Անհապաղ դադարեցրե՛ք կրակը․ Անգելա Մերկել

Դիտել նաև
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Անգելա Մերկելի հետ. քննարկվել է ԼՂ իրավիճակի լարվածության հարցը
Անգելա Մերկելը սատարել է ԼՂ հարցով Թրամփի, Պուտինի և Մակրոնի համատեղ հայտարարությունը
Պուտինը և Մերկելը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Բելառուսի իրադրությունը
Էրդողանն ու Մերկելը հեռախոսազրույց են ունեցել
Այս կինը երբեք չհրապարակեց կանոնները չպահող քաղաքացիների նկարները, նա երբեք չհարձակվեց իր ազգի վրա, նա հետեւողականորեն աշխատում էր
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը և վերադառնալ բանակցությունների սեղանի մոտ:
Նշվում է, որ նախորդ օրը նա հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, իսկ երեքշաբթի օրը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: «Բանակցությունների ընթացքում քննարկվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության սրումը: Կանցլերը շեշտել է անհապաղ հրադադարի և բանակցային սեղանի մոտ վերադառնալու անհրաժեշտությունը: ԵԱՀԿ Մինսկի խումբը դրա համար հարմար ֆորում է առաջարկում: Հարևան երկրները պետք է նպաստեն խաղաղ կարգավորմանը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Zham.am