Ինչպես է ստացվում, որ «նվաճված» Մռավից հայերը կրակի տակ են պահում այդ լեռան լանջին գտնվող Նաֆթալան ադրբեջանական բնակավայրը. Ադրբեջանի բնակչության հարցերը շատանում են
Դիտել նաև
«Պատկերացնենք` Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի վրա. ո՞ւմ է պաշտպանելու ՆԱՏՕ-ն». Վարուժան Գեղամյան
«Ալիևն այսօր ասել է, որ 2018-ին ՀՀ նոր կառավարությունից հավաստիացումներ է ստացել, որ տարածքները կվերադարձվեն». Վարուժան Գեղամյան
«Թուրք-ադրբեջանական նոր թիրախը Սյունիքն է». Վարուժան Գեղամյան
«Միջանցքն առևտրի համար չէ». Վարուժան Գեղամյան
«Թուրքիայում նույնիսկ կուսակցության մակարդակում պարտության խորհրդանիշները հեռանում են». Վարուժան Գեղամյան
Որքան էլ Ադրբեջանում փորձում են լռեցնել սեփական հանրությանը և գերդոզավորված չափաբաժիններով քարոզել հաղթանակ, այնուամենայնիվ ադրբեջանցիների մոտ հարցերը շատանում են: Այսպես օրինակ, 2 օր է` Ադրբեջանը պնդում է, որ Մռավ լեռը նվաճվել է ադրբեջանական բանակի կողմից, մինչդեռ ադրբեջանցի օգտատերը պարզ հարց է բարձրացնում, թե ինչպես է ստացվում, որ «նվաճված» Մռավից հայերը կրակի տակ են պահում այդ լեռան լանջին գտնվող Նաֆթալան ադրբեջանական բնակավայրը:
Հայկական բանակի հաջողության շարունակման դեպքում այսպիսի հարցերը շատանալու են: Ավելին, պատկերացրեք, թե ինչ բարդ իրավիճակում է հայտնվելու Ադրբեջանի ռազմաքաղաքակամ ղեկավարությունը, երբ լիակատար ֆիասկո ապրի ռազմի դաշտում:
Միևնույն ժամանակ սա հորդոր է մեզ բոլորիս ոչ մի դեպքում չտարածել ադրբեջանական քարոզչությանը և վստահել բացառապես մեր պաշտոնական աղբյուրներին: Դուք այդպես մեծ օգնություն եք ցուցաբերում մեր հերոս տղերքին:
Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից