Վերջին շրջանի ադրբեջանական ակտիվությունը ցույց է տալիս՝ Ադրբեջանից հրահրվող պատերազմը ուղղված է ոչ միայն Հայաստանի, այլև անձամբ Նիկոլ Փաշինյանի դեմ
Դիտել նաև
Սուրմալուի պայթյունը մի մեսիջ ունի. դուք միշտ պետք է վախենաք. Աղասի Ենոքյան
Ռուս-ուկրաինական պատերազմի 52-րդ օրը ուկրաինական կողմի զոհերը գնահատվում են 2,5-ից 3 հազար․ Աղասի Ենոքյան
«Շատ ծանոթ հետնապատկեր ա. Պատերազմի օրերին աշխատավայրի փայտյա պահարանի մոտից լայվ մտնելը». Աղասի Միքայելյան
«Հայաստանը Նիկոլ է քրֆում». Աղասի Ենոքյան
«Արմեն Սարգսյանի հրաժարականը կարող է նշանակել երկու բան». Աղասի Ենոքյան
Ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը պատերազմ է հրահրում։ Միաժամանակ, վերջին շրջանի ադրբեջանական ակտիվությունը ցույց է տալիս, որ պատերազմը ուղղված է ոչ միայն Հայաստանի, այլեւ անձամբ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Պատճառը պարզ է․ Ադրբեջանի ղեկավարությունը Հայաստանի պողոսներից շուտ է հասկացել, որ Նիկոլը գցող է, Նիկոլի ասած որեւէ խոսքը արժեք չունի, Նիկոլի հետ անհնար է որեւէ հարցում պայմանավորվել, ու հետեւաբար նրանց պետք է Հայաստանի այնպիսի ղեկավարություն, ում հետ կարելի է բանակցել։
Մի կողմից Հայաստանն է պահանջում Նիկոլի հրաժարականը, մյուս կողմից Ադրբեջանն է ուզում պարտադրել այդ հրաժարականը։ Նիկոլի ընտրությունն է․ ենթարկվի Հայաստանին եւ գնա խաղաղ, թե ընտրի Ադրբեջանի պատրադրանքը եւ գնա պատերազմի ու զոհերի միջոցով։
Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից