Այլևս չկա կանխատեսելի համաշխարհային կարգ ու չկան այս, կամ այն հարցի հզոր երաշխավորներ Ռոբերտ Քոչարյանին վերադարձվել է անձնագիրը Արցախի հակաօդային ուժերը Բայրաքթար ԱԹՍ են խփել
29
«Ալլահ ակբար», «Ո՞ւր եք հայեր», «Ձեր վերջը տալու ենք». Ֆրանսիայում ակտիվացել են Անկարային ենթարկվող ազգայնամոլ «Գորշ գայլեր» խմբավորման անդամները. Տեսանյութ Երևանն աջակցում է Լեռնային Ղարաբաղում դիտորդների տեղակայմանը. ՀՀ ԱԳ նախարար Թուրք-ադրբեջանական ու ահաբեկչական հրոսակախմբերը սպառնում են մեր հայրենիքին ոչ միայն ողջ առաջնագծի երկայնքով, այլ նաև ռազմական ռեսուրս են ներդրել Շուշիի ուղղությամբ. Արցախի նախագահ. Տեսանյութ Հայաստանը դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով. վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Էմանուել Մակրոնին Երևանն ունի անհերքելի ապացույցներ, որ Թուրքիան Սիրիայից ու Լիբիայից զինյալներ է ուղարկում ԼՂ. ԱԳ նախարար Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է ևս 47 զինծառայող․ հայկական կողմի զոհերի ընդհանուր թիվը 1166 է Ռազմական ավիացիա է կիրառվել Ասկերան, Մարտակերտ եւ Մարտունի քաղաքներում. Արցախի ԱԻՊԾ Ռուսաստանը խորը մտահոգված է ԼՂ հակամարտության գոտում օտարերկրացի վարձկանների շարունակական ներգրավմամբ. Զախարովա Պուտին. Ղարաբաղում իրավիճակը կարելի է կարգավորել միայն այն ժամանակ, երբ երկու կողմերի շահերի հավասարակշռություն լինի. Տեսանյութ Ադրբեջանի զինուժը հրակոծել է ռուսական սահմանային ուղեկալը Պատերազմ Արցխում
իԻրականացվում է զոհի կամ տուժողի մարմնի մասերի խեղում կամ խոշտանգում կամ նվաստացում. ՄԻՊ-ը հայտարարությունն է տարածել ՀՀ ԱԱԾ-ն հորդորում է տեղեկացնել ռազմական դրության կարգի խախտումների մասին Ադրբեջանում սպասվում է տնտեսական ճգնաժամի երկրորդ՝ առավել հուժկու ալիքը Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին զգուշացրել է չճանապարհորդել որոշ մարզեր «Ալլահ ակբար», «Ո՞ւր եք հայեր», «Ձեր վերջը տալու ենք». Ֆրանսիայում ակտիվացել են Անկարային ենթարկվող ազգայնամոլ «Գորշ գայլեր» խմբավորման անդամները. Տեսանյութ Պետք է տեխնիկական լուծումներ գտնել, որի պայմաններում և մեր զոհերի թիվը կտրուկ կնվազի և միաժամանակ հնարավորություն կտա Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ առավել էֆեկտիվ պայքար տանել Երևանն աջակցում է Լեռնային Ղարաբաղում դիտորդների տեղակայմանը. ՀՀ ԱԳ նախարար Այլևս չկա կանխատեսելի համաշխարհային կարգ ու չկան այս, կամ այն հարցի հզոր երաշխավորներ Թուրք-ադրբեջանական ու ահաբեկչական հրոսակախմբերը սպառնում են մեր հայրենիքին ոչ միայն ողջ առաջնագծի երկայնքով, այլ նաև ռազմական ռեսուրս են ներդրել Շուշիի ուղղությամբ. Արցախի նախագահ. Տեսանյութ Հայաստանը դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով. վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Էմանուել Մակրոնին Շարունակվում են հերոսական արարումները ճակատային գծի բոլոր ուղղություններում. մի շարք զինծառայողներ կպարգևատրվեն. ՊԲ Էրդողանն ու Ալիևը քննարկել են Ղարաբաղի հարցը Երևանն ունի անհերքելի ապացույցներ, որ Թուրքիան Սիրիայից ու Լիբիայից զինյալներ է ուղարկում ԼՂ. ԱԳ նախարար Ոստիկանությունը շուրջօրյա պայքար է մղում Արցախից Հայաստան ապօրինի կերպով զենք-զինամթերք տեղափոխելու դեմ Գարեգին Գալստյանը թշնամական 2 միավոր ՄՄ-21 կայանք, իսկ Կարեն Հակոբի Մանուկյանը 3 միավոր «Կամազ» ոչնչացնելու համար ներկայացվել են «Մարտական ծառայություն» մեդալների. ՊԲ ՄԻԵԴ-ը Ադրբեջանից պահանջել է մինչեւ նոյեմբերի 3-ը տեղեկություն տրամադրել 5 հայ ռազմագերիների վերաբերյալ. իրավապաշտպան Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է ևս 47 զինծառայող․ հայկական կողմի զոհերի ընդհանուր թիվը 1166 է Ռազմական ավիացիա է կիրառվել Ասկերան, Մարտակերտ եւ Մարտունի քաղաքներում. Արցախի ԱԻՊԾ Ռուսաստանը խորը մտահոգված է ԼՂ հակամարտության գոտում օտարերկրացի վարձկանների շարունակական ներգրավմամբ. Զախարովա Պուտին. Ղարաբաղում իրավիճակը կարելի է կարգավորել միայն այն ժամանակ, երբ երկու կողմերի շահերի հավասարակշռություն լինի. Տեսանյութ Իսպանիայի Կոնգրեսի պատգամավորը երկրի կառավարությանը հորդորել է ձեռնպահ մնալ Ադրբեջանին զենք վաճառելուց Արցախում սպանվել է իսլամական ջիհադիստների հրամանատարներից Ադել Շահիրը Ռուսաստանից 50 տոննա հումանիտար օգնություն է ուղարկվել Արցախ. Տեսանյութ Բաց նամակ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին Ադրբեջանի հրթիռակոծության հետեւանքով կան քաղաքացիական վիրավորներ. Տեսանյութ Ուրուգվայի նախկին նախագահները համերաշխություն են հայտնել հայ ժողովրդին Այսքանով մեր հրապարակային արձագանքը համարում ենք սպառված. ՄԻՊ գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին վերադարձվել է անձնագիրը Նարեկ գյուղում որդին դանակով սպանել է մորը․ Արտաշատի ոստիկանների բացահայտումը. Տեսանյութ Ֆրանսիայում երկրորդ հարձակումն է տեղի ունեցել, այս անգամ Ավինյոնում Արցախի թեմայով բանակցություններ. ՌԴ միջնորդն արդեն Ժնևում է Հրադադար, հարձակումների դադարեցում, տեղահանվածների վերաբնակեցում. Մոսկվայում մեկնարկել են Թեհրանի՝ ԼՂ կարգավորման հարցով նախաձեռնության վերաբերյալ ռուս-իրանական բանակցությունները Խոսել եմ թուրք հանցագործի մուրճի հարվածից վիրավորում ստացած երիտասարդի քրոջ հետ. վիրահատության կարիք կա. Լենա Նազարյան Ադրբեջանի զինուժը հրակոծել է ռուսական սահմանային ուղեկալը «Ցավալի է տեսնել այս ամենը». Միխայիլ Գալուստյանը տեսանյութ է հրապարակել Ստեփանակերտի հիվանդանոցից. Տեսանյութ Արման Թաթոյանի հայտարարությունն անակնկալ է եղել նախարար Բաթոյանի համար Արցախյան մարտերում ոչնչացված 25 վարձկանների դիերն ուղարկվել են Սիրիա. SOHR ՀՀ ԶՈւ երկու Սու-25 ինքնաթիռի ոչնչացման մասին ադրբեջանական կողմի հայտարարությունը ապատեղեկատվություն է. ՊՆ խոսնակ Իսրայելից հերթական բեռնատար ինքնաթիռն է ուղևորվում Ադրբեջան «Հայրենիք» կուսակցության առաջին զորախումբը․ շարքերում է նաև կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Կուբաթլուն հետ վերցրած հերոսները մեր. Տեսանյութ Նիցցայում անհայտ անձը եկեղեցու մոտ դանակով հարձակվել է մարդկանց վրա. կա 3 զոհ, որից մեկին գլխատել են. Ուղիղ, Տեսանյութ Բելգիացի պատգամավորը Ստեփանակերտում հրթիռակոծության տակ է հայտնվել Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 30 զոհված զինծառայողների մարմինները «Նրանց նպատակն Արցախում հայերի էթնիկ զտումն է». Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը Ինչպես որ սպասելի էր, ստեղծված իրավիճակում Թուրքիայում բնակվող ՀՀ քաղաքացիները աստիճանաբար լքում են այդ երկիրը Մեր մոտ մինչև հիմա ահավոր նստած ա միամտությունը ԼՂ հակամարտության կարգավորման Իրանի նախաձեռնությունը հիմնված է հումանիտար սկզբունքների վրա․ Արաքչի Գագիկ Խաչատրյանը գրավի դիմաց ազատ արձակվեց Շուշիի՝ այսօրվա հրթիռակոծության հետևանքները. Ֆոտոշարք

Գագիկ Ծառուկյանը քաղաքական բանտարկյալ է և պետք է անհապաղ ազատ արձակվի. «Հայրենիք»

«Հայրենիք» կուսակցությունը խստորեն դատապարտում է ընդդիմադիրների և ընդդիմախոսների հանդեպ սանձազերծած քաղաքական հետապնդումները և պահանջում անհապաղ դադարեցնել դրանք:

Հայաստանի համար բախտորոշ այս շրջափուլում ներկայիս իշխանական վարչակարգն իր ապաշնորհ կառավարման հետևանքով Հայաստանը կանգնեցրել է արտաքին լրջագույն մարտահրավերներին դեմ հանդիման։

Թշնամական երկրների նույնիսկ ստորադաս կառավարիչները հանդգնում են մեր պետության հետ խոսել բացահայտ ծաղրի, սպառնալիքի և պատերազմի հռետորաբանությամբ, իսկ դաշնակից երկրների հետ հարաբերությունները իջել են նվազագույն մակարդակի։

Պետության առջև ծառացած լրջագույն խնդիրները՝ սոցիալ տնտեսական ծանրագույն վիճակը, ներհասարակական թշնամանքն ու անհանդուրժողականությունը, պետական ինստիտուտների նսեմացումը և դրանց հանդեպ արհամարհանքը դարձել են ներպետական սպառնալիքներ։

Այս խնդիրները լուծելու փոխարեն իշխանությունները սաստկացրել են ընդդիմադիր քաղաքական ուժերին և ընդդիմախոսներին շինծու քրեական գործերի հարուցմամբ լռեցնելու, կառուցողական քննադատությանը բացառապես անձնական վիրավորանքներով արձագանքելու, բոլոր հնարավոր միջոցներով քաղաքական հալածանքներն ու հաշվեհարդարները շարունակելու գործելաոճը:

Սեպտեմբերի 25-ին հապշտապ անցկացված դատաքննությամբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին որոշումը հոգևարք ապրող իշխանությունների արատավոր այս ուղեգծի շարունակությունն է, որի միջոցով փորձ է կատարվում`

1․ խաթարել ս․թ․ հոկտեմբերի 8-ին Եռյակի նախաձեռնած համապետական հանրահավաքը

2․ շեղել հասարակության ուշադրությունը կորոնավիրուսի դեմ պայքարի գործընթացի ամբողջական տապալումից, որի հետևանքով արձանագրվել է ավելի քան 1200 մահ,

3․ կանխել արցախյան բանակցային գործընթացում թույլ տված ամոթալի սխալների հետևանքով հասունացող ներիշխանական ճգնաժամը,

4․ խուսափել թշնամի երկրի ղեկավարության հետ խայտառակ գաղտնի համաձայնությունների բացահայտման սկանդալից,

5․ հասարակական տրամադրությունները ուղղորդել այլ ուղղությամբ՝ փորձելով հետաձգել իշխող վարչակարգի անփառունակ հեռացումը։

Բացարձակ անթույլատրելի և դատապարտելի համարելով իշխանությունների այս արատավոր գործելաոճը՝ պահանջում ենք անհապաղ դադարեցնել ընդդիմադիր քաղաքական ուժերի և ընդդիմախոսների հանդեպ սանձազերծած քաղաքական հետապնդումներն ու հալածանքները:

Հապաղումը կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ մեր պետության և ժողովրդի համար։ Գագիկ Ծառուկյանը քաղաքական բանտարկյալ է և պետք է անհապաղ ազատ արձակվի։ «Հայրենիք» կուսակցություն

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan