Այսօր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ, ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի է ունեցել քաղաքական 14 կուսակցությունների խորհրդակցություն՝ քննարկելու  համար 2020թ. սեպտեմբերի 27-ին Թուրքիայի բացահայտ աջակցությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում ստեղծված կացությունն ու Հայաստանի և Արցախի Հանրապետությունների միջև ռազմավարական դաշինք կնքելու անհրաժեշտությունը։