Ձևավորվում է կոնսենսուս․ Նիկոլն ու իր ոհմակն այլևս չեն կարող լինել երկրի ղեկին Նոյեմբերի 29-ին ժ.12:00-ին Ազատության հրապարակից մեկնարկում է միաբանության երթ Արցախի դրոշները խի՞ եք հանում. Տեսանյութ
29
Պատերազմի ընթացքում Վ. Մանուկյանը և Դ. Շահնազարյանը հանդես եկան փրկօղակ լուծման առաջարկով, և եթե հասարակությունն այլ կերպ արձագանքեր, չի բացառվում՝ պատերազմը այլ ելք ունենար. «Այլընտրանքային նախագծեր» 2018 թ. սեպտեմբերից փակվեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի «ադրբեջանագիտություն» կրթական ծրագիրը. Ռուբեն Մելքոնյան Սերգեյ Լավրովը և Արա Այվազյանը քննարկել են ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության դրույթների իրականացման ընթացքը Ժամկետային զինծառայողների հարազատները հանդիպում են նախարարի հետ՝ ուղիղ Ժամկետային զինծառայողների հարազատները հանդիպում են նախարարի հետ. ՈՒՂԻՂ «Խոպանչիների իշխանությունը». այսօր Փաշինյանի հետ պատրաստ են համագործակցել միայն կոմերցիոն պատճառներով. Տեսանյութ Համաձայնագրի մեջ կան բաց հարցեր. Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար. Տեսանյութ Ժամկետային զինծառայողների հարազատների բողոքի ակցիան կառավարության շենքի դիմաց․ Տեսանյութ «Սրանով նաեւ իմ մեղքն է քավում». Խմբագիրները Կիմ Բալայանին առաջարկեցին դադարեցնել հացադուլը. Տեսանյութ «Ֆեյքերի բանակին» փոխարինել են պետական աշխատողները Պատերազմ Արցխում
«Փաշինյան Նիկո՛լ, 44 օր գոռում էիր` հաղթելու ենք, մի գիշերում հողերը հանձնեցիր, տղաների կյանքը խլեցիր»․ Ռուբեն Մխիթարյան. Տեսանյութ Ադրբեջանցիները նկարում են Սևանա լիճը. Տեսանյութ Ձևավորվում է կոնսենսուս․ Նիկոլն ու իր ոհմակն այլևս չեն կարող լինել երկրի ղեկին «Թուրքը վախենալու ապրանք չէ, մեր հայերից պետք է վախենանք». Աղավնո գյուղը. Տեսանյութ Նախարարից հարցրեցինք՝ դու թուրքի վրա վստա՞հ ես, որ դիվերսիա չի անելու, ասաց՝ ոչ, կարողա Երևան էլ գան մտնեն. Տեսանյութ 24 ժամվա ընթացքում 5000 իրական օգտատեր դիսլայք է արել Նիկոլ Փաշինյանի էջը. Լուսանկար Պատերազմի ընթացքում Վ. Մանուկյանը և Դ. Շահնազարյանը հանդես եկան փրկօղակ լուծման առաջարկով, և եթե հասարակությունն այլ կերպ արձագանքեր, չի բացառվում՝ պատերազմը այլ ելք ունենար. «Այլընտրանքային նախագծեր» 2018 թ. սեպտեմբերից փակվեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի «ադրբեջանագիտություն» կրթական ծրագիրը. Ռուբեն Մելքոնյան Սերգեյ Լավրովը և Արա Այվազյանը քննարկել են ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության դրույթների իրականացման ընթացքը Նոյեմբերի 29-ին ժ.12:00-ին Ազատության հրապարակից մեկնարկում է միաբանության երթ Բագրատաշենի և Գոգավանի անցակետերում դեկտեմբերի 1-ից վերականգնվում է բոլոր տեսակի բեռնատար տրանսպորտային միջոցների անխափան մուտքը և ելքը Գեներալը՝ սերմացու գողացող մուկ, գիտնականը՝ առավոտից երեկո սուրճ խմող անբան, արդյունավետ քաղաքական առաջնորդը՝ մարդասպան. Միաժամանակ՝ Առաքիչը՝ էկոնոմիկայի նախարար և այլն Պայմանագրային զինծառայողները ստացել են իրենց հասանելիք աշխատավարձից պակաս աշխատավարձ. ԼՀԿ-ական պատգամավորը պարզաբանման համար դիմել է ՊՆ Սամվել Ալեքսանյանն այսօր հեռացրել է Փաշինյանին սպասարկող ֆեյքերի ֆաբրիկայի համակարգիչները. Սպառնացել են Mediaport-ի թղթակցին Այլևս պետք է համարել, որ ՀՀ իշխանությունները գոյություն չունեն. փաստացի ի՞նչ ունենք այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը. Լուսանկար Մոտ 1000-1200 հեկտար նռան այգիներ ենք կորցրել, 45-50 հազար հեկտար` հացազգիների դաշտեր, 300 հեկտար՝ սոխի տարածք. Հրաչ Բերբերյան Երազ թե իրականություն. Միքայել Պողոսյանի մետամորֆոզները. Տեսանյութ Մինչև վերջ Քարվաճառը պահած բանակը Նիկոլը հանեց և տարավ անհայտ ուղղությամբ՝ Վարդենիսի բնակչությանը մեն-մենակ թողնելով թուրքի դեմ Ժամկետային զինծառայողների հարազատները հանդիպում են նախարարի հետ՝ ուղիղ ՄԻԵԴ-ը բավարարել է 13 գերիների մասով Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցի կիրառումը Մեր այսօրվա խնդիրը Մերժվածի հեռացումը չէ, նա արդեն մերժված է ու հեռացած, խնդիրն հաջորդ քայլերն են. այս թեմաներն են մեր իրական քննարկման առարկաներն «ԴԱՎԱՃԱՆ ՀԵՌԱՑ՛Ր»․ Արմեն Սարգսյանին շատ վատ են ընդունել Մոսկվայում Անդրանիկ Քոչարյանի որդու համար մերժված զանգը Տոնոյանի պաշտոնանկության պատճա՞ռ «Մակունց, դավաճա՜ն». բողոքի ակցիա` Լիլիթ Մակունցի տան բակում. Տեսանյութ GPS կոորդինատների համակարգով՝ Մխիթար Գոշի կեսը հանձնվել է թուրքերին Ֆիզուլիի շրջանում հակատանկային ականի պայթյունի հետեւանքով 4 ադրբեջանցի է զոհվել ԼՂ-ից սիրիացի վարձկանների դուրսբերման հարցը ներառված չէ եռակողմ հայտարարության մեջ. Լըմուան Դավաճանը դավաճանին ասում ա՝ դավաճան ես․ ժամկետայինի ծնողը հունից դուրս եկավ. Տեսանյութ Ժամկետային զինծառայողների հարազատները հանդիպում են նախարարի հետ. ՈՒՂԻՂ «Օր առաջ գերիների հարցը պետք է լուծվեր». Նազենի Հովհաննիսյանը հուզվեց. Տեսանյութ Կապիտուլյացիայի ենթարկած վարչապետը պետք է հեռանա. Լուիզա Ղամբարյան. Տեսանյութ Արցախի դրոշները խի՞ եք հանում. Տեսանյութ «Խոպանչիների իշխանությունը». այսօր Փաշինյանի հետ պատրաստ են համագործակցել միայն կոմերցիոն պատճառներով. Տեսանյութ Ծնողներին ստորաբար խաբում են․ էս մարդիկ չեն կարող առանց խաբելու կառավարել ու իշխել. Տեսանյութ «Ինչպե՞ս կարող է մի մարդ բղավել՝ իմ սիրելի՛ ժողովուրդ, հետո այսպես վարվել. պահանջում եմ այդ ինչու-ների պատասխանները». Էմմա Պետրոսյան. Տեսանյութ Ժամանակն է, որ արթնանան հասարակ մարդիկ, մենք պետք է անենք այն, ինչը չեն անում ուրիշները. Արմեն Գրիգորյան. Տեսանյութ Ադրբեջանցիները ևս 15 հայ զինվոր են գերեվարել. Տեսանյութ Համաձայնագրի մեջ կան բաց հարցեր. Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար. Տեսանյութ «Երկու տեղանի կռավաթ ես ուզո՞ւմ»․ Փաշինյանի պատասխանը` զինվորի հորը. Տեսանյութ «Կա տեղեկատվություն, որ Ադրբեջանը հայ գերիներին վաճառում է». Հրանտ Թոխատյան. Տեսանյութ Գլխավոր դատախազությունը՝ Սեյրան Օհանյանի և այլոց նկատմամբ ադրբեջանական կողմի հայտարարած հետախուզման մասին Արվեստագետների բողոքի ակցիան Երևանի կենտրոնում. Տեսանյութ Ժամկետային զինծառայողների հարազատների բողոքի ակցիան կառավարության շենքի դիմաց․ Տեսանյութ Ադապտացվածը Ձեր «հպարտ ու ինքնիշխան» սիրտը չէ՞ր նեղվել, որ այլասերվածների թիմը իրենց առաջնորդի Դավաճան չլինելը հիմնավորում էին Պուտինի բառերով Ճշմարտությունը լսելի դարձնելու համար գոռալ. «Ես գերադասում եմ հաղթանակի ոգով նախկինը, այլ ոչ պարտվածի հոգեբանությամբ նորը։ Հեեեռացեք» Դավիթ Բեկ գյուղի բնակիչներին պատկանող մոտ 300 հեկտար վարելահողերն էլ չեն մշակվի՝ սահմանին մոտ են. այդտեղ ցորեն էինք մշակում, հիմա խրամատներ ենք փորել. համայնքի ղեկավար Իրանի նախագահը մեղադրել է Իսրայելին հայտնի միջուկային ֆիզիկոսի սպանության մեջ Էդմոն Մարուքյանն առաջարկում է ստեղծել գերիների հարցով եռակողմ հանձնաժողով

Անկա՞խ է արդյոք Հայաստանը

Հայաստանում «անկախության» մասին բազմաթիվ սպեկուլյացիաներ է կարելի լսել ու կարդալ։ Բազմաթիվ խմբեր փորձում են քաղաքական կյանքում հայտ ներկայացնել՝ որպես նպատակ ընտրելով Հայաստանի անկախության համար պայքարն ու որպես թիրախ՝ այս կամ այն երկիրը, որը մեզ «զրկում» է անկախությունից: Պայքարի թիրախներն են «ԿԳԲ»-ն, «ՑՌՈՒ»-ն, «Մոսադը» և այլ երկրներ ու կազմակերպություններ՝ ըստ ճաշակի ու երևակայության։ Որքանով այդ պնդումները պարզունակ են, այնքանով համակիրները՝ հոծ: Հասկանալի է, բարդ մտքերը մեծ լսարան չեն հավաքում: Առաջանում է հարց, իսկ ի՞նչ է պետք անել, որ լինի իրապես անկախ երկիր ու արդյոք Հայաստանն իրականում այդպիսի՞ն է։

Անկախությունն ու սուվերենության աստիճանը

Եթե խնդրին մոտենանք իրավաբանական կերպով, ապա Հայաստանը 193 երկրների շարքում անկախ, միջազգայնորեն ճանաչված երկիր է, սակայն ակնհայտ է, որ ովքեր նպատակ են հետապնդում պայքարել հանուն անկախության, այլ բան նկատի ունեն` ըստ երևույթին ցանկանում են բացառել Հայաստանի կախվածությունն այլ երկրներից ու միջազգային կառույցներից: Փորձենք օրինակի վրա տեսնել, թե տարբեր երկրներ ինչպես են բարձրացնում իրենց սուվերենության աստիճանը:

Սուվերենության աստիճանը ցույց է տալիս այս կամ այն երկրի կախվածությունն այլ երկրներից ու միջազգային կառույցներից: Մասնավորապես, Մեծ ԲրիտանիանԵՄ-ից դուրս գալը` Brexit-ը, հիմնավորում էր նրանով, որ չի ցանկանում իր սուվերենության, այսինքն՝ մի մասը լիազորել ԵՄ-ին, այսինքն՝ Բրիտանիան ցանկանում էր լինել մաքսիմալ անկախ: Եթե Հայաստանը անդամագրվում է ԵԱՏՄ-ին կամ ՀԱՊԿ-ին, ապա իր սուվերենության մի մասը զիջում է այդ կառույցին, իսկ եթե ցանկանում է անդամագրվել ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին, ապա` նրանց: Այլ բան է, եթե առհասարակ ոչ մեկին չանդամագրվի, սակայն «անկախության» կողմնակիցները նման խնդիր չեն քննարկում, այլ քննարկում են այլընտրանքային կախվածության նպատակահարմարությունը, որից կարելի է եզրակացնել, որ խոսքն «անկախության» մասին չէ, այլ` այլընտրանքային կախվածության նպատակահարմարության, ինչի մասին ուղղակիորեն չի խոսվում։

Անկախության իսրայելական տարբերակը

Սուվերենության աստիճանը կախված է մի շարք հանգամանքներով՝ անվտանգության մակարդակ, տնտեսության, դեմոգրաֆիայի ու պարենային ապահովության վիճակ, իշխանության ճյուղերի լեգիտիմության աստիճան, ռազմական ինքնուրույնությունը, հանրային արժեքային համակարգը, որը մեծամասնությունը կիսում և ընդունում է և այլն։ Խոսել իրական, այլ ոչ թե իրավական անկախության մասին, նշանակում է ապահովել այդ բոլոր ոլորտների ինքնաբավությունը։ Բնականաբար, միջազգային հարաբերություններում ընթանում է պայքար սեփական սուվերենության աստիճանը բարձրացնելու և մյուսների՝ բարեկամ ու հակառակորդ երկրների, սուվերենության աստիճանն իջեցնելու համար։ Դա է միջազգային հարաբերությունների իրական բնութագիրը, որտեղ չկան հավերժ բարեկամներ ու հավերժ թշնամիներ։

Բերենք Իսրայելի ռազմական արդյունաբերության պատմությունից օրինակներ, որոնք հետաքրքիր են մեզ համար։

1947-1949 թվականի արաբաիսրայելական պատերազմը (սկզբնական փուլում հրեաների ինքնապաշտպանության ջոկատների ու արաբական երկրների զորքերի միջև) Իսրայելում անվանում են Անկախության համար պատերազմ։ Չնայած հրեաների համաշխարհային ազդեցության մասին բազմաթիվ առասպելներին, նրանց ոչ մի երկիր զենք չի վաճառում, միայն Ստալինը նրանց վաճառեց Չեխոսլովակիայում պահեստավորված գերմանական զենքերը, այդ թվում երեք Մեսերշմիդներ (որոնց վրայի սվաստիկան հրեաները ժամանակ չունեին մաքրել) և որոնցով ռմբակոծում էին արաբներին։ Հրեաներն ընդունում են, որ չլիներ Ստալինի որոշումը, հնարավոր է՝ այսօր Իսրայել պետությունը չլիներ։

Ռազմական արդյունաբերություն ստեղծելն Իսրայելի անկախության համար գլխավոր նպատակը դարձավ, որը նրանց թույլ կտար լինել իրոք անկախ երկիր։ 1967 թվականի արաբաիսրայելական պատերազմից հետո աշխարհի խոշորագույն զենք արտադրողները հրաժարվում են Իսրայելին զենք վաճառել (զենքի էմբարգո է հայտարարվում), որի պատճառով ստիպված էին սեփական ռազմական համալիր ստեղծել՝ դրա համար ծախսելով անգամ բյուջեի 40%-ը:

Մի շատ կարևոր հանգամանք՝ երբ Իսրայելը որոշել էր սեփական ուժերով արտադրել գերժամանակակից ռմբակոծիչներ, Միացյալ Նահանգները, լինելով Իսրայելի անվտանգության գլխավոր երաշխավորն ու ռազմավարական դաշնակիցը, ամեն ինչ անում էր, որպեսզի խոչընդոտի դա՝ խոստանալով լավագույն ինքնաթիռները, անգամ տրամադրել միլիարդավոր դոլարներ, որպեսզի հրաժարվեն այդ ծրագրից։ Սակայն Իսրայելը մերժեց այդ առաջարկությունները՝ համարելով, որ անվտանգության ու իրական անկախության համար պետք է ունենալ սեփական ռազմական համալիրը, որը կարող են ապահովել բարդագույն ռազմական տեխնոլոգիաները: Ցանկացած դաշնակից ձգտում է կախվածության մեջ պահել անգամ ամենասերտ դաշնակցին։

Սա իրական անկախության պայքարի օրինակ է։ Նույնը կարելի է ասել պարենային անվտանգության, դեմոգրաֆիական աճի և այլ ոլորտների ծրագրերի մասին: Սա՛ է անկախության իրական դիսկուրսի թեման:

Անկախության կամ սուվերենության մասին խոսակցությունը մորուքավոր ու ինտելեկտով չծանրաբեռնված անձերի ու անձանց խմբերի հայտարարությունների վրա չպետք է հենված լինի, այլ անկախության ապահովման անհրաժեշտ ծրագրերի վրա` թանկարժեք ու մեծ ճիգեր պահանջող:

Մենք անկախ ենք այնքանով, որքանով կարող ենք ապահովել վերը թվարկված պահանջները ու կախված ենք արտաքին ուժերից այնքանով, որքանով դրանք չենք կարողանում ապահովել: Մնացած բոլոր խոսակցություններն անլուրջ են ու ընդամենը շահարկումներ են, գուցե հանրությանն ապակողմնորոշելու միջոցով սեփական մանր խնդիրները լուծելու համար՝ անգամ արտաքին դաշնակիցներ ձեռք բերելու հավակնությամբ:

Ստեփան Դանիելյան

Աղբյուրը՝ politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan