ՌԴ Արտաքին հետախուզության տնօրեն Նարիշկին. Ռուսաստանը ձգտելու է բոլոր ձևերով հասնել խաղաղության Ղարաբաղում
Դիտել նաև
Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին
Իրանը տասնյակ ԱԹՍ-ներ է արձակել Իսրայելի ուղղությամբ
Ինչո՞վ են նման իրար Իսրայելի վարչապետ Նաթանյահուն, Նիկոլ Փաշինյանը ու Զելենսկին
Ի՞նչ զենքեր են ձեռք բերել Հայաստանն ու Ադրբեջանը. «Կարճ ասած» (տեսանյութ)
Ուժային կառույցները հավասար փայ ունեն Փաշինյանի դավաճանական քայլերի մեջ. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացումը ափսոսանք է առաջացնում, այն հնարավոր է լուծել միայն քաղաքականության և դիվանագիտության միջոցով, հայտարարել է լրագրողների հետ զրույցում ՌԴ Արտաքին հետախուզության տնօրեն Սերգեյ Նարիշկինը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Անշուշտ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացումը ափսոսանք է առաջացնում: Ցավոք, կան զոհեր, կողմերը ծանր տեխնիկա են կիրառում: Մենք տեսնում ենք, որ այդ հարցը կարելի է լուծել կիրառելով միայն քաղաքական ու դիվանագիտական միջոցներով, և Ռուսաստանը ամեն ձևով ձգտելու է խաղաղության», - ասաց նա:
Zham.am