Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի
20
Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Պատերազմ Արցախում
Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Մինչև Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ)

Ինչպե՞ս կառավարել երկրի տնտեսությունը. մեկական օրինակներով խորհուրդներ Փաշինյանին Պուտինից ու Քոչարյանից

2018-ից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հասնելու է նրան, որ երկրում իրականանա  տնտեսական հեղափոխություն: Որոշ ժամանակ անց նա դադարեց խոսել դրա մասին, իսկ կորոնավարակի տարածումից հետո հայտարարեց, որ այդպիսի հեղափոխություն այլևս հնարավոր չէ, քանզի կորոնավարակը էական փոփոխություններ  մտցրեց իր ծրագրերի մեջ, որն նախատեսված չէր մինչ վարակի տարածումը:

Այսօր արդեն պարզ է, որ Փաշինյանը ոչ մի հեղափոխություն էլ չի կարող առաջարկել և ոչ միայն կորոնավարակի տարածման պատճառով:

Սակայն հանրության մի հատված նույնպես կարծում է, որ հենց վարակը կարող էր պատճառ դառնալ  տնտեսական հեղափոխության իրագործման խափանման համար:

Այս ամենը փարատելու համար բերենք ընդամենը երկու  օրինակ, թե ինչպես կարելի է ճգնաժամային պայմաններում անցկացնել իրական տնտեսական հեղափոխություն:

Օրինակ առաջին`

1998 թվականին, երբ Ռուսաստանում դեֆոլտ արձանագրվեց և մեկ օրվա ընթացքում ռուսական տարադրամը՝ ռուբլին, արժեզրկվեց ավելի քան երեք անգամ, շատերը համոզված էին, որ այդ ալիքը չէր կարող չշրջանցել նաև Հայաստանը: Մանավանդ, որ մեր երկիրը Ռուսաստանի հետ կապված էր բազմաթիվ թելերով:

Սակայն կատարվեց ճիշտ հակառակը: Օգտվելով այդ իրավիճակից, ՀՀ 2-րդ նախագահի ջանքերով Հայաստան «հրավիրվեց» ռուսական կապիտալը, նրանց տալով արտոնություններ: Արդյունքում մեր երկրում ոչ միայն ռուսական ճգնաժամի հետևանքները չզգացվեց, այլև այն խթան հանդիսացավ Հայաստանի  տնտեսության թռիչքաձև զարգացման համար: Սկզբից Քոչարյանի ճիշտ հաշվարկված քայլերի արդյունքում, հետո Հայաստանի զարգացմանը գումարվեց  նաև համաշխարհային տնտեսության զարգացման բարենպաստ կոնյուկտուրան:

Հետագա 10 տարիների ընթացքում Հայաստանում ոչ մի մակրոտնտեսական ճգնաժամ չգրանցվեց: Երկրի տնտեսության ծավալները մեծացավ մոտ վեց անգամ, բյուջեն՝ մոտ ութ անգամ, իսկ մարդկանց կենսամակարդակը աճեց ավելի քան հինգ անգամ:

Սա  տնտեսական հեղափոխության իրականացման այն դասական օրինակն էր, որ կյանքի կոչվեց Հայաստանում, այն էլ առանց ավելնորդ խոստումների, կամ «2050 թվականների տեսլականների»  ներկայացման:

Օրինակ երկրորդ

Ըստ ամերիկյան Bloomberg-ի՝ այս տարվա ընթացքում, երբ աշխարհով մեկ մոլեգնում է կորոնավարակը, Ռուսաստանը հացահատիկի արտահանման մասով տպավորիչ արդյունքներ է ցուցադրում:

Ըստ գործակալության՝  1917-ից այս կողմ Ռուսաստանը հացահատիկ ներմուծում էր արտերկից, հիմնականում ԱՄՆ-ից և Կանադայից: Սակայն   Պուտինի կառավարման վերջին 20 տարիների ընթացքում Ռուսաստանը հացահատիկ ներկրողից դարձավ խոշոր արտահանող երկիր: Դեռ ավելին՝  ռուսական իշխանությունների ջանքերի շնորհիվ, այսօր Ռուսաստանին է պատկանում համաշխարհային հացահատիկի վաճառքի շուկայի ավելի քան 20 տոկոսը:

Ռուսաստանը այս հարցում վաղուց առաջ է անցել ԱՄՆ-ից և Կանադայից: Այն երկրներից որոնք ընդամենը 30 տարի առաջ հացահատիկ էին վաճառում նույն Ռուսաստանին:

Իսկ այս տարվա ընթացքում, ըստ  Bloomberg-ի ռուսական հացահատիկն արդեն պահանջարկ ունի ավելի քան 100 երկրներում: Ընդվորում, վաճառքի ծավալները աճում են երկրաչափական պրոգրեսիայով: Օրինակ՝  Ալժիրը, ով ավանդաբար հացահատիկը գնում էր Ֆրանսիայից, այս տարի որոշեց ներմուծել ռուսականը, քանզի գին-որակ հարաբերակցությամբ ռուսական հացահատիկը մրցունակ է դարձել ֆրանսիականին, ամերիկյանին և նույնիսկ կանադականին:

Բրիտանական CRM AgriCommodities ընկերության տնօրեն Ջեյմս Բոուլսվորտի կարծիքով, ռուսները այս կորոնավարակի տարում սենսացիոն արդյունքների են հասել և նախատեսվում է, որ այս տարվա ընթացքում Ռուսաստանը կկարողանա արտահանել ռեկորդային՝ 37,5 մլն տոննայի հացահատիկ:

Հատկապես, երբ այս տարվանից ռուսներին հաջողվեց  մտնել Ալժիրի,  Տանզանիայի և Բրազիլիայի շուկաներ:

Հաջորդ տարի նախատեսվում է, որ ռուսները կսկսեն վաճառել նույնիսկ սաուդցիներին, ովքեր ավանդաբար ամերիկյան հացահատիկ են ներկրում:

Այսպիսով, ըստ արևմտյան փորձագետների, նավթի և գազի պահանջարկի անկումը չհանգեցրեց ռուսական տնտեսության կոլապսին, քանզի Պուտինի վարչակարգը գտավ տնտեսության լրացուցիչ ոլորտներ, որտեղ այդ երկիրը կարող է մրցունակ լինել համաշխարային շուկաներում:

Այսօր արդեն ռուսական հացահատիկը ավելի շատ եկամուտ է բերում իր երկրին, քան զենքի վաճառքի ոլորտը, որտեղ Ռուսաստանը երկրորդն է աշխարհում՝ ԱՄՆ-ից հետո:

Սրանք այն օրինակներն են, թե ինչպես կարելի է հասնել հաջողության ճգնաժամի պայմաններում: Սակայն թե Պուտինի, թե Քոչարյանի պարագայում նշվարվում է մի օրինաչափություն, նրանք երկուսն էլ պոպուլիստներ չէին և իրենց ժողովուրդներին խոստանում ու կատարում էին իրատեսական ծրագրեր: Դրա համար էլ նրանք կարողացան իրենց երկրների կյանքում զգալի առաջխաղացում արձանագրել:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan