«Այս պատերազմն ավելի է մոտենում հենց կամքի ու խելքի գործոնների կարևորությանը». Արծրուն Հովհաննիսյան «Հենց նոր տեղեկություն ստացվեց Ստեփանակերտի բնակավայրերին հասցված նոր հարվածների մասին». ԱՀ նախագահ Վիտալի Բալասանյան. Վտանգված է մեր պետությունն ու պետականությունը, մեր հայրենիքը
28
Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ Տեսանյութ Ալիևը հայտարարել է, թե ինչ պայմաններ է ներկայացնելու Ժնևում Էրդողանը Ռուսաստանին առաջարկել է միասին լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը Շուշիում «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրետակոծության հետևանքով կա 1 զոհ և 2 վիրավոր. Տեսանյութ Ալիևը պատրաստ է առանց նախապայմանների գնալ Մոսկվա Փաշինյանի հետ բանակցելու Արցախում ճշտում են Ստեփանակերտի ուղղությամբ թուրքական F-16 կործանիչների կիրառման տեղեկությունների իսկությունը Թշնամին թիրախավորել է Ստեփանակերտի ծննդատունը. Լուսանկար, Տեսանյութ ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել. ուղիղ Parstoday. Ռուսաստանի քայլերը՝ ղարաբաղյան տարածաշրջանում թուրք-ադրբեջանական ուժերի առաջխաղացումը կանգնեցնելու ուղղությամբ Պուտինն ու Էրդողանը ԼՂ կարգավորման բանակցություններին Թուրքիայի մասնակցության հարց չեն շոշափել․ Պեսկով Պատերազմ Արցխում
Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ Տեսանյութ «Հեռացեʹք, որ չդառնաք կենդանի վահան». Վահրամ Պողոսյանի կոչն ադրբեջանցիներին Մուրճի հարված ստացած հայ երիտասարդի վիճակը ծանր է Հայտնի ուղերձի հերոս Հարութ Մնացականյանը նոր լուսանկարներ է հրապարակել առաջնագծից Ալիևը հայտարարել է, թե ինչ պայմաններ է ներկայացնելու Ժնևում «Այս պատերազմն ավելի է մոտենում հենց կամքի ու խելքի գործոնների կարևորությանը». Արծրուն Հովհաննիսյան Վիտալի Բալասանյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանին «ՊԵԿ նախագահը զարմանալի տեղեկություն հայտնեց». վարչապետ «Ադրբեջանական տեղեկությունները մեր կորուստների մասին կեղծ են». Արծրուն Հովհաննիսյան Ադրբեջանական հաքերներն ընտրական ռեգիստրից պատահական մարդկանց անուններ են հրապարակել՝ իբրև զոհերի անուններ ՌԴ ԳՇ նախկին աշխատակից․ Ռուսաստանի օգնությամբ Ղարաբաղի բանակը 3 օրում կջարդի Ադրբեջանին Էրդողանը Ռուսաստանին առաջարկել է միասին լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը «Հենց նոր տեղեկություն ստացվեց Ստեփանակերտի բնակավայրերին հասցված նոր հարվածների մասին». ԱՀ նախագահ Ադրբեջանը օգտագործում է նաեւ թուրքական Kargu մահապարտ ԱԹՍ-ներ. Լուսանկար Թուրքական «Բայրաքթարները» Հայաստանի սահմանին մոտ ամեն օր հետախուզական թռիչքների են դուրս գալիս. Տեսանյութ Շուշիում «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրետակոծության հետևանքով կա 1 զոհ և 2 վիրավոր. Տեսանյութ Սիրիացի վարձկանների մեծ մասը հրաժարվում է մեկնել Ադրբեջան` չնայած գայթակղությունը մեծ է Մահացել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը Ալիևը պատրաստ է առանց նախապայմանների գնալ Մոսկվա Փաշինյանի հետ բանակցելու Թուրքական լիրան թարմացրել է արժեզրկման ռեկորդները Կորոնավիրուսից մահացել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ Դավիթ Ավետիսյանը Ստեփանակերտի ծննդատունն է թուրք ենիչերների հարձակումից հետո. Արմեն Մուրադյան Լուսանկար, տեսանյութ Ռուսական ռազմական ինքնաթիռները Սիրիայի կենտրոնական մասում պայթեցրել են ԻՊ-ի թաքստոցները Արցախում ճշտում են Ստեփանակերտի ուղղությամբ թուրքական F-16 կործանիչների կիրառման տեղեկությունների իսկությունը Մոսկվայում ադրբեջանցի ազգայնականներ են ձերբակալվել. Լուսանկար Ծառայության ընթացքում հերոսական տարբեր արարքների համար մի շարք զինծառայողներ ներկայացվել են պարգևատրման Վիտալի Բալասանյան. Վտանգված է մեր պետությունն ու պետականությունը, մեր հայրենիքը Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները Թշնամին թիրախավորել է Ստեփանակերտի ծննդատունը. Լուսանկար, Տեսանյութ Ռուսաստանի ՕՏՈւ-ն Ղարաբաղի բանակի հետ երեք օրում կջախջախի Ադրբեջանի բանակը. Ռուսաստանի ԳՇ նախկին աշխատակից ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել. ուղիղ Տագնապի ազդանշանը կրում էր փորձնական բնույթ․ անհանգստանալու կարիք չկա․ Էջմիածնի քաղաքապետարան Parstoday. Ռուսաստանի քայլերը՝ ղարաբաղյան տարածաշրջանում թուրք-ադրբեջանական ուժերի առաջխաղացումը կանգնեցնելու ուղղությամբ Պատրիկ Ֆիորին, Սերժ Ավետիքյանն ու այլ հայտնիներ հանդես կգան Արցախին նվիրված բարեգործական համերգով Իրանի ԱԳ նախարարի տեղակալը գտնվում է Բաքվում․ քննարկում է Ղարաբաղյան կարգավորման իրանական ծրագիրը Պուտինն ու Էրդողանը ԼՂ կարգավորման բանակցություններին Թուրքիայի մասնակցության հարց չեն շոշափել․ Պեսկով «Մենք խաղում ենք Հայաստանի հետ և չենք պատրաստվում լքել Ադրբեջանը». WarGonzo-ն վարձկանների մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել Հայաստանի ԶՈւ-ն «Սմերչով» չի հարվածել Բարդա քաղաքին. ՀՀ ՊՆ խոսնակ Մեր սխալն այն է, որ մենք գործն ավարտին չենք հասցնում և շատ փափուկ ենք․ Սոլովյովն Էրդողանին զսպելու Ռուսաստանի քայլերի մասին. Տեսանյութ Կորոնավիրուսից մահացել է Գուրգեն Եղիազարյանը «Պապ ջան, տղեդ արդեն 60 թուրք է սպանել». 21-ամյա Հակոբը Գերմանիայից վերադարձել էր հատուկ բանակում ծառայելու նպատակով. Լուսանկարներ «Ամեն երեխա իրավունք ունի խաղաղության». Սիրուշոյի հրապարակումներն արցախցի երեխաների մասին Ադրբեջանում ակնկալվում է պատերազմի շուտափույթ ավարտ, ինչը դրսևորվում է, օրինակ, տարաբնույթ խորհրդանշական ամսաթվերի՝ որպես պատերազմի ավարտի օր սպասումով Արաքչին Բաքվում ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման իրանական նախաձեռնությունը ՊԲ-ն հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողների 59 նոր անուններ է հրապարակել. զոհերի ընդհանուր թիվը՝ 1068 Հայերը նոր արշավով SpaceX-ին կոչ են անում չեղարկել Թուրքիայի հետ գործարքը. TechCrunch «Մենք ենք, մեր սահմանները» համազգային դրամահավաքին մասնակցում է համայն հայությունն աշխարհի 73 երկրից Հայաստանի երկինքը պետք է պաշտպանվի ավիացիայով. Ռուսաստանի ռազմա-օդային ուժերի նախկին հրամանատար Միհրան Հարությունյանն այսօր կժամանի Երեւան եւ կմեկնի Արցախ Սլավոնականի աշխատակիցները, ուսանողները և շրջանավարտները հանգանակել են 5.202.450 ՀՀ դրամ

Իշխանությունը պետք է հանրության հետ երկխոսություն սկսի, մեր քաղաքացիներին նախապատրաստի ճակատում ուրվագծվող տարբեր սցենարների․ Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի հոդվածը, որում հեղինակը գրում է, որ իշխանությունը պետք է հանրության հետ երկխոսություն սկսի և քաղաքացիներին նախապատրաստի ճակատում ուրվագծվող տարբեր սցենարների։ Նրա խոսքով՝  նույնիսկ եթե կարճաժամկետ կտրվածքով ռազմական գործողությունները չվերսկսվեն, ներկա ռազմաքաղաքական իրադրության պայմաններում պետք է լավագույնս նախապատրաստվել հնարավոր հարվածին։ Հոդվածը կարդացեք ստորև։

Արդեն 2 ամիս է՝ Ադրբեջանն ու Թուրքիան գրեթե ամենօրյա ռեժիմով Հայաստանին սպառնում են պատերազմով և, ըստ էության, ֆիզիկական բնաջնջմամբ։ Եթե մինչև տավուշյան մարտական գործողությունները Ադրբեջանում դա հիմնականում արտահայտվում էր ռազմական հռետորաբանությամբ և սահմանային սադրանքներով, ապա այս փուլում դրանց ուղեկցում են պատերազմին հատուկ այլ միջոցառումներ և գործողություններ։ 

Այս փուլում Թուրքիայի ուղիղ միջամտությունն ու Ադրբեջանի հետ բոլոր ուղղություններով ներդաշնակ գործելը, Հայաստանի նկատմամբ կոշտ բառամթերքի կիրառումն ու սպառնալիքները լրիվ այլ մակարդակում են։

Ակնհայտորեն Ադրբեջանն ու Թուրքիան ռազմական պլանավորումների մեջ են, որը ներառում է երկու երկրների զինված ուժերի նախապատրաստումից (նաև ծայրահեղական զինյալների ներգրավվածություն), դիվանագիտական պրեսինգ, քարոզչական ու հոգեբանական գրոհներ, հասարակությունների պատերազմի պատրաստում և այլն։

Մեծ առումով թուրք-ադրբեջանական գերակտիվացումը երկու հիմնական նպատակ ունի։

Առաջին՝ Արցախի հարցի ռազմական ճանապարհով կարգավորմանն ուղղված նախապատրաստվածություն։

Երկրորդ՝ ճնշումների, սպառնալիքների միջոցով փոխզիջման, զիջման հասնելու խնդիր։

Ընդ որում՝ երկրորդ տարբերակի դեպքում էլ ռազմական գործողությունների վերսկսումը բավականին մեծ է։

Նկատելի է, որ այս ճանապարհին Թուրքիան և Ադրբեջանը մեծ ջանքեր են գործադրում Հայաստանին և Արցախին ագրեսորի թիկնոց հագցնելու և իրենց հետագա ագրեսիան միջազգային հանրության համար առավել ընկալելի դարձնելու համար։

Այս փուլում Հայաստանից, Արցախից հնչող ցանկացած հայտարարություն պետք է լինի առավելագույնս հավասարակշռված, կշռադատված, որովհետև պատերազմը զուտ մարտական գործողությունների փուլ չէ, այն ներառում է պատերազմ դիվանագիտական, տնտեսական, քարոզչական մակարդակներում և լիակատար հաղթանակը կախված է այս բոլոր բաղադրիչների առավելության հաստատմամբ։

Երբ խոսում ենք կշռադատվածության մասին, դա բնավ չի նշանակում, որ չպետք է արձագանքել կամ կոշտացնել հայտարարությունները, դա նշանակում է, որ պետք է հասկանալ, որ հատկապես այս փուլում միջազգային հանրության համար ընկալելի լինելու խնդիրն առավել սուր է դրված և բոլոր քայլերն ու գործողությունները պետք է իրականացնել այդ տրամաբանության ներքո։

Եթե նույնիսկ անհրաժեշտություն կա առաջին հարվածը հասցնելու և մեկնարկն ապահովելու համար, այդ գործողությունները պետք է ապահովվեն անհրաժեշտ դիվանագիտական, քաղաքական, քարոզչական բաղադրիչով։

Ի՞նչ քայլեր է իրականացնում մեր երկիրը ռազմական գործողությունների նախապատրաստելու ուղղությամբ։ Արդյո՞ք նման քայլեր առհասարակ նկատելի են։

Պաշտպանության նախարարի հայտարարությունները, հանդիպումները տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցիչների հետ, հնչեցվող մեսիջները փաստում են, որ Պաշտպանության նախարարությունում այդ գիտակցումը լիարժեքորեն կա և այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են։

Տավուշում տեղի ունեցած իրադարձություններից հետո, երբ շատերին թվում էր, որ պատերազմն ավարտված է, թշնամին՝ վերջնականապես ջախջախված, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նախ հանդես եկավ ռազմակոչով, որում բավականին հստակ արձանագրված էր անվտանգության հետ կապված մեր գլխավոր խնդիրը՝ «Ադրբեջանը, ոգեշնչվելով մեր թշնամիների բազմակողմանի աջակցությունից, չի կարողանում հաշտվել Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելքում իր կողմից սադրած մարտական գործողություններում ջախջախիչ պարտություն կրելու հանգամանքի հետ և սպառնում է մեզ լայնածավալ պատերազմով»:

Նույնիսկ Հայաստանի անկախության 29-րդ տարեդարձի իր ուղերձում ԳՇ պետն առավել կարճ արձանագրեց իր պատկերացումները առաջիկա զարգացումներում զինված ուժերի գլխավոր սկզբունքի մասին` «Հայաստանի և Արցախի  ամեն սանտիմետրը մեզ համար հայրենիք է՝ սկսած մեր տնից, մինչև սահմանին տեղակայված դիրքեր, և մենք շարունակելու ենք ամուր ու անսասան կանգնած մնալ՝ երբեք թույլ չտալով, որ հայրենի հողը տատանվի հայի ոտքի տակ»։

Սակայն ինչպես արդեն ասացի, պատերազմի նախապատրաստվելը կամ թշնամուն հակազդելը միայն զինված ուժերով չի կարող սահմանափակվել։

Կառավարման համակարգը պետք է նախապատրաստել պատերազմական գործողություններին՝ առանց սպասելու, թե Թուրքիան կամ Ադրբեջանը որ ճակատից, որ պահին կամ երբ կհարվածեն։ Ցանկացած ժամը, օրը, շաբաթն այսօր մեծ կարևորություն ունի, պետք է գործել շատ արագ։

Ամենակարևորը՝ իշխանությունը պետք է հանրության հետ երկխոսություն սկսի, մեր քաղաքացիներին նախապատրաստի ճակատում ուրվագծվող տարբեր սցենարների։

Կրկնում եմ՝ միգուցե կարճաժամկետ կտրվածքով ռազմական գործողությունները չվերսկսվեն, սակայն ներկա ռազմաքաղաքական իրադրության պայմաններում պետք է լավագույնս նախապատրաստվել հնարավոր հարվածին, էլ չեմ ասում, որ պատերազմին պատրաստ լինելն ու անհրաժեշտ միջոցառումների իրականացումը նաև կանխարգելիչ բնույթ ունի։

Իշխանությունը հապաղելու իրավունք ուղղակի չունի, հակառակ դեպքում հետևանքները կարող են անդառնալի լինել։ Պետք է օր առաջ անհրաժեշտ մեխանիզմները գործարկել և իր հիմնական անելիքները կառուցելիս կենտրոնում ունենալ թուրք-ադրբեջանական տանդեմի դաշտ նետած սպառնալիքները։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan