Կարծում եք պատահակա՞ն են արցախցիների դեմ թշնամանք ու ատելություն տարածում․ ծանոթ ձեռագիր է Ձևավորվում է կոնսենսուս․ Նիկոլն ու իր ոհմակն այլևս չեն կարող լինել երկրի ղեկին Նոյեմբերի 29-ին ժ.12:00-ին Ազատության հրապարակից մեկնարկում է միաբանության երթ
29
2018 թվականի դրությամբ Ղարաբաղի հարցը փակուղում էր, որից միայն մեկ ելք կար՝ տարածքների անվերապահ հանձնում. Փաշինյան Պատերազմի ընթացքում Վ. Մանուկյանը և Դ. Շահնազարյանը հանդես եկան փրկօղակ լուծման առաջարկով, և եթե հասարակությունն այլ կերպ արձագանքեր, չի բացառվում՝ պատերազմը այլ ելք ունենար. «Այլընտրանքային նախագծեր» 2018 թ. սեպտեմբերից փակվեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի «ադրբեջանագիտություն» կրթական ծրագիրը. Ռուբեն Մելքոնյան Սերգեյ Լավրովը և Արա Այվազյանը քննարկել են ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության դրույթների իրականացման ընթացքը Ժամկետային զինծառայողների հարազատները հանդիպում են նախարարի հետ՝ ուղիղ Ժամկետային զինծառայողների հարազատները հանդիպում են նախարարի հետ. ՈՒՂԻՂ «Խոպանչիների իշխանությունը». այսօր Փաշինյանի հետ պատրաստ են համագործակցել միայն կոմերցիոն պատճառներով. Տեսանյութ Համաձայնագրի մեջ կան բաց հարցեր. Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար. Տեսանյութ Ժամկետային զինծառայողների հարազատների բողոքի ակցիան կառավարության շենքի դիմաց․ Տեսանյութ «Սրանով նաեւ իմ մեղքն է քավում». Խմբագիրները Կիմ Բալայանին առաջարկեցին դադարեցնել հացադուլը. Տեսանյութ Պատերազմ Արցխում
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1174 նոր դեպք. մահացել է 21 մարդ 2018 թվականի դրությամբ Ղարաբաղի հարցը փակուղում էր, որից միայն մեկ ելք կար՝ տարածքների անվերապահ հանձնում. Փաշինյան Ստեփանակերտ է հասել ավելի քան 60 ռուս ռազմական բժշկից բաղկացած հատուկ ստորաբաժանում` տեղի բնակչությանը բուժօգնություն ցուցաբերելու նպատակով. ՌԴ ՊՆ 25 օր ա ես կորոնավիրուսով պառկած եմ, պարապ եք մնացել, էլի ինձ հիշեցի՞ք. Սամվել Ալեքսանյան Մեր եկեղեցականները Դադիվանքում են. Վահրամ քահանա Մելիքյան Սյունիքի մարզում՝ բացառությամբ Մեղրի քաղաքի ձյուն է տեղում Կարծում եք պատահակա՞ն են արցախցիների դեմ թշնամանք ու ատելություն տարածում․ ծանոթ ձեռագիր է «Փաշինյան Նիկո՛լ, 44 օր գոռում էիր` հաղթելու ենք, մի գիշերում հողերը հանձնեցիր, տղաների կյանքը խլեցիր»․ Ռուբեն Մխիթարյան. Տեսանյութ Ադրբեջանցիները նկարում են Սևանա լիճը. Տեսանյութ Ձևավորվում է կոնսենսուս․ Նիկոլն ու իր ոհմակն այլևս չեն կարող լինել երկրի ղեկին «Թուրքը վախենալու ապրանք չէ, մեր հայերից պետք է վախենանք». Աղավնո գյուղը. Տեսանյութ Նախարարից հարցրեցինք՝ դու թուրքի վրա վստա՞հ ես, որ դիվերսիա չի անելու, ասաց՝ ոչ, կարողա Երևան էլ գան մտնեն. Տեսանյութ 24 ժամվա ընթացքում 5000 իրական օգտատեր դիսլայք է արել Նիկոլ Փաշինյանի էջը. Լուսանկար Պատերազմի ընթացքում Վ. Մանուկյանը և Դ. Շահնազարյանը հանդես եկան փրկօղակ լուծման առաջարկով, և եթե հասարակությունն այլ կերպ արձագանքեր, չի բացառվում՝ պատերազմը այլ ելք ունենար. «Այլընտրանքային նախագծեր» 2018 թ. սեպտեմբերից փակվեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի «ադրբեջանագիտություն» կրթական ծրագիրը. Ռուբեն Մելքոնյան Սերգեյ Լավրովը և Արա Այվազյանը քննարկել են ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության դրույթների իրականացման ընթացքը Նոյեմբերի 29-ին ժ.12:00-ին Ազատության հրապարակից մեկնարկում է միաբանության երթ Բագրատաշենի և Գոգավանի անցակետերում դեկտեմբերի 1-ից վերականգնվում է բոլոր տեսակի բեռնատար տրանսպորտային միջոցների անխափան մուտքը և ելքը Գեներալը՝ սերմացու գողացող մուկ, գիտնականը՝ առավոտից երեկո սուրճ խմող անբան, արդյունավետ քաղաքական առաջնորդը՝ մարդասպան. Միաժամանակ՝ Առաքիչը՝ էկոնոմիկայի նախարար և այլն Պայմանագրային զինծառայողները ստացել են իրենց հասանելիք աշխատավարձից պակաս աշխատավարձ. ԼՀԿ-ական պատգամավորը պարզաբանման համար դիմել է ՊՆ Սամվել Ալեքսանյանն այսօր հեռացրել է Փաշինյանին սպասարկող ֆեյքերի ֆաբրիկայի համակարգիչները. Սպառնացել են Mediaport-ի թղթակցին Այլևս պետք է համարել, որ ՀՀ իշխանությունները գոյություն չունեն. փաստացի ի՞նչ ունենք այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը. Լուսանկար Մոտ 1000-1200 հեկտար նռան այգիներ ենք կորցրել, 45-50 հազար հեկտար` հացազգիների դաշտեր, 300 հեկտար՝ սոխի տարածք. Հրաչ Բերբերյան Երազ թե իրականություն. Միքայել Պողոսյանի մետամորֆոզները. Տեսանյութ Մինչև վերջ Քարվաճառը պահած բանակը Նիկոլը հանեց և տարավ անհայտ ուղղությամբ՝ Վարդենիսի բնակչությանը մեն-մենակ թողնելով թուրքի դեմ Ժամկետային զինծառայողների հարազատները հանդիպում են նախարարի հետ՝ ուղիղ ՄԻԵԴ-ը բավարարել է 13 գերիների մասով Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցի կիրառումը Մեր այսօրվա խնդիրը Մերժվածի հեռացումը չէ, նա արդեն մերժված է ու հեռացած, խնդիրն հաջորդ քայլերն են. այս թեմաներն են մեր իրական քննարկման առարկաներն «ԴԱՎԱՃԱՆ ՀԵՌԱՑ՛Ր»․ Արմեն Սարգսյանին շատ վատ են ընդունել Մոսկվայում Անդրանիկ Քոչարյանի որդու համար մերժված զանգը Տոնոյանի պաշտոնանկության պատճա՞ռ «Մակունց, դավաճա՜ն». բողոքի ակցիա` Լիլիթ Մակունցի տան բակում. Տեսանյութ GPS կոորդինատների համակարգով՝ Մխիթար Գոշի կեսը հանձնվել է թուրքերին Ֆիզուլիի շրջանում հակատանկային ականի պայթյունի հետեւանքով 4 ադրբեջանցի է զոհվել ԼՂ-ից սիրիացի վարձկանների դուրսբերման հարցը ներառված չէ եռակողմ հայտարարության մեջ. Լըմուան Դավաճանը դավաճանին ասում ա՝ դավաճան ես․ ժամկետայինի ծնողը հունից դուրս եկավ. Տեսանյութ Ժամկետային զինծառայողների հարազատները հանդիպում են նախարարի հետ. ՈՒՂԻՂ «Օր առաջ գերիների հարցը պետք է լուծվեր». Նազենի Հովհաննիսյանը հուզվեց. Տեսանյութ Կապիտուլյացիայի ենթարկած վարչապետը պետք է հեռանա. Լուիզա Ղամբարյան. Տեսանյութ Արցախի դրոշները խի՞ եք հանում. Տեսանյութ «Խոպանչիների իշխանությունը». այսօր Փաշինյանի հետ պատրաստ են համագործակցել միայն կոմերցիոն պատճառներով. Տեսանյութ Ծնողներին ստորաբար խաբում են․ էս մարդիկ չեն կարող առանց խաբելու կառավարել ու իշխել. Տեսանյութ «Ինչպե՞ս կարող է մի մարդ բղավել՝ իմ սիրելի՛ ժողովուրդ, հետո այսպես վարվել. պահանջում եմ այդ ինչու-ների պատասխանները». Էմմա Պետրոսյան. Տեսանյութ Ժամանակն է, որ արթնանան հասարակ մարդիկ, մենք պետք է անենք այն, ինչը չեն անում ուրիշները. Արմեն Գրիգորյան. Տեսանյութ Ադրբեջանցիները ևս 15 հայ զինվոր են գերեվարել. Տեսանյութ Համաձայնագրի մեջ կան բաց հարցեր. Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար. Տեսանյութ «Երկու տեղանի կռավաթ ես ուզո՞ւմ»․ Փաշինյանի պատասխանը` զինվորի հորը. Տեսանյութ «Կա տեղեկատվություն, որ Ադրբեջանը հայ գերիներին վաճառում է». Հրանտ Թոխատյան. Տեսանյութ Գլխավոր դատախազությունը՝ Սեյրան Օհանյանի և այլոց նկատմամբ ադրբեջանական կողմի հայտարարած հետախուզման մասին Արվեստագետների բողոքի ակցիան Երևանի կենտրոնում. Տեսանյութ

Տասնյակ տարիների համար խոստում տալը հեշտ է, պատասխան տալու կարիք չի լինի․ պոպուլիզմն այլևս չի աշխատում

«Փաստ» թերթը գրում է. «Աշխարհը փորձում է համակերպվել կորոնավիրուսի պայմաններում ապրելուն։ Կանոններ են մշակվում աշխատանքային գործընթացի արդյունավետությունը համավարակի պայմաններում պահպանելու, մրցունակ արտադրանք թողարկելու, դրանք արտահանելու և ներդրումներ ներգրավելու ուղղությամբ։ Այն պետությունները, որոնք կկարողանան մշակել համապատասխան գործիքակազմ համավարակի պայմաններում զարգացում ապրելու համար, հետկորոնավիրուսային աշխարհում ավելի մրցունակ կդառնան։ Իսկ այն երկրները, որոնք ի վիճակի չեն լինի արդյունավետ կառավարման միջոցով դուրս գալ ստեղծված ծանր պայմաններից, ավելի կմխրճվեն ճգնաժամի ճահճում։ Հայաստանում համավարակի ամբողջական հաղթահարման մասին խոսելը դեռևս անիմաստ է, քանի որ վարակի տարածման թվերի կտրուկ նվազում նկատելի չէ։

Բացի այդ, աշխարհում գրանցված փորձը ցույց է տալիս, որ կորոնավիրուսի տարածման տեմպերի նվազումը կարող է խաբուսիկ լինել, և ինչ-որ պահի թվերը սկսեն շեշտակի աճել։ Բայց այսպիսի իրավիճակը չի ենթադրում, որ իշխանությունները չպետք է օր առաջ քայլեր ձեռնարկեն ճգնաժամի ազդեցությունը թոթափելու ուղղությամբ։ Ու ընդհանրապես, ապագայի տեսլական կամ ռազմավարություն ունենալն այս դեպքում ուղղակի անհրաժեշտություն է։ Այլ հարց է, որ այդ ռազմավարությունը պետք է լինի իրատեսական, իսկ դրա հիմքում ընկած լինեն փաստական տվյալները և իրավիճակի համակողմանի վերլուծությունը։ Իսկ հիմա դիտարկենք, թե մեր իշխանություններն ինչպիսի ռազմավարություն են առաջարկում, որում արտացոլված դրույթներից էլ պարզ կդառնա դրա իրատեսական լինելու աստիճանը։

Հայաստանի Անկախության 29-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակում վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050թ. ռազմավարությունը։ Նախ՝ հարց է առաջանում, թե ինչո՞ւ է ռազմավարության մեջ ընտրվել կառավարման տեսանկյունից շատ մեծ՝ 30 տարվա միջակայք։ Եթե այդպիսի ժամանակային կտրվածքով նպատակադրումներ են արվում, ապա գոնե ռազմավարության մեջ պետք է տեղ գտնեն նաև կարճաժամկետ և միջնաժամկետ նպատակադրումներ։ Չէ՞ որ մեծ արդյունքներն ի վերջո փոքր նվաճումների համախումբ են։ Նախ՝ պետք է պատկերացնել, թե ինչ ճանապարհ է անցնելու երկիրը և որ ժամանակահատվածում ինչ իրավիճակում է գտնվելու, հետո միայն խոսել ճանապարհի վերջնակետին հասնելու մասին։

Բացի այդ, ռազմավարության մեջ ամրագրված նպատակներին հասնելու համար պետք է գործուն մեխանիզմներ առաջարկված լինեն, որպեսզի հնարավոր լինի պատկերացում կազմել, թե ինչպիսի քայլերի և միջոցառումների հաջորդականություն է գործելու, ինչ նպաստող և խանգարող գործոններ գոյություն ունեն։ Սակայն սրա փոխարեն մենք տեսնում ենք միայն մինչև 2050 թվականի համար նախատեսված անորոշ նշաձող, իսկ ավելի կոնկրետ՝ ճոխ բաժակաճառերի հավաքածու։ Այս երևույթը նոր չէ մեր իրականության մեջ։ Հիշում ենք, որ 2019 թվականի օգոստոսի 5-ին էլ Ստեփանակետի Վերածննդի հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ վարչապետ Փաշինյանը դարձյալ հայտարարում էր մինչև 2050 թվականը իրականացվելիք ռազմավարական նպատակների մասին։

Բայց այս նպատակները այդպես էլ կմնան դատարկ խոսքերի կամ սպիտակ թղթի վրա չորացած թանաքի մակարդակի, եթե չկա ռազմավարական նպատակին հասնելու մարտավարությունը, ավելին, եթե չունես նույնիսկ առաջիկա գոնե երեք ամսվա զարգացման ծրագիր ու տեսլական: Իշխանությունները պետք է արդեն գիտակցեն, որ պոպուլիզմն այլևս չի աշխատում, քաղաքացիներին սին հույսերով կերակրելու փոխարեն ավելի նախընտրելի կլինի բնակչությանը ներկայացնել իրականությունը, ինչքան էլ այն «գույնզգույն» չլինի։ Այդ դեպքում միայն հանրությունը կզգա, որ իշխանություններն ազնիվ են իրենց դիրքորոշումներում։

Թե չէ, բոլորն էլ գիտակցում են, որ 30 տարվա կտրվածքով խոստում տալն ամենահեշտն է. այն ժամանակ ո՞վ ումից պիտի հաշիվ պահանջի: Իսկ ահա կարճաժամկետ ապագայի համար խոստումներ տալը սարսափեցնող է, քանզի իշխանություններն էլ հասկանում են, որ կյանքի կոչել չեն կարողանալու, և հասարակությունը պահանջներ է ներկայացնելու»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan