Իլհամ Ալիեւը երեկ խայտառակ ու լկտի ելույթ է ունեցել ՄԱԿ-ում Հայաստանի դեմ
Դիտել նաև
ՔՊ-ականները պետք է մտածեն՝ ուզու՞մ են մտնել հանցագործությունների տակ. Տիգրան Քոչարյան (տեսանյութ)
Կյանքը՝ օկուպացված Ստեփանակերտում
Լավ հնարավորություններ կան Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորելու համար. Ալիև
ԱՄՆ-ն վերահաստատում է իր հանձնառությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղության ձեռքբերմանը․ Բայդեն
2018-ին Հայաստանի նոր կառավարությունից հավաստիացումներ ստացանք, որ տարածքները կվերադարձվեն․ Ալիև
Իլհամ Ալիեւը երեկ խայտառակ ու լկտի ելույթ է ունեցել ՄԱԿ-ում Հայաստանի դեմ։
Գոնե մեկ անգամ, Փաշինյան Նիկոլը իրեն բնորոշ ոճով ունա՞կ է պատասխան հնչեցնել մեր իրական թշնամուն՝ Ադրբեջանի նախագահին։ Մի հատ հիստերիկ լայվն ինչ է, որ ափսոսում է։
Մնացականյանը էլի թող հուզվի կամ հիասթափվի, կամ էլի նման մի բան անի։
Հ.Գ. Էն զինվորների ֆոնին սելֆի անողներին ասեք, սկզբի համար Ալիեւին պատասխան տվեք, հետո՝ գուցե սահմանին այլ բանի համար էլ օգտակար լինեք՝ ցուցամոլներ։
Հ.Գ. Ամբողջ կյանքում ու հատկապես իշխանափոխությունից հետո ադրբեջանական լրատվականներ ցիտողները, տարածողները հիմա նեղվել են ու ասում են՝ թե բա Ալիեեւը վատն է, մեր մասին վատ ու սուտ բաներ է ասում։ Լու՞րջ։ Նոր հասկացա՞ք, որ ինքը կիրթ չի, կամ էլ եթե կիրթ է, դա օգտագործում է Ադրբեջանի շահերի համար, իսկ ինչո՞վ էիք զբաղված դուք։ Իսկ Հայաստանի շահը ու Նիկոլի շահը հաստատ նու՞յնն են։
Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից