Ամերիկացիներն ասում են՝ չեն ուզում ձեզ հետ ամուսանանալ, ո՞ւմ եք խաբում. Արթուր Խաչիկյան (տեսանյութ) Բնակիչներով որոշել ենք ինքնապաշտպանություն կազմակերպել. Ոսկեպարի զինղեկը՝ մանրամասներ է պատմել Փաշինյանի հետ հանդիպումից «Զգուշացնում ենք, որ նման հրամանը ապօրինի է, հակասահմանադրական և խիստ պատժի է ենթակա». «Հայաքվե»
19
Հայերը Փաշինյանի ավտոշարասյունն ազդանշաններով ու վաստակած «դա-վա-ճա՛ն» վանկարկումներով են «ողջունել» (տեսանյութ) Քաղաքացին քարով հարվածել է կառավարության շենքի պատուհանին. նրան բերման ենթարկեցին (տեսանյութ) «Մենք միասնական ենք Ռուսաստանի հետ». հայ կամավորները շնորհավորել են Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ ԱԱԾ պեհեստազորի սպաները շնորհավորել են Պուտինին՝ վերընտրվելու առթիվ Բացահայտվել է Արաբկիրի շուկայի սեփականատերը (տեսանյութ) Ոսկեպարցիները Փաշինյանի ադրբեջանցիներին հանձնելու տարածք չունեն Փաշինյան. Երևանում ոչ մի բուհ չպետք է լինի... Թերևս, մնում է հայտարարի, որ Երևանն էլ չպետք է լինի Սահմանագծումը սկսել են Տավուշից, որ թշնամուն բերեն մեր զինվորի թիկունք. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) Փաշինյանն իր «ախրանիկներով» «Էրեբունի» բիզնես կենտրոնում է․ ոստիկանները փնտրում են դավաճան գոռացող կնոջը (տեսանյութ) Եվ նորից՝ Կոմիտասի շուկայի մասին Պատերազմ Արցախում
Հայաստանին է մոտենում է հաջորդ ցիկլոնը Թևերի տակ դրված եվրա... բարձ. «Փաստ» Ո՞րն է «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը. «Փաստ» Ամերիկացիներն ասում են՝ չեն ուզում ձեզ հետ ամուսանանալ, ո՞ւմ եք խաբում. Արթուր Խաչիկյան (տեսանյութ) «Ադրբեջանը կարևոր է ՆԱՏՕ-ի համար... Ադրբեջանի գազը շատ կարևոր է». Սթոլթենբերգ 20 Հարց՝ ԱԺ օրակարգում. Տեսանյութ Բնակիչներով որոշել ենք ինքնապաշտպանություն կազմակերպել. Ոսկեպարի զինղեկը՝ մանրամասներ է պատմել Փաշինյանի հետ հանդիպումից Ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում Փաշինյանի և Ալեն Սիմոնյանի եղբայրները բիզնեսմեններ են Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում Ալիևը ցուցմունք տվեց Փաշինյանի դեմ, ԵՄ-ն ավետեց՝ Հայաստանը կտրվի Թուրքիայի կառավարմանը, թուրքական նվաճումը պոզով-պոչո՞վ է լինում. Վարուժան Գեղամյան Քաղբանտարկյալներ Արմեն Աշոտյանի, Նարեկ Մալյանի և Մամիկոն Ասլանյանի պայքարի լուսանկարները՝ Երևանում Խնդիրը մեկն է՝ դժվարացնել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան հաղորդակցության ուղին․ Ոսկանյան «Զգուշացնում ենք, որ նման հրամանը ապօրինի է, հակասահմանադրական և խիստ պատժի է ենթակա». «Հայաքվե» Ըստ Փաշինյանի՝ 6-րդ դարի հայկական եկեղեցին ադրբեջանական է. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանը՝ լինելով թերուս և կիսագրագետ, դասակարգային ատելություն ունի գրագիտության և կրթության նկատմամբ. Լևոն Զուրաբյան Հարավային Օսիան և Աբխազիան Վրաստանի մաս են. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Հայերը Փաշինյանի ավտոշարասյունն ազդանշաններով ու վաստակած «դա-վա-ճա՛ն» վանկարկումներով են «ողջունել» (տեսանյութ) Փաշինյանի «ահաբեկչական» այցը Ոսկեպար Քաղաքացին քարով հարվածել է կառավարության շենքի պատուհանին. նրան բերման ենթարկեցին (տեսանյութ) «Մենք միասնական ենք Ռուսաստանի հետ». հայ կամավորները շնորհավորել են Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ Ադրբեջանցիներն ավերել են գետավանցի ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիրը (լուսանկար) Սա զոռբա, տգիտության ձեռագիր է․ պատգամավորը՝ ակադեմիական քաղաքի մասին Հայտնել է, որ 4 գյուղերը պետք է անհապաղ հանձնել, այլապես պատերազմ կլինի․ Գառնիկ Դանիելյան ԱԱԾ պեհեստազորի սպաները շնորհավորել են Պուտինին՝ վերընտրվելու առթիվ Ոսկեպարում Փաշինյանին շատ սառն են ընդունել, վախեցրել է պատերազմով. Ոսկան Սարգսյան Ընդմիջումից հետո մենք ամեն ինչ շտկելու ենք. Մխիթարյան Փաշինյանական քաղցր ու մահաբեր ստեր Ինչու են Սամվել Ալեքսանյանի որդուն բերման ենթարկել Մոսկվայում Զանգեզուրի միջանցքը նույնպես պետք է բաց լինի․ Յըլդըրըմ

Ինչու Փաշինյանը որոշում կայացրեց կալանավորել Գագիկ Ծառուկյանին

Երբ հուլիսյան հայտնի ելույթից հետո, որում Գագիկ Ծառուկյանը` քննադատելով իշխանության վարած սոցիալ-տնտեսական քաղաքականությունը, պահանջեց Կառավարության 100 տոկոսի փոփոխությունը, ինչից հետո իր դեմ քրեական գործ հարցուցվեծ, կարծիքներ էին հնչում, որ Փաշինյանը «մինչև վերջ չի գնա», և բանը չի հասնի Ծառուլյանի ազատազրկմանը: Սակայն երբ գործի քննությունը մակարգրվեց դատավոր Մնացական Մարտիրոսյանին, շատերի համար պարզ դարձավ, որ Փաշինյանը որոշել է գնալ Ծառուկյանին ձերբակալելու ճանապարհով:

Դա պարզ դարձավ, քանի որ դատավոր Մարտիրոսյանը դեռ նախկին իշխանությունների օրոք ուներ մի այնպիսի դատավորի համբավ, ով անկաշկանդ կերպով «դակում էր» իշխանությունների ցանկացած պատվերը: Ի միջի այլոց, սա այն նույն դատավորն է, ով տարիներ առաջ ազատազրկման էր դատապարտել Նիկոլ Փաշինյանին, և տարբեր տիպի վիրավորանքներ լսեց իր հասցեին Փաշինյանի` այն ժամանակվա քաղաքական թիմի ներկայացուցիչներից: 

Սակայն անկախ վերոհիշյալ հանգամանքից Ծառուկյանի կալանավորումը մի շարք նրբերանգներ ունի: Աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում, երբ ՄԱԿ-ի ամբիոնից անգամ Թուրքիայի նախագահն է Հայաստանն անվանում «խաղաղության սպառնալիք», և Թուրքիայի ագրեսիվ նկրտումները Հայաստանի դեմ կարողանում է զսպել միայն պաշտոնական Մոսկվան, իշխանությունների քաղաքական որոշման արդյունքում կալավորվում է խորհրդարանական երկրորդ ուժի ու հայկական Խորհրդարանում Ռուսաստանի իշխող ուժի հետ դաշնակցային հարաբերություններ ունեցող միակ քաղաքական թիմի ղեկավարի:

Այս իրողությունը հաստատապես կավելացնի Ռուսաստանի հետ մեր խնդիրների «փաթեթը», որն առանց այդ էլ բավականին մեծ էր Ռուբերտ Քոչարյանի կալանավորումից և Յուրի Խաչատորովի հետ կապված պատմությունից հետո: 

Կար նաև կարծիք, որ Փաշինյանը չի գնա Ծառուկյանին կալանավորելու ճանապարհով նաև այն պատճառով, որ է՛լ ավելի չլարի առանց այդ էլ լարված քաղաքական իրավիճակը: Սակայն Փաշինյանը գերադասեց տուրք տալ սեփական վախերին, այլ ոչ թե գնալ քաղաքական և սոցիալական լարվածության նվազման ճանապարհով: 

Ի վերջո, ինչու՞ նա կալանավորեց Ծառուկյանին:

Փաշինյանը, գալով իշխանությանը փողոցից, ունի լուրջ մտավախութուններ, որ փողոցով էլ կհեռանա: Տեսնելով, որ սոցիալական լարվածությունն ավելանում է, իսկ Ծառուկյանը փորձում է եռյակի համագործակցության ֆորմատի շրջանակներում քաղաքական փաթեթավորում տալ այդ բողոքներին, Փաշինյանը որոշեց «էն գլխից» չեզոքացնել իր համար առաջացած վտանգները:  

Սրան գումարենք նաև այն, որ Փաշինյանը հաշվի է առել այն հանգամանքը, որ ԲՀԿ-ն ուղղահայած կառուցվածք ունեցող քաղաքական ուժ է, և նա հույս ունի, որ, չեզոքացնելով թիմի առաջնորդին, կչեզոքացնի ամբողջ կուսակցության ակտիվությունը: Ըստ Փաշինյանի հաշվարկների` այս քայլով նա իր դեմ ուղղված քաղաքական գործընթացների զարգացումը տևական ժամանակով կկանխի: 

Սակայն իրականությունն այն է, որ Փաշինյանը` ձերբակալելով Ծառուկյանին, նախ և առաջ չի լուծի սոցիալական խնդիրները, որոնք մարդկանց դուրս են հանելու փողոց, բացի այդ, քաղաքական գործընթացները նա ինստիտուցիոնալ հարթությունից տեղափոխում է այլ հարթության վրա, իսկ այստեղ արդեն հետևանքները կարող են խիստ անսպասելի լինել, իսկ զարգացումներն անկանխատեսելի սցենարներով ընթանալ:

Ամեն դեպքում ընդգծենք, որ քաղաքական գործընթացները մտել են լարվածության նոր փուլ, իսկ այդ լարվածությունը խիստ վտանգավոր է երկրի անվտանգության տեսանկյունից, հատկապես հաշվի առնելով այն մարտահրավերները, որոնք վերջին շրջաններում սրվել են:

Սևակ Դանիելյան

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan