Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը Գառնիկ Դանիելյանը Տավուշի ոստիկանապետից պահանջում է ձերբակալել ժողովրդի վրա քշող վարորդներին «Մեր դիրքերից, մեր զորքն արդեն նահանջել է, ադրբեջանական դրոշ է ծածանվում». Բագրատ Սրբազան
23
Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Փաշինյանի հարցազրույցը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամ Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ներին Մայր Աթոռը իշխանություն համարվողներին հորդորում է դադարեցնել Բագրատ սրբազանի դեմ ստի ու կեղծիքի արշավը Քիչ անց Տավուշում ականազերծման և պայթեցումներ աշխտանքներ կլինեն. ՊՆ Կիրանցում ենք․ Հայաստանի անվտանգության առաջնագիծն այս պահին անցնում է Տավուշի մարզով. Անդրանիկ Թևանյան Իշխանությունները որդեգրել են մարդկանց մոլորեցնելու, խաբելու և փաստի առաջ կանգնեցնելու մարտավարությունը. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
«Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Բաքուն համաձայնել է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը»․ Ալիև «Թուրքերն արդեն Բաղանիսի վերևում են»․ Հոխիկյան «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին Այս ամենը Փաշինյանի քաղաքական սխալներն են. Սերգեյ Մարկելով (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը «Փաշինյանն էլ է դա հասկանում»․ Էրդողան Գառնիկ Դանիելյանը Տավուշի ոստիկանապետից պահանջում է ձերբակալել ժողովրդի վրա քշող վարորդներին «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է «Մեր դիրքերից, մեր զորքն արդեն նահանջել է, ադրբեջանական դրոշ է ծածանվում». Բագրատ Սրբազան Հայաստանի իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական վարչություն (տեսանյութ) Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական վարչություն (տեսանյութ) Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը Թե ինչ է ասել Արայիկ Հարությունյանը, դժվար է նույնիսկ կանխատեսել Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Մեր Հենրիխ Մխիթարյանը՝ Իտալիայի չեմպիոն Ռիչարդ Մուրի մեդիա դեսանտը եկել էր ևս մեկ անգամ թուրքադրբեջանական ալյանսին ծառայություն մատուցելու Փաշինյանի հարցազրույցը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամ Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ներին ԼՂ-ից դուրս եկած խաղաղապահները չեն կարող մնալ ՀՀ-ում. Արմեն Գրիգորյան Փաշինյանն իր մոտ է կանչել ԱԱԾ պետին, ոստիկանապետին, ՊՆ նախարարին Փաշինյանի գրպանում են նաև միջանցքի ու ադբեջանցիների վերաբնակեցման քարտեզները. «Կարճ ասած» (տեսանյութ) Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. «Փաստինֆո» Մայր Աթոռը իշխանություն համարվողներին հորդորում է դադարեցնել Բագրատ սրբազանի դեմ ստի ու կեղծիքի արշավը

Գագիկ Ծառուկյանի փաստաբանական թիմը հայտարարություն տարածեց

Գագիկ Ծառուկյանը եւ նրա պաշտպանները պատշաճ կարգով ծանուցված չեն եղել դատական նիստի տեղի եւ ժամանակի մասին, ուստի հարգելի պատճառներով չեն ներկայացել դրան։ Այս մասին հայտարարություն է տարածել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբանական թիմը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում երեկ, ժամը 11։00-ին սկսվել է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդության քննությունը, որը սակայն հետաձգվել է դատական նիստին Գագիկ Ծառուկյանի եւ նրա պաշտպանների չներկայանալու պատճառով։

Հարկ ենք համարում նշել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ դատարանը պարտավոր է դատական նիստի տեղի եւ ժամանակի մասին պատշաճ ձեւով ծանուցել միջնորդություն ներկայացրած անձին, մեղադրյալին, նրա օրինական ներկայացուցչին, պաշտպանին, եթե նա մասնակցում է գործին:

Ընդգծենք, որ Գագիկ Ծառուկյանը եւ նրա պաշտպանները պատշաճ կարգով ծանուցված չեն եղել դատական նիստի տեղի եւ ժամանակի մասին, ուստի հարգելի պատճառներով չեն ներկայացել դրան։

Չնայած որ նույն օրը ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը հաղորդագրություն է տարածել, թե իբրեւ Գագիկ Ծառուկյանը եւ նրա պաշտպանները ծանուցված են եղել դատական նիստի տեղի եւ ժամանակի վերաբերյալ, սակայն պետք է ընդգծել, որ նշված հաղորդագրութամբ ԲԴԽ-ն իրավացիորեն խուսափել է այդ ենթադրյալ ծանուցումները որպես պատշաճ գնահատելուց։

Ընդ որում, հարկ ենք համարում հատուկ նշել, որ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ժամանակին ծանուցված ազատության մեջ գտնվող մեղադրյալի կամ պաշտպանի չներկայանալը չի խոչընդոտում միջնորդության քննմանը:

Քանի որ Գագիկ Ծառուկյանը գտնվում է ազատության մեջ, ուստի վերը նշվածն ուղիղ նշանակում է, որ եթե նա եւ պաշտպանները պատշաճ կարգով ծանուցված լինեին դատական նիստի տեղի եւ ժամանակի մասին, ապա դա խոչընդոտ չէր առանց վերջիններիս դատական նիստը շարունակելու համար։

Դժվար է պատկերացնել, որ պատշաճ ծանուցման ակայության դեպքում դատարանը եւ մյուս շահագրգիռ պետական մարմինները չէին օգտվի դատական նիստը Գագիկ Ծառուկյանի եւ նրա պաշտպանների բացակայությամբ իրականացնելու եւ նրա վերաբերյալ արագ կարգով կալանավորման որոշում կայացնելու այս հնարավորությունից, առավել եւս եթե ներկայացնենք պաշտպանության կողմի տրամադրության տակ եղած այն ապացույցները, որոնք ապացուցում են, որ մի շարք պետական մամիններ/պաշտոնատար անձինք/ վերաքննիչ դատարանի որոշումից հետո ակնհայտ կասկածելի եւ պրակտիկայից տարբերվող ջանասիրություն են ցուցաբերել, որպեսզի սույն միջնրդությունը հնարավորինս արագ կրկին քննվի առաջին ատյանի դատարանում եւ այն էլ իրենց նախընտրած դատավորի կողմից։

Վերջում ցանկանում ենք նշել, որ զանգվածային լրատվության միջոցներից տեղեկացել ենք, որ հաջորդ դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:00-ին, ուստի արդեն իսկ տեղյակ լինելով դրա տեղի եւ ժամանակի վերաբերյալ, նշված օրը ներկայանալու ենք դատարան եւ օրենքով սահմանված կարգով իրացնելու ենք պաշտպանության իրավունքը»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan