Կալանավորելով Գագիկ Ծառուկյանին, դուք ուղղակի կգազազացնեք մի ամբողջ ժողովրդի
Արդյունքում նրանք կարագացնեն Ձեր աթոռներից թռնելու պրոցեսը
Սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ:
Հոկտեմբերի 8֊ին կայանալիք հանրահավաքի մասին լուրը իշխանությանը ստիպեց, որպեսզի հայտարարի առաջիկա երկու օրերի ընթացքում Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին։
Ի՞նչ է սա, եթե ոչ բացահայտ վախ։
Ես խղճում եմ Ձեզ՝ ոչ հարգելի իշխանության, ոչ հարգելի ներկայացուցիչներ։
Գագիկ Ծառուկյանին կալանավորելով դուք փորձում եք վախեցնել, լռեցնել ու կոտրել մեզ։
Չի՛ ստացվի։
Ասեմ ավելին, դուք դրանով կարագացնեք ձեր աթոռներից թռնելու պրոցեսը։
Այո՛ ընդունում եմ, ինձ որպես կուսակցական հոգեբանորեն դժվար կլինի առանց Գագիկ Ծառուկյանի ֆիզիկական ներկայության, սակայն այդ ամենը կստիպի ինձ (ու մեզ), որպեսզի պայքարն էլ ավելի խորքային լինի, իսկ հաղթանակը մի օր շուտ։
Կրկնում եմ՝
Կալանավորելով Գագիկ Ծառուկյանին, դուք ուղղակի կգազազացնեք մի ամբողջ ժողովրդի։
Այդ ամենի արդյուքնում դուք կարագացնեք Ձեր աթոռներից թռնելու պրոցեսը❗
Սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ:
Լիանա Մանուկյանի ֆեյսբուքյան էջից