«Անգամ տարեցները զենք կվերցնեն պաշտպանելու համար Արցախը». Սեբու Սիմոնյանը ԼՂ-ում իրավիճակի մասին գրառում է արել՝ հրապարակելով Ստեփանակերտում արված կադրեր
Դիտել նաև
Հայաստանի և Ադրբեջանի ԱԺ նախագահները կհանդիպեն
Ինչո՞ւ է Ալեն Սիմոնյանի քավորը աշխատանքի ընդունվել ԱԺ-ում
Փաշինյանի և Ալեն Սիմոնյանի եղբայրները բիզնեսմեններ են
Ալեն Սիմոնյանի համար լիտվացի գործընկերը ժամանակ չունի
Ալեն Սիմոնյանի եղբոր կինն ու Լիլի Մկրյանն ազատ են արձակվել․ կիրառվել են խափանման այլ միջոցներ
Ամերիկահայ երգիչ Սեբու Սիմոնյանն ինստագրամյան էջում հրապարակում է կատարել՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ստեղծված ռազմական իրավիճակին և ընտանիքով Ստեփանակերտ կատարած այցից որոշ լուսանկարներ հրապարակել:
«Մենք մեր սարերն ենք. սա է հայտնի Արցախ աշխարհի անունը, «Պապիկի և տատիկի» հսկայական արձանը: Անգամ տարեցները զենք կվերցնեն պաշտպանելու համար Արցախը, որը անկախ երկիր չէ, բայց հնագույն Հայաստանի ինքնավար մարզ է: Շատ անգամներ եմ այս դրախտավայր այցելելու հնարավորություն ունեցել: Աղոթում եմ Հայաստանում և Արցախում ադրբեջանական ագրեսիայի դեմ քաջաբար ժպտացող ու պարող մեր եղբայրների ու քույրերի համար»: