«Ադրբեջանն առաջնագծի ողջ երկայնքով վերսկսել է նախահարձակ գործողությունները». Արայիկ Հարությունյան Ղարաբաղյան պատերազմի արդյունքը կախված է նրանից, թե ով և ինչ զենք կմատակարարի. «Воскресный вечер». Տեսանյութ Համաշխարհային վտանգը կրող երկիրն արդեն ուրվագծվում է, վտանգավոր գաղափարախոսությունը թուրանիզմն ու իսլամիզմն է. Անտանտի դերը կարող է Մինսկի խումբը կատարի
26
Այս պահին թշնամական ուժերը գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծում են Մարտունու շրջանը` ներառյալ քաղաքը, Մարտակերտը, Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը. Արցախի ԱԻՊԾ Մենք նույնիսկ պատրաստ ենք ցավոտ փոխզիջումների, բայց ոչ կապիտուլյացիայի․ Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ Ծանր մարտեր են Արցախի հարավ-արևելքում. Արծրուն Հովհաննիսյան «Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ ձևավորվել է մարտունակ ջոկատ, մեր ջոկատը կմիանա հայոց բանակին» Կրեմլում մեկնաբանել են Վաշինգտոնում Ղարաբաղի հարցով բանակցությունները Վրացիներն անգամ շտապ օգնության մեքենաները թույլ չեն տալիս բերել Հայաստան. Տեսանյութ Չնայած առանձին պրովոկացիաներին` հրադարարն ընդհանուր առմամբ պահպանվում է. հայկական կողմը շարունակելու է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին. Նիկոլ Փաշինյան Քիչ առաջ թշնամին Մարտունի քաղաքի վրա կիրառեց ռազմական ավիացիա Սերգեյ Լավրովը անթույլատրելի է համարում ԼՂ հարցի ռազմական լուծումը Սիրիայում մեծ ցույց է անցկացվել ի աջակցություն Արցախի․ WarGonZo․ Տեսանյութ Պատերազմ Արցխում
Մենք վերջապես պետք է սովորենք անվտանգային թեմաների շուրջ դիսկուրսը անհրաժեշտ ռամկաների մեջ քննարկենք․ Տիգրան Աբրահամյան Պրոթուրքական խմբավորումը ահաբեկչություն էր ծրագրել Ռուսաստանի տարածքում. WarGonzo. Տեսանյութ ԱԱԾ սահմանապահ զորքերի շտաբի պետն ազատվե՞լ է պաշտոնից Գերմանիայի կառավարությունն անընդունելի է անվանել Էրդողանի վիրավորական արտահայտությունները Մակրոնի հասցեին Թրամփը Կոսովոն չէր դիտարկում որպես Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման նախադեպ․ Սուրեն Սարգսյան. Տեսանյութ Կորոնավիրուսի հետևանքով մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանը Դատական նիստերը կարող են անցկացվել հեռավար. ԲԴԽ-ն որոշում է ընդունել Վլադիմիր Սոլովյով. «Ղարաբաղյան պատերազմի արդյունքը կախված է նրանից, թե ով և ինչ զենք կմատակարարի» Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերը նոր հրամանատար ունեն Այս պահին թշնամական ուժերը գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծում են Մարտունու շրջանը` ներառյալ քաղաքը, Մարտակերտը, Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը. Արցախի ԱԻՊԾ «Ադրբեջանն առաջնագծի ողջ երկայնքով վերսկսել է նախահարձակ գործողությունները». Արայիկ Հարությունյան Հայաստան-Քուվեյթ հանդիպումը չի կայանա Մենք նույնիսկ պատրաստ ենք ցավոտ փոխզիջումների, բայց ոչ կապիտուլյացիայի․ Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ Հակառակորդը ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառում է փողային և ռեակտիվ հրետանի, նաև` տանկեր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Պատրուշեւի հետ եւ քննարկել սահմանագոտում տիրող վիճակը Հայկական կողմն առաջարկել է զրկել ԵԱՏՄ֊ում Թուրքիային տրամադրվող սակագնային արտոնություններից Իմաստը ո՞րն էր փակել ադրբեջանական կայքերը, եթե Ազատություն ռադիոկայանը մեզ ջանասիրաբար տեղեկացնում ա թշնամու պաշտոնական ինֆոն ՀՀ նախագահը պաշտոնից ազատել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարին և նոր նշանակում արել Թուրքամետ վարձկանների հրամանատարն ասել է, որ իրենք Ադրբեջանում կռվում են ընդդեմ ռուսների Նիկոլ Փաշինյան. Հայկական կողմը շարունակելու է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին Էրդողանի խոսնակը կրկին խոսել է Ղարաբաղի մասին Վարդան Բադալյանի նոր լուսանկարն առաջնագծից. Լուսանկար Իրանի հեղափոխության կորպուսի հրամանատարն այցելել է Խոդաֆարինի շրջան Ես ողջ եմ. ինձ ավելի շատ հուզում է, թե ինչ գույնի կոստյում եմ հագնելու Իլյուշի ու Միշիկոի թաղումների ժամանակ. Չախալյան Ծանր մարտեր են Արցախի հարավ-արևելքում. Արծրուն Հովհաննիսյան Արցախում զոհվել է ՀՅԴ ՀԵՄ անդամ Բենիամին Նալբանդյանը. նրան կհուղարկավորեն Եռաբլուրում Թուրքիան գնալով հեռվանում է ԵՄ-ից․ Սեբաստիան Կուրցի արձագանքը Էրդողանի արտահայտությանը Մակրոնի հասցեին Ադրբեջանական հրթիռակոծության հետևանքով Ավետարանոց գյուղում զոհվել է 1 և վիրավորվել 2 քաղաքացիական անձ «Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ ձևավորվել է մարտունակ ջոկատ, մեր ջոկատը կմիանա հայոց բանակին» Աշխարհազորայիններին վճարվում է աշխատավարձ և պարգևատրում՝ աշխատավարձի 50 տոկոսի չափով. Արցախի կառավարության որոշումը «Թուրքական ԱԹՍ-ներ ավստրիական մասերով այլևս չեն արտադրվի». Վ. Ենգիբարյան Մաքս Ֆերստապենը նվիրատվություն է արել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին Էրդողանին անվանել են տեռորիստ և ծաղրանկար հրապարակել Պուտին. Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև լարվածությունը սպառնում է Եվրոպային Սեբուն, Արա Մալիկյանը, Արտո Թունջբոյաջյանը, Թոմ Մորելլոն, Տատիանա Սպիվակովան և այլք` «Արցախի համար» բարեգործական համերգին Ղարաբաղյան պատերազմի արդյունքը կախված է նրանից, թե ով և ինչ զենք կմատակարարի. «Воскресный вечер». Տեսանյութ Ադրբեջանն ունի 6674 զոհ և սպառազինության նոր կորուստներ Կրեմլում մեկնաբանել են Վաշինգտոնում Ղարաբաղի հարցով բանակցությունները Լիարժեք հրադադար հաստատելու և դրանից հետո պատերազմը վերջնականապես ավարտելու համար կա մեկ իրական ճանապարհ․ Սենոր Հասրաթյան Ադրբեջանի կողմից հրետակոծված Ստեփանակերտը. ֆոտոշարք Ծաղկաձոր քաղաքում գազամատակարարման պլանային ընդհատում կլինի Ժամը 13:50-ի սահմաններում հակառակորդը «Սմերչ»-ից 1 հրթիռ է արձակել Մարտունու շրջանի Զարդարաշեն գյուղի ուղղությամբ Ալիևի այս խոսքերը հնչում են ոչ թե Բաքվից, այլ Անկարայից. «Թուրքական F16-երը կօգտագործվեն, եթե Բաքուն առերեսվի արտաքին ագրեսիայի հետ» Ալիևը հայտարարել է, որ գնալու է «մինչև վերջ» Համաշխարհային վտանգը կրող երկիրն արդեն ուրվագծվում է, վտանգավոր գաղափարախոսությունը թուրանիզմն ու իսլամիզմն է. Անտանտի դերը կարող է Մինսկի խումբը կատարի Ռուսական ռազմական ինքնաթիռները խոշոր հարված են հասցրել Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից աջակցվող զինյալների ճամբարին. լրատվամիջոցներ Հաշվի են նստում նրա հետ, ով ամուր կանգնած է. Արթուր Եղիազարյան. Տեսանյութ «Այս պահին որևէ նորություն չկա». Հայաստանում «Կարմիր խաչի» ներկայացուցիչ Ադրբեջանը ավիացիա է կիրառել Մարտունի քաղաքի վրա՝ խախտելով հրադադարը. վերջին լուրերը. Տեսանյութ Արցախցի կանայք վաղը կհանդիպեն ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցչի հետ

Անկա՞խ է արդյոք Հայաստանը

Հայաստանում «անկախության» մասին բազմաթիվ սպեկուլյացիաներ է կարելի լսել ու կարդալ։ Բազմաթիվ խմբեր փորձում են քաղաքական կյանքում հայտ ներկայացնել՝ որպես նպատակ ընտրելով Հայաստանի անկախության համար պայքարն ու որպես թիրախ՝ այս կամ այն երկիրը, որը մեզ «զրկում» է անկախությունից: Պայքարի թիրախներն են «ԿԳԲ»-ն, «ՑՌՈՒ»-ն, «Մոսադը» և այլ երկրներ ու կազմակերպություններ՝ ըստ ճաշակի ու երևակայության։ Որքանով այդ պնդումները պարզունակ են, այնքանով համակիրները՝ հոծ: Հասկանալի է, բարդ մտքերը մեծ լսարան չեն հավաքում: Առաջանում է հարց, իսկ ի՞նչ է պետք անել, որ լինի իրապես անկախ երկիր ու արդյոք Հայաստանն իրականում այդպիսի՞ն է։

Անկախությունն ու սուվերենության աստիճանը

Եթե խնդրին մոտենանք իրավաբանական կերպով, ապա Հայաստանը 193 երկրների շարքում անկախ, միջազգայնորեն ճանաչված երկիր է, սակայն ակնհայտ է, որ ովքեր նպատակ են հետապնդում պայքարել հանուն անկախության, այլ բան նկատի ունեն` ըստ երևույթին ցանկանում են բացառել Հայաստանի կախվածությունն այլ երկրներից ու միջազգային կառույցներից: Փորձենք օրինակի վրա տեսնել, թե տարբեր երկրներ ինչպես են բարձրացնում իրենց սուվերենության աստիճանը:

Սուվերենության աստիճանը ցույց է տալիս այս կամ այն երկրի կախվածությունն այլ երկրներից ու միջազգային կառույցներից: Մասնավորապես, Մեծ ԲրիտանիանԵՄ-ից դուրս գալը` Brexit-ը, հիմնավորում էր նրանով, որ չի ցանկանում իր սուվերենության, այսինքն՝ մի մասը լիազորել ԵՄ-ին, այսինքն՝ Բրիտանիան ցանկանում էր լինել մաքսիմալ անկախ: Եթե Հայաստանը անդամագրվում է ԵԱՏՄ-ին կամ ՀԱՊԿ-ին, ապա իր սուվերենության մի մասը զիջում է այդ կառույցին, իսկ եթե ցանկանում է անդամագրվել ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին, ապա` նրանց: Այլ բան է, եթե առհասարակ ոչ մեկին չանդամագրվի, սակայն «անկախության» կողմնակիցները նման խնդիր չեն քննարկում, այլ քննարկում են այլընտրանքային կախվածության նպատակահարմարությունը, որից կարելի է եզրակացնել, որ խոսքն «անկախության» մասին չէ, այլ` այլընտրանքային կախվածության նպատակահարմարության, ինչի մասին ուղղակիորեն չի խոսվում։

Անկախության իսրայելական տարբերակը

Սուվերենության աստիճանը կախված է մի շարք հանգամանքներով՝ անվտանգության մակարդակ, տնտեսության, դեմոգրաֆիայի ու պարենային ապահովության վիճակ, իշխանության ճյուղերի լեգիտիմության աստիճան, ռազմական ինքնուրույնությունը, հանրային արժեքային համակարգը, որը մեծամասնությունը կիսում և ընդունում է և այլն։ Խոսել իրական, այլ ոչ թե իրավական անկախության մասին, նշանակում է ապահովել այդ բոլոր ոլորտների ինքնաբավությունը։ Բնականաբար, միջազգային հարաբերություններում ընթանում է պայքար սեփական սուվերենության աստիճանը բարձրացնելու և մյուսների՝ բարեկամ ու հակառակորդ երկրների, սուվերենության աստիճանն իջեցնելու համար։ Դա է միջազգային հարաբերությունների իրական բնութագիրը, որտեղ չկան հավերժ բարեկամներ ու հավերժ թշնամիներ։

Բերենք Իսրայելի ռազմական արդյունաբերության պատմությունից օրինակներ, որոնք հետաքրքիր են մեզ համար։

1947-1949 թվականի արաբաիսրայելական պատերազմը (սկզբնական փուլում հրեաների ինքնապաշտպանության ջոկատների ու արաբական երկրների զորքերի միջև) Իսրայելում անվանում են Անկախության համար պատերազմ։ Չնայած հրեաների համաշխարհային ազդեցության մասին բազմաթիվ առասպելներին, նրանց ոչ մի երկիր զենք չի վաճառում, միայն Ստալինը նրանց վաճառեց Չեխոսլովակիայում պահեստավորված գերմանական զենքերը, այդ թվում երեք Մեսերշմիդներ (որոնց վրայի սվաստիկան հրեաները ժամանակ չունեին մաքրել) և որոնցով ռմբակոծում էին արաբներին։ Հրեաներն ընդունում են, որ չլիներ Ստալինի որոշումը, հնարավոր է՝ այսօր Իսրայել պետությունը չլիներ։

Ռազմական արդյունաբերություն ստեղծելն Իսրայելի անկախության համար գլխավոր նպատակը դարձավ, որը նրանց թույլ կտար լինել իրոք անկախ երկիր։ 1967 թվականի արաբաիսրայելական պատերազմից հետո աշխարհի խոշորագույն զենք արտադրողները հրաժարվում են Իսրայելին զենք վաճառել (զենքի էմբարգո է հայտարարվում), որի պատճառով ստիպված էին սեփական ռազմական համալիր ստեղծել՝ դրա համար ծախսելով անգամ բյուջեի 40%-ը:

Մի շատ կարևոր հանգամանք՝ երբ Իսրայելը որոշել էր սեփական ուժերով արտադրել գերժամանակակից ռմբակոծիչներ, Միացյալ Նահանգները, լինելով Իսրայելի անվտանգության գլխավոր երաշխավորն ու ռազմավարական դաշնակիցը, ամեն ինչ անում էր, որպեսզի խոչընդոտի դա՝ խոստանալով լավագույն ինքնաթիռները, անգամ տրամադրել միլիարդավոր դոլարներ, որպեսզի հրաժարվեն այդ ծրագրից։ Սակայն Իսրայելը մերժեց այդ առաջարկությունները՝ համարելով, որ անվտանգության ու իրական անկախության համար պետք է ունենալ սեփական ռազմական համալիրը, որը կարող են ապահովել բարդագույն ռազմական տեխնոլոգիաները: Ցանկացած դաշնակից ձգտում է կախվածության մեջ պահել անգամ ամենասերտ դաշնակցին։

Սա իրական անկախության պայքարի օրինակ է։ Նույնը կարելի է ասել պարենային անվտանգության, դեմոգրաֆիական աճի և այլ ոլորտների ծրագրերի մասին: Սա՛ է անկախության իրական դիսկուրսի թեման:

Անկախության կամ սուվերենության մասին խոսակցությունը մորուքավոր ու ինտելեկտով չծանրաբեռնված անձերի ու անձանց խմբերի հայտարարությունների վրա չպետք է հենված լինի, այլ անկախության ապահովման անհրաժեշտ ծրագրերի վրա` թանկարժեք ու մեծ ճիգեր պահանջող:

Մենք անկախ ենք այնքանով, որքանով կարող ենք ապահովել վերը թվարկված պահանջները ու կախված ենք արտաքին ուժերից այնքանով, որքանով դրանք չենք կարողանում ապահովել: Մնացած բոլոր խոսակցություններն անլուրջ են ու ընդամենը շահարկումներ են, գուցե հանրությանն ապակողմնորոշելու միջոցով սեփական մանր խնդիրները լուծելու համար՝ անգամ արտաքին դաշնակիցներ ձեռք բերելու հավակնությամբ:

Ստեփան Դանիելյան

Աղբյուրը՝ politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan