ԱՄՆ առաջարկում է ղարաբաղյան հակամարտության գոտում սկանդինավյան խաղաղապահներ տեղակայել «Հատուկ թողարկում». Միլոնովը Լեռնային Ղարաբաղում. Տեսանյութ Ռոբերտ Քոչարյանի՝ Մոսկվա մեկնելն անհնար է դարձել․ COVID թեստի պատասխանը դրական է եղել
31
Ադրբեջանի ԶՈՒ-ն հրետակոծել է Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղը Արծրուն Հովհաննիսյան. Այսօր Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են ձեռնարկել մի քանի ուղղությամբ. Տեսանյութ Իզմիր նահանգում 6,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. Տեսանյութ Ժնևում մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի հետ. Լուսանկարներ Պուտինն անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը ԼՂ-ում խաղաղապահներ կարող են տեղակայվել բացառապես հակամարտող կողմերի համաձայնությամբ. Պեսկով «Առաջին գրոհը Շուշիի վրա մեր ՊԲ-ն արդյունավետ կասեցրել է. հակառակորդն ունի մի քանի հարյուր դիակ». Դավիթ Բաբայան Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Քարինտակ գյուղից արևելք ընկած մեկ երկու գյուղից մաքրվել են ադրբեջանական դիվերսանտները. Արծրուն Հովհաննիսյան Ստեփանակերտի ռմբակոծումը եղել է Էրդողանի հրամանով, որպես պատասխան Իդլիբի. Տեսանյութ Պատերազմ Արցխում
Ադրբեջանի ԶՈՒ-ն հրետակոծել է Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղը ԱՄՆ-ում դեմ են ռուսական խաղապահների ներկայությանը Մնում է վերջին հարցը` կրկին ուտելու ենք այդ կտերը, թե՞ ոչ ԱՄՆ առաջարկում է ղարաբաղյան հակամարտության գոտում սկանդինավյան խաղաղապահներ տեղակայել Որևէ պատգամավոր չի հրաժարվել իրեն հասանելիք պարգևավճարից․ ԱԺ աշխատակազմ Ադրբեջանի հրետակոծության հետևանքով Արցախի Ակնաղբյուր գյուղում սպանվել է 60-ամյա Սերգեյ Բալայանը, 6 խաղաղ բնակիչ վիրավոր են. Արտակ Բեգլարյան Արծրուն Հովհաննիսյան. Այսօր Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են ձեռնարկել մի քանի ուղղությամբ. Տեսանյութ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը զգուշացրել է երկրում ծայրահեղական իսլամիստների ակտիվացման մասին Հիմա գեներալի հրամանատարությամբ հայրենիքի պաշտպանությանն եմ մասնակցելու «Հատուկ թողարկում». Միլոնովը Լեռնային Ղարաբաղում. Տեսանյութ ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԿԽՄԿ նախագահի հետ․ կողմերն ընդգծել են կրակի անհապաղ դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունների կյանքի կոչման անհրաժեշտությունը Ռոբերտ Քոչարյանի՝ Մոսկվա մեկնելն անհնար է դարձել․ COVID թեստի պատասխանը դրական է եղել Տեսա՞ք ինչ սերունդ մեծացավ… 12 կալանավոր, 4 դատապարտյալ կմեկնեն ռազմաճակատ. Դատախազություն Աբրահամ Գասպարյանի «երկխոսությունը» իրանաբնակ ադրբեջանցիների հետ: Երկու քաղցր բառ ու պոչները ծալեցին միանգամից. Տեսանյութ ԱՆ խոսնակը՝ Սպիտակի ԲԿ-ում տեղի ունեցած պայթյունի մասին Ալեն Սիմոնյան. «Գյոզալ ազերի բայեպրիպաս սալդատ փոզմիշլար». Տեսանյութ Այս պատերազմի գլխավոր հրձիգը եղել է Թուրքիան, որը Սիրիայից վարձկանների և ահաբեկիչների, նաև իր զինված ուժերի մի հատված տեղափոխել է Ադրբեջան․ Նիկոլ Փաշինյան Վարչապետը և կառավարությունը բաց են ստեղծված իրավիճակի հանգուցալուծման առաջարկների համար Կանադական թիրախավորման սարքերն օգտագործվում են հայերի դեմ. The Globe and Mail-ը սկանդալային ապացույցներ է ներկայացրել (լուսանկար) Ադրբեջանում սպասվում է տնտեսական ճգնաժամի երկրորդ՝ առավել հուժկու ալիքը Դադիվանքի հոգևոր սպասավոր Տեր Հովհաննեսի հետ զինվորները կարդում են իրենց ուղարկված նամակները. Տեսանյութ Մեր եղբայրների արյունով սրբացած հողը չի՛ կարող ծառայել թշնամուն․․․ Զոհվել է դերասան Ադամ Խալաթյանը Իզմիր նահանգում 6,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. Տեսանյութ Ժնևում մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի հետ. Լուսանկարներ Իրանցի բարձրաստիճան գեներալը հայտարարել է, որ ԼՂ հակամարտող կողմերին թույլ չեն տա հատել Թեհրանի սահմանած «կարմիր գիծը» 200 հոգանոց դիվերսիոն խումբը 2 ուղղություններով հարձակվել է, բայց հետ է շպրտվել. ռեպորտաժ առաջնագծից. Տեսանյութ Արսեն Սաֆարյանն Արցախում երգում է «Պարոնայք սպաները». Տեսանյութ Արման Թաթոյանն այսօր Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին ներկայացրել է փաստեր խաղաղ բնակիչների նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի վայրագությունների վերաբերյալ Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարությունների միջև Շուշիին հասնել ձգտող ստորաբաժանումներից շատերը ջախջախված են. Արծրուն Հովհաննիսյան Պուտինն անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը Ադրբեջանական դիվերսիոն խմբի ոչնչացումը. Տեսանյութ Հաշվի առնելով Ադրբեջանի ապակառուցողական մտածողությունը՝ բարդ բանակցություններ են սպասվում․ թուրքագետ Բարելավվել է հակաօդային պաշտպանության մակարդակը․ Արծրուն Հովհաննիսյան Սպիտակի բժշկական կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն. նախնական տեղեկություններով` թթվածնի մատակարարման համակարգն է պայթել. Ալինա Նիկողոսյան «ՊԲ-ի ստորաբաժանումները գերեվարել են հերթական ահաբեկչին». ՊՆ խոսնակ. Տեսանյութ Ռուսաստանաբնակ հայերը շատ-շատ բան են անում, պատերազմից հետո կիմանաք. Զարեհ Սինանյան. Տեսանյութ Գերմանիան երկու միլիոն եվրո կհատկացնի Լեռնային Ղարաբաղին օգնելու համար Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով` խոցվել է ևս 6 ԱԹՍ, 17 զրահատեխնիկա, կա 60 զոհ Ռազմական ոստիկանները հայտնաբերել են զենք-զինամթերք. ՀՀ ՊՆ ԼՂ-ում խաղաղապահներ կարող են տեղակայվել բացառապես հակամարտող կողմերի համաձայնությամբ. Պեսկով «Առաջին գրոհը Շուշիի վրա մեր ՊԲ-ն արդյունավետ կասեցրել է. հակառակորդն ունի մի քանի հարյուր դիակ». Դավիթ Բաբայան Երևանի Շենգավիթ վարչական շրջանի էլեկտրաշչակները կփորձարկվեն Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Քարինտակ գյուղից արևելք ընկած մեկ երկու գյուղից մաքրվել են ադրբեջանական դիվերսանտները. Արծրուն Հովհաննիսյան Բաքվում ահաբեկչության վտանգ կա. Նիդերլանդները ճամփորդական նախազգուշացում է արել Ստեփանակերտի ռմբակոծումը եղել է Էրդողանի հրամանով, որպես պատասխան Իդլիբի. Տեսանյութ «Պատերազմը մտել է բոլորի ընտանիքներ». BBC-ի ֆիլմը ռազմաճակատի հայ զինվորի ու նրանց մայրերի մասին. Տեսանյութ

Տասնյակ տարիների համար խոստում տալը հեշտ է, պատասխան տալու կարիք չի լինի․ պոպուլիզմն այլևս չի աշխատում

«Փաստ» թերթը գրում է. «Աշխարհը փորձում է համակերպվել կորոնավիրուսի պայմաններում ապրելուն։ Կանոններ են մշակվում աշխատանքային գործընթացի արդյունավետությունը համավարակի պայմաններում պահպանելու, մրցունակ արտադրանք թողարկելու, դրանք արտահանելու և ներդրումներ ներգրավելու ուղղությամբ։ Այն պետությունները, որոնք կկարողանան մշակել համապատասխան գործիքակազմ համավարակի պայմաններում զարգացում ապրելու համար, հետկորոնավիրուսային աշխարհում ավելի մրցունակ կդառնան։ Իսկ այն երկրները, որոնք ի վիճակի չեն լինի արդյունավետ կառավարման միջոցով դուրս գալ ստեղծված ծանր պայմաններից, ավելի կմխրճվեն ճգնաժամի ճահճում։ Հայաստանում համավարակի ամբողջական հաղթահարման մասին խոսելը դեռևս անիմաստ է, քանի որ վարակի տարածման թվերի կտրուկ նվազում նկատելի չէ։

Բացի այդ, աշխարհում գրանցված փորձը ցույց է տալիս, որ կորոնավիրուսի տարածման տեմպերի նվազումը կարող է խաբուսիկ լինել, և ինչ-որ պահի թվերը սկսեն շեշտակի աճել։ Բայց այսպիսի իրավիճակը չի ենթադրում, որ իշխանությունները չպետք է օր առաջ քայլեր ձեռնարկեն ճգնաժամի ազդեցությունը թոթափելու ուղղությամբ։ Ու ընդհանրապես, ապագայի տեսլական կամ ռազմավարություն ունենալն այս դեպքում ուղղակի անհրաժեշտություն է։ Այլ հարց է, որ այդ ռազմավարությունը պետք է լինի իրատեսական, իսկ դրա հիմքում ընկած լինեն փաստական տվյալները և իրավիճակի համակողմանի վերլուծությունը։ Իսկ հիմա դիտարկենք, թե մեր իշխանություններն ինչպիսի ռազմավարություն են առաջարկում, որում արտացոլված դրույթներից էլ պարզ կդառնա դրա իրատեսական լինելու աստիճանը։

Հայաստանի Անկախության 29-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակում վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050թ. ռազմավարությունը։ Նախ՝ հարց է առաջանում, թե ինչո՞ւ է ռազմավարության մեջ ընտրվել կառավարման տեսանկյունից շատ մեծ՝ 30 տարվա միջակայք։ Եթե այդպիսի ժամանակային կտրվածքով նպատակադրումներ են արվում, ապա գոնե ռազմավարության մեջ պետք է տեղ գտնեն նաև կարճաժամկետ և միջնաժամկետ նպատակադրումներ։ Չէ՞ որ մեծ արդյունքներն ի վերջո փոքր նվաճումների համախումբ են։ Նախ՝ պետք է պատկերացնել, թե ինչ ճանապարհ է անցնելու երկիրը և որ ժամանակահատվածում ինչ իրավիճակում է գտնվելու, հետո միայն խոսել ճանապարհի վերջնակետին հասնելու մասին։

Բացի այդ, ռազմավարության մեջ ամրագրված նպատակներին հասնելու համար պետք է գործուն մեխանիզմներ առաջարկված լինեն, որպեսզի հնարավոր լինի պատկերացում կազմել, թե ինչպիսի քայլերի և միջոցառումների հաջորդականություն է գործելու, ինչ նպաստող և խանգարող գործոններ գոյություն ունեն։ Սակայն սրա փոխարեն մենք տեսնում ենք միայն մինչև 2050 թվականի համար նախատեսված անորոշ նշաձող, իսկ ավելի կոնկրետ՝ ճոխ բաժակաճառերի հավաքածու։ Այս երևույթը նոր չէ մեր իրականության մեջ։ Հիշում ենք, որ 2019 թվականի օգոստոսի 5-ին էլ Ստեփանակետի Վերածննդի հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ վարչապետ Փաշինյանը դարձյալ հայտարարում էր մինչև 2050 թվականը իրականացվելիք ռազմավարական նպատակների մասին։

Բայց այս նպատակները այդպես էլ կմնան դատարկ խոսքերի կամ սպիտակ թղթի վրա չորացած թանաքի մակարդակի, եթե չկա ռազմավարական նպատակին հասնելու մարտավարությունը, ավելին, եթե չունես նույնիսկ առաջիկա գոնե երեք ամսվա զարգացման ծրագիր ու տեսլական: Իշխանությունները պետք է արդեն գիտակցեն, որ պոպուլիզմն այլևս չի աշխատում, քաղաքացիներին սին հույսերով կերակրելու փոխարեն ավելի նախընտրելի կլինի բնակչությանը ներկայացնել իրականությունը, ինչքան էլ այն «գույնզգույն» չլինի։ Այդ դեպքում միայն հանրությունը կզգա, որ իշխանություններն ազնիվ են իրենց դիրքորոշումներում։

Թե չէ, բոլորն էլ գիտակցում են, որ 30 տարվա կտրվածքով խոստում տալն ամենահեշտն է. այն ժամանակ ո՞վ ումից պիտի հաշիվ պահանջի: Իսկ ահա կարճաժամկետ ապագայի համար խոստումներ տալը սարսափեցնող է, քանզի իշխանություններն էլ հասկանում են, որ կյանքի կոչել չեն կարողանալու, և հասարակությունը պահանջներ է ներկայացնելու»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan