«Պայքարը չի նահանջելու, եթե անգամ Ծառուկյանը կալանավորվի». Վահե Էնֆիաջյան. Տեսանյութ
«Հանրահավաքը տեղի է ունենալու՝ անկախ զարգացումներից»,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը: «Չեղած տեղը 100-ից ավելի մարդ են կանչում հարցաքննության ու ոչ մի բովանդակություն չկա»,- խոսելով հարուցված քրգործի մասին՝ ասաց ԱԺ փոխխոսնակը:
«Պատրաստ ենք տարբեր զարգացումների. էս ամեն ինչը չի նշանակում, որ մեր պայքարը նահանջելու է՝ անգամ այն պարագայում, եթե Գ. Ծառուկյանը կալանավորվի»,- դատարանի բակում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը: Նա հույս հայտնեց, որ ամեն դեպքում, դատարանը նման որոշում չի կայացնի:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդության քննությունը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԲՀԿ-ի օգտին ընտրակաշառք բաժանելու գործով հարցաքննվել է 162 անձ:
Մանրամասները՝ տեսանյութում:
Zham.am