Ահա այսպես են միավորվել փրկարար խաչն ու մահաբեր գնդակը
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի խաչն է, որը նվիրել են հայ զինվորները: Այն ձուլվել է նրանց կողմից կրակած պարկուճներից, իսկ կենտրոնում դիպուկահարի գնդակն է: Ահա այսպես են միավորվել փրկարար խաչն ու մահաբեր գնդակը, որը խորհդանշում է հակառակորդին պարտադրված խաղաղությունը, որը ձեռք է բերվում մարտի դաշտում հաղթանակներով: Այս խաչի պատմությունն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է Արժանապատիվ բուժաշխատողների միությունը․
«Աստծո զորությամբ, հզոր հավատով ու հայոց քաջարի մարտիկի խիզախությամբ կխորտակվեն ու կսանձվեն բոլոր երևացող ու աներևույթ թշնամիները»,-նշված է գրառման մեջ: