Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս
25
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Պատերազմ Արցախում
«Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք.... Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Մեր հերոսները չեն նահատակվել, որ այս դասալիքները սահմանին սյուներ դնեն ու առեւտուր անեն.Աղեկյան (տեսանյութ) Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Էրդողանը դիմեց Փաշինյանին և դրական արձագանք ստացավ․ ի՞նչ է սպասվում մեզ Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումայի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Պետք է փակել ամոթի, նվաստացումների ու պարտությունների այս էջը ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ԱԳՆ Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել «Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման». Արշակ սրբազան «Գնդապետի ինքնազգացողությունը վատ է»․ Սյուզի Բադոյան Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը Իշխանությունները ցանկանում են Տավուշում դիմադրության օջախները ջարդել, ինչը խուճապի նշան է. Իշխան Սաղաթելյանը՝ ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու մասին Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան «ՀՀ «վարչապետի» խայտառակ ուղերձը՝ ամբողջովին պրոթուրքական»․ Մհեր Աբրահամյան «Հեռախոսազրույցում հայրս ասել է արտահայտություն, որը շատ է մտահոգել մեզ»․ Ռուբեն Վարդանյանի որդին՝ #CNN-ին Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին․ Ստեփան Դանիելյան Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը

Հայ-ռուսական կրակային զորավարժություններ․ «Կովկաս 2020»-նն անցկացվում է նաև Հայաստանում. Տեսանյութ

Պայմանական հակառակորդը խախտել է սահմանը, ներքաշվել մեր տարածք, մենք նրան հետ ենք շպրտել ու վերականգնել պետական սահմանը․ ըստ Yerkir.am-ի, այսպիսի սցենարով Արագածի փեշին՝ «Ալագյազ» զորավարժարանում, ավելի քան 1 500 զինծառայող ու մոտ 300 միավոր զրահատեխնիկա մասնակցեցին «Կովկաս 2020» զորավարժության հայաստանյան փուլին։

«Տպավորությունը շատ բարձր է, որ ՀՀ զորքերը ՌԴ զորքերի հետ համատեղ մասնակցեց, ունեցանք արդյունքներ։ Աշխատել, պատրաստվել էինք։ Դրական կողմերով աչքի ընկանք, ոնց հասկացանք»,-ասաց տանկիստ, կապիտան Սամվել Անդրեասովը։

Սա Սամվել Անդրեասովի արդեն 5-րդ զորավարժությունն է։ Ընդհանուր առմամբ, վարժանքին մասնակցեցին հայկական բանակային տարբեր կորպուսների ստորաբաժանումներ, ռուսական 102-րդ բազայի զորախմբերը և սահմանապահ զորքերը։ Հայ-ռուսական միացյալ ստորաբաժանման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանն ասաց՝ վարժանքի կիրառական նշանակությունն այն է, որ բոլոր այս ստորաբաժանումները կարողանան գործել մեկ հրամանատարության ներքո, որպեսզի ընդհանուր հակառակորդի հանդեպ խնդիրը կարողանան լուծել։

«Այդ ներդաշնակությունն իհարկե, ես տեսնում եմ, հայկական և ռուսական կողմերը շատ ներդաշնակ գործողություններ են կատարում, որից ես գոհ եմ»,-ասաց նա։

Թերություններ էլ, իհարկե, նկատել է գեներալ-մայորը, բայց ասաց՝ դրանք այնքան չնչին են, որ համարում է՝ մարտական խնդիրն այսօր կատարել են։ Երկու երկրների հրետանային ստորաբաժանումները կրակեցին «Գվոզդիկա» ինքնագնաց հաուբիցներից և «Սանի» հրվող մինոմյոտներից՝ կիրառելով ռադիոլոկացիոն և հետախուզական միջոցներ։ Խոցեցին պայմանական հակառակորդի՝ մինչև 5 կմ հեռավորության թիրախները փակ կրակային դիրքերից։

Տանկերը կիրառեցին ժամանակակից ռազմական հակամարտությունների փորձը՝ պայմանական հակառակորդի բրոնիտեխնիկան և կարևոր օբյեկտները խոցելով «տանկային կարուսել», «տանկ հետախույզ» և նմանատիպ այլ հնարքներով։ Կիրառվեցին նաև անօդաչու թռչող սարքեր։

«Ամեն ինչից տպավորված եմ, կոնկրետ բան չկա։ Առաջին անգամ անում էի կրակոցը․ մասնակցություններ շատ են եղել, բայց այսպիսի մեծածավալ զորավարժություն առաջին անգամն էր։ Անբացատրելի է, ինչ զգացում ունեցա, ոնց կարելի է բացատրել։ Ամենակարևորն այն է, որ մեր հրամանատարները մեզնից շատ հոգ էին ու մեր առջև դրված խնդիրը կատարել ենք գերազանց»,-ասաց զինծառայողներից մեկը։

Զորավարժության ավարտին զինծառայողները պարտադիր դրեցին դիմակները․ համավարակը մոռացված չէ։

Հայ-ռուսական համատեղ զորավարժությունը ուղերձ չէ ոչ մեկին, դա մեր մարտական ծրագրի կատարումն է, որը մշակել ենք տարեսկզբին՝ ասաց Տիգրան Փարվանյանը։ Մշակել են համատեղ՝ Ռուսաստանի Հարավային զինվորական օկրուգի հրամանատարությունն ու Հայաստանի ԶՈՒ շտաբը։

«Համաձայն մեր ծրագրի շարժվում ենք առաջ։ Մենք պետք է այսպիսի միջոցառում անեինք ապրիլ ամսին, բայց պանդեմիայի պատճառով չարեցինք։ Այսպիսի միջոցառումներ լինում են տարին 2-3 անգամ․ սա առաջին անգամը չէ ու ոչ մեկին ուղերձ չէ, մենք մեր գործն ենք անում»,-ասաց Տիգրան Փարվանյանը։

Ռազմավարական հրամանատարաշտաբային «Կովկաս 2020» լայնածավալ զորավարժությունն անցկացվում է սեպտեմբերի 21-26-ը ՌԴ հարավային ռազմական օկրուգում, ինչպես նաև Սև և Կասպից ծովերի ջրային տարածքներում։ Այս պահին Ռուսաստանում են նաև հայկական ստորաբաժանումները՝ այնտեղի զորավարժարաններում վարժանքին մասնակցելու համար։ Ընդհանուր առմամբ զորավարժությանը մասնակցում է 80 հազար մարդ, մինչև 250 տանկ, 450 ԲՄՊ, 200 հրետանային համակարգեր։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan