Ես ազդակներ ունեմ, որ իրենք շատ լուրջ աշխատում են. վարչապետը թուրքմենների մասին
ՀՀ Կառավարության այսօրվա նիստում անդրադառնալով առաջիկայում նախատեսվող թուրքմենական պատվիրակության այցին՝ վարչապետը դիմել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին. «Ամփոփում եք ամբողջ նյութերը: Ես ազդակներ ունեմ, որ իրենք շատ լուրջ աշխատում են: Արտաքին գործերի նախարարության միջոցով ճշտում եք թուրքմենական պատվիրակության այցի ժամկետները, կազմը և նախապատրաստվում եք»:
Վարչապետը տեղեկացրել է նաև, որ հաջորդ շաբաթվանից սկսվելու են այցելություններ նախարարություններ, որտեղ կներկայացվեն գերատեսչությունների խնդիրներն ու անելիքները:

