Կանադացի սենատոր Լեո Հուսակոսը կառավարությանը կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը. Տեսանյութ Ջալալ Հարությունյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում Իրավիճակը ռազմաճակատում. քարտեզ
28
Պուտինը և Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը Մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում Ժնևում կհայտարարեն ԼՂ խնդրի հանգուցալուծման հիմնական քայլերը և իրականացման ժամանակացույցը ԱՄՆ Գլենդել քաղաքը ճանաչեց Արցախի անկախությունը Այսօր ադրբեջանական ԶՈՒ-ն շարունակել է հարձակողական գործողություններ իրականացնել տարբեր ուղղություններով. Տեսանյութ Բոլորս հանուն Արցախի, ամեն ինչ հանուն Արցախի, ու մենք կհաղթենք. Նիկոլ Փաշինյանի ուղերձը ժողովրդին. Տեսանյութ Ռազմական դրության ընթացքում որոշակի գործողությունների համար պատժաչափերը կխստացվեն. ԱԺ-ն ընդունեց նախագիծը. Տեսանյութ Հակառակորդը հրետանի է կիրառել Բերձոր քաղաքի վրա․ կան բազմաթիվ ավերածություններ․ԱՀ ԱԻՊԾ Ադրբեջանական կասետային հրթիռի հարվածից Ննգի գյուղում վիրավորվել է երեք կին. Արցախի ՄԻՊ Պոմպեոն հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ Պատերազմ Արցխում
McDonald’s-ն ու Burger King-ը հեռացրել են Ղարաբաղում Ադրբեջանի գործողությունների աջակցության հրապարակումները ԱԺ նիստը սկսելու համար քվորում չապահովվեց Եվս մեկ խոցված ԱԹՍ Charlie Hebdo-ն հրապարակել է ծաղրանկար Էրդողանի մասին Արցախի նախագահի խոսնակը մանրամասներ է ներկայացրել Ջալալ Հարությունյանի առողջական վիճակի մասին Ֆրանսիայի Սենատի անդամ Ստեֆան Ռավիեի այցը Հայ Զինվորի տուն. Լուսանկար Կանադացի սենատոր Լեո Հուսակոսը կառավարությանը կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը. Տեսանյութ Պուտինը և Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը ԱՄՆ կոնգրեսականը Թրամփի վարչակազմին կոչ է արել անհապաղ Մագնիտսկու պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ Տեղ գյուղի «Կարմիր վեղ» բլրի վրա Ռուսաստանի Դաշնության պետական դրոշն է ծածանվում Վթարի պատճառով 12 ժամ ջուր չի լինելու Մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և Կոտայքի մարզում Գազամատակարարման ընդհատումներ կլինեն Տավուշի և Կոտայքի մարզերում Ժնևում կհայտարարեն ԼՂ խնդրի հանգուցալուծման հիմնական քայլերը և իրականացման ժամանակացույցը Ջալալ Հարությունյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում Ինչո՞ւ Հայաստանը պատրաստ չէր կորոնավիրուսի երկրորդ ալիքին Ուշագրավ փաստեր. հայտնի է, թե ինչու է Թուրքիան սիրիացի վարձկաններին Ադրբեջան ուղարկում`հայերի դեմ կռվելու Թուրքիայի ամբարտավան կեցվածքը պայմաններ է ստեղծում, որպեսզի ձեւավորվի լայն ձեւաչափով հակաթուրքական կոալիցիա Ի՞նչ է հանձնարարել Գագիկ Ծառուկյանը Նախկին նախագահները կարծում են՝ «Ով ճաշը եփել է, նա էլ պետք է ուտի» Ի՞նչ նկատի ուներ Փաշինյանը՝ «ցավոտ փոխզիջում» ասելով Ռուսաստանցի քաղաքական գործիչն այսօր կհանդիպի Արցախի կանանց ԱՄՆ Գլենդել քաղաքը ճանաչեց Արցախի անկախությունը «Ձեր լռությունը սպանում է մեզ»․ Հենրիխ Մխիթարյան. Լուսանկար Իրավիճակը ռազմաճակատում. քարտեզ Հայերն ու ադրբեջանցիները արժանի են խաղաղ ապրելու․ Պոմպեո Հակառակորդը հստակորեն կորցրել է իր քանակական ու տեխնոլոգիական առավելությունը. Ա․ Հովհաննիսյան Թրամփն ասել է, որ հիասթափված է Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումից Այսօր ադրբեջանական ԶՈՒ-ն շարունակել է հարձակողական գործողություններ իրականացնել տարբեր ուղղություններով. Տեսանյութ ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Փարիզում ռումբի մասին տեղեկատվության պատճառով տարհանել են Շառլ դը Գոլի հրապարակը Ովքեր պատրաստ են հենց վաղը միանալ մեզ, խնդրում եմ զանգահարել նշված հեռախոսահամարներով․ Աննա Հակոբյան Բոլորս հանուն Արցախի, ամեն ինչ հանուն Արցախի, ու մենք կհաղթենք. Նիկոլ Փաշինյանի ուղերձը ժողովրդին. Տեսանյութ Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ Նիկոլ Փաշինյանը ժամը 21:00-ին ուղերձով դիմելու է ժողովրդին Ադրբեջանն արդեն երրորդ անգամ ոտնահարում է հրադադարի մասին պայմանավորվածությունը. Փաշինյանը՝ Պոմպեոյին Ադրբեջանի ՊՍԾ-ում Սիրիայից վարձկան գրոհայինների առկայության մասին ևս մեկ ապացույց Հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձեր է իրականացնում Ասկերանի վերին ենթաշրջաններում Ռազմական դրության ընթացքում որոշակի գործողությունների համար պատժաչափերը կխստացվեն. ԱԺ-ն ընդունեց նախագիծը. Տեսանյութ Հակառակորդը հրետանի է կիրառել Բերձոր քաղաքի վրա․ կան բազմաթիվ ավերածություններ․ԱՀ ԱԻՊԾ ԼՂ հակամարտության գոտում սպանվել է Թուրքիայի հովանավորյալ «Ալ Համզա» դիվիզիայի հրամանատարը և ևս 18 վարձկան ՊՆ-ն հերքում է Բարդա շրջանի ուղղությամբ հրթիռային հարձակման մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը Ադրբեջանական կասետային հրթիռի հարվածից Ննգի գյուղում վիրավորվել է երեք կին. Արցախի ՄԻՊ Իրանը ԼՂ հակամարտության մշտական կարգավորման նախագիծ է մշակել. Զարիֆ Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը Պոմպեոն հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ Չնայած Ադրբեջանի բազմաթիվ կորուստներին՝ հյուսիսային ուղղությամբ լուրջ ճեղքում չհաջողվեց. Տեսանյութ Էդուարդո Էռնեկյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերել է 250 հզր դոլար և պատրաստակամություն հայտնել փոխանցել ևս 3․25 մլն դոլար ՊԲ ստորաբաժանումները շարունակում են ոչնչացնել վարձկան-ահաբեկիչներին. Տեսանյութ

Վարչապետի դատաիրավական էմոցիաներն արդեն սկսել են իր դեմ աշխատել․ Էլինար Վարդանյան

Վերջին երկու տարվա ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրա ԱԱԾ-ն, դատախազն ու ՀՔԾ պետը, նրա պատգամավորները, իրար հերթ չտալով հայտնում էին հերթական բացահայտված թալանի ու այլ ծանր հանցագործությունների մասին։ Գրեթե բոլոր աղմկահարույց հանցագործությունները ուղեկցվում էին վարչապետի շոկի մեջ լինելու, էմոցիանալ պահեր ապրելու վերաբերյալ հայտարարություններով։ Ամեն ինչ բնականին մոտ էր, ու լայն զանգվածները ազդվում էին։ Սակայն էմոցիաներից զատ, քրեական գործերից շատերն այնքան արհեստական էին, այնքան թերի, որ դրանք անվերջ ձգձգվում են կամ պարզապես մոռացության մատնվում։ Փորձեք վերհիշել վարչապետի դատաիրավական էմոցիաները.

1. Նոր Հայաստանի քրեական ամենամեծ աղմուկը բարձրացավ Մանվել Գրիգորյանի «տուշոնկայի» գործով։ Մանվել Գրիգորյանը մեղադրվեց 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, գույք յուրացնելու, հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցները վատնելու և շորթմամբ գույքի հափշտակություն կազմակերպելու մեջ:
Նիկոլ Փաշինյանը չհապաղեց լայվով հայտարարել, որ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված է ոչ միայն ապօրինի զենք-զինամթերք պահելու, այլև զինվորներին հասանելիք ուտելիքն ու տրվող օգնությունը գողանալու մեջ: Նա հատուկ արձանագրեց, որ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված էր ոչ միայն մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք պահելու հետ, այլև այն կասկածների հետ, որ նա ներգրավված է եղել ապրիլյան պատերազմի ժամանակ զինվորների համար հավաքագրված օգնությունը յուրացնելու և գողանալու, դպրոցականների կողմից զինվորների համար ուղարկված սնունդը յուրացրելու մեջ։ Փաշինյանի ամբողջ խոսքը հենց այդ դրվագի վրա էր, և նա փորձում էր որքան հնարավոր է մեծ քանակի էմոցիա հանել հանրային լսարան: Լինենք անկեղծ՝ դա նրան հաջողվեց։
Մի քանի շաբաթ շարունակ բոլոր լրատվամիջոցների թոփ 1 թեման դարձած գործը ներկայացվեց այնպես, որ կարծես թե ամեն ինչ պարզ է, ապացուցված։
Սակայն գործի հանգուցալուծումը մինչ այժմ չի երևում։ Որովհետև եթե նույնիսկ բոլոր մեղադրանքները ճիշտ էին, դա այնքան պարզ գործ էր, որ վաղուց պետք է դատավճիռ կայացված լիներ, եթե չէ...
Տակը մնաց էմոցիոնալ սուտը։ Կարծես, թե տուշոնկաները «օրինական» էին։

2. 2018թ. օգոստոսի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ Մարտի 1-ի գործն, ըստ էության, ամբողջ ծավալով բացահայտված է. «Քանի որ դա շատ կարևոր թեմա է, ես ուզում եմ մեկ անգամ ևս անդրադառնալ մարտի 1-ի գործին: Բոլորդ լսել եք Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հարցազրույցները, և այդ հարցազրույցները լսելով՝ ես կարող եմ ասել հետևյալը, իմ մեկնաբանությունը հայտնի դարձած տեղեկատվությանը հետևյալն է. ըստ էության, մենք կարող ենք ասել, որ մարտի 1-ի գործն ամբողջ ծավալով բացահայտված է»։ Դրանից հետո արդեն երկու տարի է մարտի 1-ի քրեական գործը մեր կյանքի անբաժանելի մասն է. Այն սկսվեց «... արդեն իսկ բացահայատված է հայտարարությամբ» և տոտալ քարոզչությամբ։ Այսօր, սակայն քրեական այս գործն իրեն սպառել է։ Սա նշանակում է՝ այս դատավարությունը դուրս է հասարակական օրակարգից, այն չի հետաքրքրում հասարակությանը, քարոզչությունը չի աշխատում, դատական համակարգի անաչառությանը ոչ ոք չի հավատում, իսկ բուն դատական պրոցեսը չունի ոչ մի հեռանկար...։ Այն գրեթե կապ չունի մարտի 1-ի հետ։ Մարտի մեկի գործով առանցքային հարցերը այդպես էլ չբացահայտվեցին, որովհետև ի սկզբանե մարտի մեկի դեպքերի, սպանությունների բացահայտման անվան տակ իրականացվող նախաքննությունը գնաց սխալ առաջադրված մեղադրանքի ճանապարհով:Արդյունքում և՛ տուժողները, և՛ պաշտպանական կողմը մեղադրում են իրավապահներին քրեական գործի թերի քննության համար, իսկ իշխանությունը հայտնվել է իր իսկ ստեղծած ծուղակում։ Սահմանադրական կարգի տապալման գործը պարզապես ջուր դուրս եկավ։

3. 2018թ. հոկտեմբերի 24-ին ԱԺ նիստում Նիկոլը Փաշինյանը հայտարարեց «Տարբերակ չկա, էդ պատգամավորը կալանավորվելու է, դա լինելու է երրորդ Հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքը, որն իր թելերով տանելու է ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաների հետևից»։
Նա դարձյալ գործը ներկայացրեց որպես 100 տոկոսով ապացուցված գործ, երրորդ հանրապետության ամենախոշոր կաշառքի գործ։ Պարզապես սպասում էին մի թղթի... պաշտոնական պատասխանի, որի Հայաստան ուղարկելն արդեն երեք ամիս է ձգձգվում էր։ Շարունակությունը եղավ այն, որ պետության «գլխավոր կոռուպցիոները»՝ բնապահպանության նախկին նախարարը հանգիստ հեռացավ, հայտնվեց Հայաստանից դուրս: 2019թ. հունվարին դատարանը բնապահպանության նախկին նախարարին կալանավորելու որոշում կայացրեց, մինչդեռ Արամ Հարությունյանը արդեն Հայաստանում չէր։ Դժվար է ասել՝ նախապես պայմանավորված, թե ինչպես։ Հարուցված քրեական գործը լիցենզիաներ տրամադրելու գործընթացն իրականացնելու, հետագայում ուսումնասիրության ժամկետները երկարացնելու և հանքերի շահագործման թույլտվության համար 14 մլն դոլար կաշառք ստանալու և փողերի լվացման մասին էր։ Արդյունքում երրորդ հանրապետության ամենախոշոր կաշառքի գործով մեղադրյալն իր համար հանգիստ շրջում է Հայաստանից դուրս։ Իսկ իշխանությունը դրա մասին այլևս չի խոսում։

4. 2019թ. հունիսի 4-ին մարտի 1-ի 10 զոհերից Զաքար Հովհաննիսյանի սպանության կասկածանքով ձերբակալվեց ոստիկանության շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանը, նրան մեղադրանք առաջադրվեց։ Ձերբակալության փաստին հաջորդող օրը Ազգային ժողովում վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ սա վկայում է Հատուկ քննչական ծառայության հետևողական աշխատանքի մասին. «Սա նախ ցույց է տալիս Հատուկ քննչական ծառայության հետևողական աշխատանքը։ Եվ բոլորս ենք հասկանում, որ վերջին 10 տարիների ընթացքում ոչ թե քննություն է տեղի ունեցել, այլ ամեն ինչ արվել է, որ բոլոր հնարավոր փաստերը կոծկվեն։ Եվ այն փաստը, որ պարկուճները փոխված են, նշանակում է՝ ամեն ինչ է փոխված՝ մարդիկ, դեպքերը, դեմքերը։ Եվ այս պայմաններում, եթե ՀՔԾ-ն կարողացել է հասնել նրան, որ կոնկրետ մարդ ձերբակալի, ես ուղղակի այդ լուրը իմանալուց հետո, բնականաբար, շատ նաև էմոցիոնալ պահեր եմ ապրել»։ Գեղամ Պետրոսյանին հուլիսի 5-ին մեղադրանք առաջադրվեց՝ հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար, հուլիսի 7-ին նա կալանավորվեց։ Օգոստոսի 4-ին Գեղամ Պետրոսյանի խափանման միջոցը փոխվեց, նա ազատ արձակվեց։ Հերքվեց զենքի նույնությունը, փորձաքննությամբ պարզվեց, որ Մարտի 1-ին սպանված Զաքար Հովհաննիսյանի մարմնում հայտնաբերված գնդակը չի համընկնում Գեղամ Պետրոսյանի մոտ եղած հրազենի հետ։ Իսկ հետո գործը մոռացվեց։ Արդեն տևական ժամանակ է, ինչ Գեղամ Պետրոսյանի հետ կապված վարույթն իրականացնող մարմինն առհասարակ որևէ քննչական գործողություն չի կատարում, գործն ինչպես կար, այնպես էլ մնում է։ Թե ինչ էմոցիոնալ պահեր է ապրում վարչապետ Փաշինյանը հիմա, երբ պարզ է դառնում, որ հերթական էմոցիոնալ սուտն էր մատուցվել հասարակությանը, դժվար է ասել։

5. 2019թ. տարեվերջյան ամենախոշոր հանրային սկանդալը երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործն էր։ Զգայուն, անչափ զգույշ և լուրջ մոտեցում պահանջող այս գործը բավականին փնթի և գռեհկորեն մատուցվեց հանրությանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց, որ Քննչական կոմիտեի` երեխաների թրաֆիքինգի մասին հայտարարությունից հետո շոկի մեջ է, և որ մարդկայնորեն չէր կարող հավատալ, որ այս թեմայով կլինեն բացահայտումներ, բայց փաստը մնում է փաստ, որ կան ձերբակալվածներ։ Զարգացումներն էլ, նույն էմոցիաների տակ, ընթացան արդեն ավանդույթ դարձած դասական սցենարով. իրավապահների հապճեպ հայտարարություններ, քաղաքական իշխանության հապճեպ արձագանք, թեմայի շուրջ գերզգացմունքայնության ապահովում, Հ1-ի, ՊՈԱԿ-ի հուզական «ներկայացումներ», մեղավորների նշանակում, սոցցանցային արդարադատություն և սոցցանցային հետաքննություն, գլխատելու, քառատելու կոչեր։ Արդյունքում հասարակության մի հատվածը կայացրեց իր դատավճիռը՝ առանց սպասելու քննության ավարտին։ Այսօր, սակայն, թեման մոռացության է մատնվել, չկան նախկին էմոցիաները։ Ոչ ոք դրա մասին չի հիշում։

Բարձր էմոցիոնալ ֆոնի վրա հայտարարվող, սակայն հետո շատ արագ սպառվող և անվերջ չհանգուցալուծվող քրեական գործերը հասարակության մոտ բազմաթիվ հարցեր են ծնում, փոխում են վերաբերմունքը և սպասելիքները այսօրվա իշխանությունների հանդեպ։ Վարչապետի դատաիրավական էմոցիաները արդեն սկսել են նրա դեմ աշխատել։ Այն, ինչը նա մինչև վերջին կաթիլը փորձում էր օգտագործել իր շահի համար, ժամանակի ընթացքում սկսել է աշխատել իր դեմ։ Մնում է միայն էմոցիոնալ սուտը և թերահավատության աճող ալիքը։

 

Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan