Շատերը կասեն՝ «Վա՞խտ ես գտել», բայց պետք է գրեմ. հիշենք, որ անտեր վիրուսը ոչ մի տեղ չի գնացել, չի անհայտացել
ԿԱՐԵՎՈՐ, որը, գիտեմ, շատերի դուրը չի գա, շատերը կասեն. «Վա՞խտ ես գտել», բայց պետք է գրեմ...
Հիշենք, որ անտեր վիրուսը ոչ մի տեղ չի գնացել, չի անհայտացել։ Հասկանալի է, որ թեժ է, հասկանալի է, որ խառն է ամեն ինչ, ժամանակ չկա կորոնա-դիմակ ու նման «հիմարությունների» մասին մտածել, բայց հաշվի առեք, որ.
• Ռազմական գործողությունները կարող են դեռ երկար շարունակվել։
• Վիրավորներ կան և լինելու են, այդ թվում ծանր, և հիվանդանոցային տեղերի լուրջ խնդիր է առաջանալու։
• Մարդկանց կուտակումները, որտեղ ոչ ոք սոցիալական հեռավորություն չի պահում, իրար վրա գոռոռալով թեժ քննարկումները, այս ամենը նպաստում է վիրուսի տարածմանը։
• Ոստիկանությունը հիմա, բնականաբար, դիմակներով չի զբաղվելու, իրենք էլ են շատ խառը։
Այս ամենը նշանակում է, որ 2–3 շաբաթից կարող ենք ահավոր արագ աճ ունենալ վարակումների, ընդ որում ոչ միայն քաղաքացիականների մեջ, այլև բանակում։ Պատկերացնում եք, չէ՞, հոգնած-չքնած զինվորներին, մի հատ էլ վարակ կպնի։
Մի խոսքով, այսօր առավել ևս կարևոր է բոլոր նախազգուշական, պաշտպանական միջոցառումները խստորեն պահպանելը։ Այդ թվում և այդ անտեր դիմակները։
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից