Ինչպես է հայկական կողմը ոչնչացնում հակառակորդի դիվերսիոն խմբերի զինամթերքը. Տեսանյութ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2398 նոր դեպք. մահացել է 31 մարդ Զատուլինը պարզաբանել է Ղարաբաղում հարձակումը դադարեցնելու Ալիևի առաջարկի ենթատեքստը
30
Սեմյոն Պեգովը վերադարձել է Արցախ և «բարևել» ադրբեջանցիներին Ստեփանակերտից. Տեսանյութ Դիվերսիոն խմբերի զինամթերք է ոչնչացվում. ՊԲ-ն Ստեփանակերտում և հարակից բնակավայրերում լսվող ձայների մասին «Կասեցնել կարող են միայն հայկական բանակը եւ Ռուսաստանը» Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Իրանի փոխարտգործնախարարին ու հայտնել, որ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Թեհրանի մոտեցումները հանգամանալից կուսումնասիրվեն Ես հանդես եմ գալիս ԼՂ հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայման օգտին, բայց դրան պետք է համաձայնվեն բոլոր կողմերը. Փաշինյան Արայիկ Հարությունյանը «Արցախի հերոս»-ի կոչում է շնորհել Արայիկ Գալստյանին և Անդրանիկ Մկրտչյանին ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի, ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի ճեպազրույցը. Տեսանյութ «Ալլահ ակբար», «Ո՞ւր եք հայեր», «Ձեր վերջը տալու ենք». Ֆրանսիայում ակտիվացել են Անկարային ենթարկվող ազգայնամոլ «Գորշ գայլեր» խմբավորման անդամները. Տեսանյութ Երևանն աջակցում է Լեռնային Ղարաբաղում դիտորդների տեղակայմանը. ՀՀ ԱԳ նախարար Թշնամին Շուշիից գտնվում է առավելագույնը 5 կմ հեռավորության վրա. պետք է միավորվել ու պատժել թշնամուն. Արցախի նախագահ. Տեսանյութ Պատերազմ Արցխում
Ինչպես է հայկական կողմը ոչնչացնում հակառակորդի դիվերսիոն խմբերի զինամթերքը. Տեսանյութ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2398 նոր դեպք. մահացել է 31 մարդ Իրանի ԱԳ փոխնախարարն անընդունելի է համարում հիվանդանոցի վրա հարձակումը Երևանի Նոր Արեշի տներից մեկում 76-ամյա տղամարդուն գտել են տան ետնաբակի ծառից կախված Տիգրան Ուրիխանյան. Մինչ այս պահը՝ լռություն։ Շնորհակալություն սիրելի Եվրոպային. Լուսանկար Թուրքական ապրանքների բոյկոտին միացել է Carrefour առևտրային ցանցը Զատուլինը պարզաբանել է Ղարաբաղում հարձակումը դադարեցնելու Ալիևի առաջարկի ենթատեքստը «Հայրենիքը բարձր է գնահատում իր զավակների անձնուրաց ծառայությունն ու արհեստավարժ աշխատանքը». ԱՀ նախագահը շնորհավորել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրվա առթիվ Մահացել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված 84-ամյա Միշա Մելքումյանը Փաստորեն, ինչպես հայտնում է ՊԲ-ն, գիշերը վատ չի անցել Ֆրանսիայի Դիժոն քաղաքում թուրք ծայրահեղական «Գորշ գայլեր» խմբավորման անդամները դուրս են եկել փողոցներ ու հայերի նկատմամբ բռնության կոչերով հանդես եկել. Տեսանյութ Շատ էին իրար սիրում… Արցախում զոհված Վահեի և վթարից մահացած Շուշանի կյանքի պատմությունը Սեմյոն Պեգովը վերադարձել է Արցախ և «բարևել» ադրբեջանցիներին Ստեփանակերտից. Տեսանյութ Գիշերը դիվերսիոն խմբերի զինամթերք է ոչնչացվել. ՊԲ Դիվերսիոն խմբերի զինամթերք է ոչնչացվում. ՊԲ-ն Ստեփանակերտում և հարակից բնակավայրերում լսվող ձայների մասին Հայկ Մարությանի ջոկատն այդպես էլ չի ձևավորվել. ինչո՞ւ նրա կոչին չեն հետևում Ծնվել է արցախցի ընտանիքի 8-րդ զավակը՝ Միքայելը. Տեսանյութ Ֆրենկ Փալոնը Պետքարտուղարությանը կոչ է արել դատապարտել Արցախում Ադրբեջանի ռազմական հանցագործությունները Հրդեհ` Ստեփանավան քաղաքում. կա տուժած, որի վիճակը ծանր է Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում, Արմավիրում և Կոտայքում Հայաստանն ու Ադրբեջանը կմասնակցեն ԱՊՀ երկրների ԶՈՒ շտաբների պետերի կոմիտեի նիստին Գագիկ Խաչատրյանն էլ կներգրավվի գործընթացին «Կասեցնել կարող են միայն հայկական բանակը եւ Ռուսաստանը» Լավ լուր. Հայաստանի տնտեսությունը սկսել է շնչել Պատերազմը՝ պատերազմ, պարգևավճարը՝ պարգևավճար Աշխարհի կողմից Արցախի անկախության ճանաչման պահանջն ավելի է հասունանում Սասուն Միքայելյանը դեռեւս չի կարողանում քայլել. հնարավոր է՝ դեռ երկար չքայլի Վճռաբեկ դատարանի նոր պալատների նախագահների ընտրության համար օրենքը պետք է փոխվի Նախընտրական «սիրաշահումներ» և արևմտյան «հավասարություններ» ԼՂ հարցում Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Իրանի փոխարտգործնախարարին ու հայտնել, որ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Թեհրանի մոտեցումները հանգամանալից կուսումնասիրվեն Ես հանդես եմ գալիս ԼՂ հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայման օգտին, բայց դրան պետք է համաձայնվեն բոլոր կողմերը. Փաշինյան Արայիկ Հարությունյանը «Արցախի հերոս»-ի կոչում է շնորհել Արայիկ Գալստյանին և Անդրանիկ Մկրտչյանին Արցախի ՄԻՊ-ի փաստահավաք առաքելության շրջանակներում պարզվել է, որ այսօր Ստեփանակերտին հասցված հարվածներից վիրավորվել է 2 քաղաքացի Արցախում զոհվել է Հանրայինի աշխատակից Արտյոմ Քոլանջյանը Ձերբակալվել է Կալիֆոռնիայում Հայաստանին աջակցող ցույցի մասնակիցների վրա հարձակման մեջ կասկածվողը Կորոնավիրուսից մահացել է համաճարակաբան Վլադիմիր Դավիդյանցը Հոկտեմբերի 30-ին Ժնեւում կկայանա Զոհրաբ Մնացականյանի եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը. ԱԳՆ խոսնակ Իրավիճակը սահմանին ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի, ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի ճեպազրույցը. Տեսանյութ Թրամփ. Մեր սրտերը Ֆրանսիայի ժողովրդի հետ են Ռազմական հաղթանակը պետք է ապահովի մեր քաղաքական հաղթանակը. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոս «Զինվո՛ր իմ, տուն արի». Տեսանյութ Հանգչիր խաղաղությամբ եղբայր. զոհվել է Նարեկ սարկավագ Պետրոսյանը Արցախի բանկերի տրամադրված վարկերի չվճարման հետեւանքով այս ընթացքում տույժ-տուգանքներ չեն հաշվեգրվում. տեղեկատվական շտաբ Սոցիալական ցանցերում առկա և ադրբեջանական հետք ունեցող էջերի միջոցով տարածված տեղեկատվությունը՝ հակառակորդի կողմից Հրազդանի ՋԷԿ-ի թիրախավորման վերաբերյալ կեղծ է. ՀՀ ԱԱԾ Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցը ԱՄՆ-ի սեղանին է Պատերազմն ընթանում է Շուշիի տակ. մենք մենակ ենք մնացել. Արկադի Կարապետյան (Ագո). Տեսանյութ ՀՀ նախագահն ստորագրել է «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը Ողջ ծավալով իրականացվելու են հակահամավարակային անվտանգության կանոնների վերահսկման գործառույթները․ Ոստիկանություն. Տեսանյութ Հայ կին-դիպուկահարի անկեղծ զրույցը. Տեսանյութ

