «Էրդողանը փոքր քայլերով ստուգում է միջազգային հանրության արձագանքը». ՌԴ պետդումայում կոչ են արել «Հարավային Կովկասում տրորել Թուրքիայի քիթը» Որդուս եմ տվել ու է՛լ չեմ զիջի ոչինչ առավել. զոհված զինծառայող Հայկ Հովհաննիսյանի մոր կոչը Արցախի ԱԳՆ հայտարարությունը՝ ռազմական գործողությունները դադարեցնելուն ուղղված խաղաղ նախաձեռնությունները խափանելու Ադրբեջանի և Թուրքիայի նպատակային գործողությունների վերաբերյալ Ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար հարձակման փորձեր են կատարում նաև հայկական ԶՈՒ համազգեստներով Դժվար պահերն անցել են, թշնամին օդային գերակայություն այլևս չունի, պետք է համբերենք ու սպասենք նոր հաջողությունների․ Արկադի Տեր-Թադևոսյան «Կառավարությունը պետք է հրաժարվի ամեն պատեհ և անպատեհ առիթներով, հատկապես՝ տնտեսական թեմաներով քրգործեր հարուցելուց»․ Վարդան Արամյան Այս պահին ծանր վիճակում է գտնվում մոտ 800 քաղաքացի, 388 քաղաքացի ունի հոսպիտալացման կարիք. Արսեն Թորոսյանի կոչը Դավիթ Տոնոյանն այցելել է հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանման ոչնչացման ժամանակ վիրավորված զինծառայողներին. Լուսանկարներ Արայիկ Հարությունյան. Հայրենիքի պաշտպանների հետ զրուցել ենք իրավիճակի զարգացումների ու դրանց հակազդելու մեր անելիքների շուրջ Մերօրյա հերոսները. մեկ տասնյակից ավելի զինծառայողներ` շարքայինից մինչեւ փոխգնդապետ, կպարգեւատրվեն Ինչո՞ւ են սորոսականները պաշտպանում Հայաստանի թշնամուն Հակառակորդի դրոշների «ճակատագիրը». Լուսանկար Հրապարակվել են Արցախի պաշտպանության համար զոհված ևս 36 զինծառայողների անունները․ հայկական կողմի զոհերի թիվը հասավ 963-ի․ հակառակորդի զոհերի թիվ 6539 է Վավերագրական ֆիլմ՝ Несломленный Арцах. Տեսանյութ Գերեվարված ադրբեջանցի զինծառայողի վիրահատությունը բարեհաջող է անցել Հայերը փակել են Իսպանիա - Ֆրանսիա մայրուղին. «Իսպանիան պետք է ճանաչի Արցախի անկախությունը» Այսօր Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում կայացավ մե հրաշք հարսանիք. Լուսանկար Մի քանի օրից ռազմաճակատ կմեկնի եզդիական երկրորդ ջոկատը. Բաքոյան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակը ԼՂ-ում կրակի շուտափույթ դադարեցման հույս է հայտնել՝ ընդգծելով այլ պետությունների չմիջամտելու կարևորությունը Մեդվեդև. Հիբրիդային պատերազմի մեթոդների պայմաններում վտանգ կա, որ սևը որպես սպիտակ է ներկայացվելու Թուրքիայի փոխնախագահ՝ Ֆուաթ Օքթայ. Եթե Մոսկվան ուղակի աջակցի Հայաստանին, ապա Թուրքիան զորք կուղարկի Ադրբեջան ՀՀ նախագահը հանդիպել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների ղեկավարների հետ Կանադական Bombardier-ը դադարեցրել է ԱԹՍ-ի համար օգտագործվող շարժիչների մատակարարումը Թուրքիային Թուրքական էքսպանսիան զսպելու հիմնական գործոնը 102-րդ ռուսական ռազմաբազան է. Շարմազանով Արկերի տարափի ներքո պեչենի համտեսող զինվորի` Գեորգի Մելքոնյանի խոհերը մարտական ընկերների և նրանց ոգու մասին. Տեսանյութ Ծաղկի գները 2-2,5 անգամ նվազել են. ՏՄՊՊՀ ԱՄՆ մի շարք կոնգրեսականներ կոնգրեսական Ֆրենք Փալոնեի գլխավորությամբ Արցախի անկախությունը ճանաչելու բանաձև են ներկայացրել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ Ես ԱՄՆ-ին պաշտոնապես կոչ եմ անում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը. ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆ. Լուսանկար Ուկրաինան պատրաստվում է իր տարածքում թուրքական Bayraktar անօդաչուներ արտադրել «Որևէ կասկած չունեմ, որ այս պատերազմի վերջնական արդյունքում ՀԱՂԹԱՆԱԿԸ մերն է լինելու»․ Սենոր Հասրաթյան Կոչ ենք անում զերծ մնալ անհայտ օգտատերերի ու պատվիրատուների համար վարձավճարի դիմաց տեսաձայնագրություններ անելու առաջարկներին արձագանքելուց. ԱԱԾ Լեզգիները ցած են նետել ադրբեջանական դրոշը Դերբենդի ամրոցից Թշնամու կենդանի ուժի և ամրակառույցների ոչնչացումը. Տեսանյութ

Թուրքիայի պատճառով մեր ժողովուրդը նոր ցեղասպանության վտանգի առջև է. Միքայել Մինասյանի հարցազրույցը Secolo d’Italia-ին

Այս էսկալացիան նախորդներից վտանգավոր է թուրքական աննախադեպ ակտիվ ներգրավվածությամբ, ինչը լրջագույն սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար։ Այդ ներգրավվածությունը նշանակում է, որ Հարավային Կովկասը դառնալու է չդադարող պատերազմի ու ապակայունացման նոր գոտի. իտալական հեղինակավոր Secolo d’Italia-ի պարբերականին տված հարցազրույցում այս մասին ասել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

-Պարոն դեսպան, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում երկու օր է՝ թեժ մարտեր են, ի՞նչ է այնտեղ կատարվում, ո՞վ է տվել կրակի հրամանը։

Երեք օր առաջ՝ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանն անցել է լայնածավալ հարձակման ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով։ Կրակի հրաման տվողը միանշանակ Ադրբեջանն է։ Ո՛չ Հայաստանը, ո՛չ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իրավիճակի էսկալացիայից ոչինչ չէին շահում։ Չկա որևէ տեսական կամ գործնական ձեռքբերում, որ հայկական կողմը կարող էր ստանալ իրավիճակը սրելու արդյունքում։ Հայկական կողմը մշտապես հայտարարել է բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով հակամարտության լուծման իր պատրաստակամության մասին, ինչն էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ արդեն երկու տասնամյակից ավելի ընթանում է։

Մինչդեռ Ադրբեջանն իր մաքսիմալիստական դիրքորոշումից ոչ մի կերպ չի հրաժարվել, շարունակում է մերժել փոխզիջումների հնարավորությունը, մշտապես հանդես է գալիս ուժի կիրառման դիրքերից և բազմիցս հայտարարել է, որ զենքի ուժով փոխելու է ստատուս-քվոն։

Եվ չնայած հանգամանքին, որ բազմիցս հնչեցրել են Հայաստանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և գրեթե ողջ միջազգային հանրությունը, այն է՝ հակամարտությունը չունի ռազմական լուծում, Ադրբեջանն, օգտվելով տարածաշրջանում և աշխարհում ստեղծված իրավիճակից, անցել է իր բազմամյա սպառնալիքների իրականացմանը՝ իր մաքսիմալիստական ծրագրերը զենքի ուժով իրագործելու նպատակով։

-Դուք նշում եք, որ Ադրբեջանը դժգոհ էր բանակցություններից, բայց, ըստ էության, երկու տարի է՝ բանակցություններ չեն ընթանում։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքն է ասել այդ մասին՝ միաժամանակ հակասական հայտարարություններ անելով մեկ այն մասին, որ «Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղան», մեկ՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Ըստ էության, Հայաստանն է եղել բանակցությունները փակուղի մտցնողը։

-Կարծում եմ՝ հիմա պատեհ պահը չէ փնտրելու բանակցային գործընթացի ձախողման մեղավորներին։ Հայաստանն այսօր ևս շարունակում է հավատարիմ մնալ ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո հակամարտության խաղաղ կարգավորման իր հանձնառությանը։ Կրկնում եմ՝ բանակցությունների տապալումը ոչ մի կերպ չէր բխում հայկական երկու պետությունների շահերից։ Այս պահին բոլորիս պարտքն է անել հնարավոր առավելագույնը էսկալացիան րոպե առաջ դադարեցնելու համար։ Երբ անցում է կատարվում զենքին, բանակցություններին տեղ չի մնում այլևս և ճանապարհ է բացվում դեպի մարդկային անմեղ կյանքերի կորուստ։ Պետք է կանգնեցնել արյունահեղությունը։

-Ինչի՞ է ձգտում Ադրբեջանը և ի՞նչ պետք է անել արյունահեղությունը դադարեցնելու համար։

Ադրբեջանի ծրագրերում որևէ նորություն չկա։ Իլհամ Ալիևը ինչպես անցյալում, այնպես էլ այսօր չի թաքցնում, որ մտադիր է հայաթափել Լեռնային Ղարաբաղն ու ամբողջությամբ բռնակցել Ադրբեջանին։ Այս պատերազմի իրական նորությունը Թուրքիայի անմիջական աջակցությունն է Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի դեմ իրականացվող ագրեսիայի ցեղասպան ծրագրին։ Այս էսկալացիան նախորդներից վտանգավոր է թուրքական աննախադեպ ակտիվ ներգրավվածությամբ, ինչը լրջագույն սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար։ Այդ ներգրավվածությունը նշանակում է, որ Հարավային Կովկասը դառնալու է չդադարող պատերազմի ու ապակայունացման նոր գոտի։ Նման պայմաններում, միակ բանը, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կարող են անել, դա սեփական բնակչության ապրելու իրավունքը և ֆիզիկական անվտանգությունը երաշխավորելու համար պայքարելն է։

Եվ չնայած ռազմա-տեխնիկական գերազանցությանը, չնայած Թուրքիայի աննախադեպ քաղաքական, նյութական ու տեխնիկական աջակցությանը, հայկական կողմն առայժմ ի վիճակի է կանխել ագրեսորներին։ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը և հայկական բանակը միասին հիանալի տիրապետում են մարտավարությանը հակամարտության ընթացքում:

Հուսով եմ, որ, վաղ թե ուշ, այս իրավիճակը կստիպի Բաքվին մեկ քայլ ետ կատարել և հասկանալ, որ խնդիրը չի կարող լուծվել զենքի ուժով։ Բայց եթե ցանկանում ենք օր առաջ կանխել արյունահեղությունը ու նվազեցնել կորուստները, մարդկային ողբերգությունը, գործին պետք է առավել վստահ միջամտություն ցուցաբերի միջազգային հանրությունը։ Միջազգային հանրությունը չպետք է կասկածի հստակորեն մատնանշելու պատասխանատուներին, պետք է խուսափի հերթապահ հայտարարություններից և արդյունավետ միջոցներ ձեռնարկի, որպեսզի Թուրքիան ձեռնպահ մնա միջամտություններից, իսկ Ադրբեջանը դադարեցնի ագրեսիան և նստի բանակցությունների սեղանի շուրջ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan