Flightradar24 կայքի տվյալների համաձայն, սեպտեմբերի 27-ի ողջ օրվա ըթնացքում հայ-թուրքական սահմանի վրա մշտապես հերթապահություն են իրականացրել թռչող սարքեր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը՝ հղում տալով կայքին:  Նա գրում է, որ այդ թռչող սարքերը թռիչքներ են իրականացրել Արարատ լեռան շրջանում, հերթափոխելով մեկը մյուսին։

Մասնագետը ենթադրում է, որ ամենայն հավանականությամբ դրանք հավաքագրել են հետախուզական տվյալներ։ Թռչող սարքերից մեկը օդ է բարձրացրել «Բաթման» անօդաչուների բազայից։ Այս բազայի անօդաչուները մասնակցել են նաեւ Սիրիայում իրականացվող հարվածներին։ Ներսիսյանը գրում է նաեւ, որ օրվա ընթացքում հայ-թուրքական սահմանի մոտ թռիչքներ է իրականացրել Boeing 737 AEW&C (4B829F) ավիացիոն կոմպլեքսը, որը ունի ռադիոհայտնաբերման եւ դիտարկում իրականացնելու համակարգ։

 Zham.am