Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքը աղոթել է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար
Դիտել նաև
Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ)
Նիկոլին հանձնենք, որ պատերազմ չլինի
Պետք չի վախեցնել պատերազմով և կոտրել ժողովրդի դիմադրությունը. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
Փաշինյանը դիվանագիտական պատերազմ է հայտարարել Ռուսաստանին. Դմիտրի Սուսլով (տեսանյութ)
Կան ուժեր, որոնք շահագրգռված են տարածաշրջանում պատերազմով. Ստեփան Դանիելյան (տեսանյութ)
Ռուս Ուղղափառ եկեղեցու հովվապետ, Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը աղոթել է Լեռնային Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար։
Ինչպես հայտնում է «Հրապարակ»-ը, այս մասին իր տելեգրամյան էջում գրել է Մոսկվայի պատրիարքարանի ներկայացուցիչ Վլադիմիր Լեգոյդան։ Կիրիլ պատրիարքը կարեւորել է երկու կողմերի հոգեւոր առաջնորդների դերակատարությունը, ովքեր պետք է ջանքեր ներդնեն խաղաղության հաստատման համար։ Լեգոյդան նաեւ հայտարարել է, որ Ռուս եկեղեցին մշտապես ջանքեր է ներդրել՝ նպաստելու համար Հայաստանի եւ Ադրբեջանի համայնքների միջեւ երկխոսության ձեւավորման համար եւ հետագայում էլ պատրաստ է նույնն անելու։