«Գագիկ Ծառուկյանը կալանավորված էլ լինի, մեկ է՝ պահանջելու ենք կառավարության 100 տոկոսի հրաժարականը». Իվետա Տոնոյան. Տեսանյութ

Այս իշխանության ցանկացած գործողություն այլևս դադարել է զարմացնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներին, որոնք պատրաստ են նույն իշխանության կողմից իրականացվող ցանկացած գործընթացի։

«Մեզ համար որևէ զարգացում չի բացառվում։ Եթե Գագիկ Ծառուկյանը լինի կալանավորված էլ, միևնույն է՝ մեր քաղաքական թիմի օրակարգում որևէ բան չի փոխվելու, որովհետև պարոն Ծառուկյանին կալանավորելով՝ մեր երկրում թռիչքային աճ չի լինելու, ներդրումները չեն հոսելու այստեղ, և մեկ հարվածով Գագիկ Ծառուկյանին կալանավորելով՝ այս ու այլ խնդիրները չեն լուծվելու։ Քաղաքական ընդդիմախոսներին կալանավորելն այս իշխանության համար ընդդիմախոսությունը լռեցնելու միջոց է»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

Նրա խոսքով՝ Ծառուկյանին կալանավորելն ընդդիմախոսությունը լռեցնելու միակ տարբերակ լինելն ապացուցվում է նրանով, որ այսօր ընդդիմադիր երեք կուսակցություն հենց հայտարարեց հոկտեմբերի 8-ին համահայկական հանրահավաք անելու մասին, դրանից ընդամենը մի քանի ժամ անց մամուլ սպրդեցին լուրեր, թե վաղը դատարանը կարող է բավարարել ԱԱԾ-ի միջնորդությունը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ։

Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը կքննի դատավոր Մնացական Մարտիրոսյանը, որը հայտնի է՝ որպես քաղաքական որոշումներ կայացնող դատավոր:

Հարցին՝ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի և Ծառուկյանի միջև վերջին շրջանում նկատվող լարվածությունը՝ բացառվա՞ծ են արդյոք այս երկու անձանց մեջ հուշագրերի ստորագրումները, ու արդյո՞ք Գագիկ Ծառուկյանի և Նիկոլ Փաշինյանի միջև այրված են կամուրջները, Իվետա Տոնոյանը պատասխանեց.

«Քանի դեռ մեր քաղաքական բանավեճի մակարդակն այսպես շրիշակից ներքև է, ես որևէ գործակցություն բացառում եմ գործող իշխանության հետ, և դա իմ անձնական կարծիքն է։ Երբ երկրի առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերները լուծելու փոխարեն՝ իշխանություններն ամբողջական կազմով լծված են քաղաքական մեկ ուժի նկատմամբ սանձազերծված հաշվեհարդար իրականացնելուն, ես նման իշխանության հետ գործակցությունը բացառում եմ»։

Ինչ վերաբերում է իշխանությունների հետ ստորագրված հուշագրին, ապա Իվետա Տոնոյանը նշեց, որ իշխող ուժը, նախքան ԲՀԿ-ին ամեն մեղքի մեջ մեղադրելը, պետք է հիշի, թե Գագիկ Ծառուկյանն ու Նիկոլ Փաշինյանն ինչի համար են հուշագիր ստորագրել։

«Այդ հուշագրի մեջ սևով սպիտակի վրա գրված է, որ հուշագիր են ստորագրում ոչ միայն արահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու, այլ նաև երկրում տնտեսությունը զարգացնելու, ներդրումներ ներգրավելու, Արցախի անվտանգության հարցում համատեղ հայտարարություններ անելու համար»,- ասաց Իվետա Տոնոյանը՝ զուգահեռաբար խորհուրդ տալով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին թարմացնել հիշողությունը և բաց հապարակված հուշագրի տեքստից կարդալ և հասկանալ, որ հուշագիրը չի ստորագրվել միայն ու միայն արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, ինչպես հայտնում է ինքը լրատվամիջոցներին։

Անդրադառնալով հոկտեմբերի 8-ին սպասվող հանրահավաքին՝ պատգամավորը նշեց, որ չի կարող փակագծեր բացել հանրահավաքի օրակարգի հետ կապված, սակայն հստակ է մեկ բան՝ իրենք շարունակելու են պահանջել Կառավարության 100 տոկոսի հրաժարականը, և այս հարցում իրենց օրակարգում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։

«Որևէ հետքայլ չի արվել և մեզ հետքայլի մեջ մեղադրողները կամ չեն հետևում մեր հայտարարություններին, որովհետև ես և իմ բազմաթիվ գործընկերներ բազմիցս ասել ենք, որ մեր օրակարգում որևէ փոփոխություն չի եղել, և հետքայլի մասին խոսելը ցնդաբանություն է»,- ասաց Տոնոյանը՝ շեշտելով, որ կառավարության 100 տոկոսի հրաժարականի պահանջով ընդհանուր համաձայնություն կա նաև հոկտեմբերի 8-ին կայանալիք հանրահավաքի մասնակից մյուս երկու կուսակցությունների՝ ՀՅԴ-ի և «Հայրենիքի» հետ։

Հարցին՝ իսկ ի՞նչ են անելու, երբ իրենց հրաժարականի պահանջին չարձագանքի իշխանությունը, և Նիկոլ Փաշինյանը կառավարության ողջ կազմի հետ մեկտեղ հրաժարական չտա, Իվետա Տոնոյանը պատասխանեց.

«Քաղաքականության մեջ որևէ գործընթաց չի լինում միանգամից կամ կախարդական փայտիկի մեկ հարվածով, և մեր պահանջը շարունակական գործընթաց է, իսկ բոլոր այն մարդիկ, որոնք կիսում են մեր մտահոգությունները, վստահաբար կլինեն մեր կողքին։ Թե ի՞նչ կլինի հետո, չեմ ուզում խաղաքարտերը բացել, այնպես որ, եկեք սպասենք իրադարձությունների զարգացմանը»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan