Բացահայտվել և կանխվել են Արցախից Հայաստան անօրինական ճանապարհով զենք-զինամթերք տեղափոխելու մի շարք դեպքեր․ ԱԱԾ Լավրովը Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Արցախում տիրող իրավիճակը «Այս պատերազմն ավելի է մոտենում հենց կամքի ու խելքի գործոնների կարևորությանը». Արծրուն Հովհաննիսյան
29
Լայվից հետո և Ժնևից առաջ Փաշինյանը բացատրել է Արցախի հետ սահմանին ռուս զինվորականների ներկայությունը Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ Տեսանյութ Ալիևը հայտարարել է, թե ինչ պայմաններ է ներկայացնելու Ժնևում Էրդողանը Ռուսաստանին առաջարկել է միասին լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը Շուշիում «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրետակոծության հետևանքով կա 1 զոհ և 2 վիրավոր. Տեսանյութ Ալիևը պատրաստ է առանց նախապայմանների գնալ Մոսկվա Փաշինյանի հետ բանակցելու Արցախում ճշտում են Ստեփանակերտի ուղղությամբ թուրքական F-16 կործանիչների կիրառման տեղեկությունների իսկությունը Թշնամին թիրախավորել է Ստեփանակերտի ծննդատունը. Լուսանկար, Տեսանյութ ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել. ուղիղ Պատերազմ Արցխում
Բացահայտվել և կանխվել են Արցախից Հայաստան անօրինական ճանապարհով զենք-զինամթերք տեղափոխելու մի շարք դեպքեր․ ԱԱԾ Այն, ինչ կատարվում է Հայաստանում նույնիսկ պատերազմական վիճակում, ուղղակի անտանելի է Լայվից հետո և Ժնևից առաջ Լավրովը Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Արցախում տիրող իրավիճակը Փաշինյանը բացատրել է Արցախի հետ սահմանին ռուս զինվորականների ներկայությունը Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ Տեսանյութ «Հեռացեʹք, որ չդառնաք կենդանի վահան». Վահրամ Պողոսյանի կոչն ադրբեջանցիներին Մուրճի հարված ստացած հայ երիտասարդի վիճակը ծանր է Հայտնի ուղերձի հերոս Հարութ Մնացականյանը նոր լուսանկարներ է հրապարակել առաջնագծից Ալիևը հայտարարել է, թե ինչ պայմաններ է ներկայացնելու Ժնևում «Այս պատերազմն ավելի է մոտենում հենց կամքի ու խելքի գործոնների կարևորությանը». Արծրուն Հովհաննիսյան Վիտալի Բալասանյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանին «ՊԵԿ նախագահը զարմանալի տեղեկություն հայտնեց». վարչապետ «Ադրբեջանական տեղեկությունները մեր կորուստների մասին կեղծ են». Արծրուն Հովհաննիսյան Ադրբեջանական հաքերներն ընտրական ռեգիստրից պատահական մարդկանց անուններ են հրապարակել՝ իբրև զոհերի անուններ ՌԴ ԳՇ նախկին աշխատակից․ Ռուսաստանի օգնությամբ Ղարաբաղի բանակը 3 օրում կջարդի Ադրբեջանին Էրդողանը Ռուսաստանին առաջարկել է միասին լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը «Հենց նոր տեղեկություն ստացվեց Ստեփանակերտի բնակավայրերին հասցված նոր հարվածների մասին». ԱՀ նախագահ Ադրբեջանը օգտագործում է նաեւ թուրքական Kargu մահապարտ ԱԹՍ-ներ. Լուսանկար Թուրքական «Բայրաքթարները» Հայաստանի սահմանին մոտ ամեն օր հետախուզական թռիչքների են դուրս գալիս. Տեսանյութ Շուշիում «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրետակոծության հետևանքով կա 1 զոհ և 2 վիրավոր. Տեսանյութ Սիրիացի վարձկանների մեծ մասը հրաժարվում է մեկնել Ադրբեջան` չնայած գայթակղությունը մեծ է Մահացել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը Ալիևը պատրաստ է առանց նախապայմանների գնալ Մոսկվա Փաշինյանի հետ բանակցելու Թուրքական լիրան թարմացրել է արժեզրկման ռեկորդները Կորոնավիրուսից մահացել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ Դավիթ Ավետիսյանը Ստեփանակերտի ծննդատունն է թուրք ենիչերների հարձակումից հետո. Արմեն Մուրադյան Լուսանկար, տեսանյութ Ռուսական ռազմական ինքնաթիռները Սիրիայի կենտրոնական մասում պայթեցրել են ԻՊ-ի թաքստոցները Արցախում ճշտում են Ստեփանակերտի ուղղությամբ թուրքական F-16 կործանիչների կիրառման տեղեկությունների իսկությունը Մոսկվայում ադրբեջանցի ազգայնականներ են ձերբակալվել. Լուսանկար Ծառայության ընթացքում հերոսական տարբեր արարքների համար մի շարք զինծառայողներ ներկայացվել են պարգևատրման Վիտալի Բալասանյան. Վտանգված է մեր պետությունն ու պետականությունը, մեր հայրենիքը Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները Թշնամին թիրախավորել է Ստեփանակերտի ծննդատունը. Լուսանկար, Տեսանյութ Ռուսաստանի ՕՏՈւ-ն Ղարաբաղի բանակի հետ երեք օրում կջախջախի Ադրբեջանի բանակը. Ռուսաստանի ԳՇ նախկին աշխատակից ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել. ուղիղ Տագնապի ազդանշանը կրում էր փորձնական բնույթ․ անհանգստանալու կարիք չկա․ Էջմիածնի քաղաքապետարան Parstoday. Ռուսաստանի քայլերը՝ ղարաբաղյան տարածաշրջանում թուրք-ադրբեջանական ուժերի առաջխաղացումը կանգնեցնելու ուղղությամբ Պատրիկ Ֆիորին, Սերժ Ավետիքյանն ու այլ հայտնիներ հանդես կգան Արցախին նվիրված բարեգործական համերգով Իրանի ԱԳ նախարարի տեղակալը գտնվում է Բաքվում․ քննարկում է Ղարաբաղյան կարգավորման իրանական ծրագիրը Պուտինն ու Էրդողանը ԼՂ կարգավորման բանակցություններին Թուրքիայի մասնակցության հարց չեն շոշափել․ Պեսկով «Մենք խաղում ենք Հայաստանի հետ և չենք պատրաստվում լքել Ադրբեջանը». WarGonzo-ն վարձկանների մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել Հայաստանի ԶՈւ-ն «Սմերչով» չի հարվածել Բարդա քաղաքին. ՀՀ ՊՆ խոսնակ Մեր սխալն այն է, որ մենք գործն ավարտին չենք հասցնում և շատ փափուկ ենք․ Սոլովյովն Էրդողանին զսպելու Ռուսաստանի քայլերի մասին. Տեսանյութ Կորոնավիրուսից մահացել է Գուրգեն Եղիազարյանը «Պապ ջան, տղեդ արդեն 60 թուրք է սպանել». 21-ամյա Հակոբը Գերմանիայից վերադարձել էր հատուկ բանակում ծառայելու նպատակով. Լուսանկարներ «Ամեն երեխա իրավունք ունի խաղաղության». Սիրուշոյի հրապարակումներն արցախցի երեխաների մասին Ադրբեջանում ակնկալվում է պատերազմի շուտափույթ ավարտ, ինչը դրսևորվում է, օրինակ, տարաբնույթ խորհրդանշական ամսաթվերի՝ որպես պատերազմի ավարտի օր սպասումով Արաքչին Բաքվում ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման իրանական նախաձեռնությունը ՊԲ-ն հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողների 59 նոր անուններ է հրապարակել. զոհերի ընդհանուր թիվը՝ 1068

Օտարերկրյա գործակալներ փնտրելիս

Սեպտեմբերի 21-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ ադրբեջանցի զինծառայողի մահվան հետ կապված: Թուրքիայի պաշտպանության նախարարության  հայտարարության մեջ ընդգծվում է, որ «Հայաստանը պետք է  դադարի կրակի հետ խաղալ»:

Պետք է ընդգծել, որ նման հայտարարություն թուրքական պաշտպանական գերատեսչությունից չի եղել վերջին 30 տարիներ ընթացքում:  Այս հայտարարությունը «արարներից» հերթական էր, որով Թուրքիան էլ ավելի է ակտիվացնում իր ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված գործընթացում: Ավելացրեք սրան նաև այն, որ Թուրքիան Ադրբեջանի հետ վերջին  լայնածավալ զորավարժություններից հետո մինչ այժմ դուրս չի բերել իր զորքերը և տեխնիկան Նախիջևանից: Շատ վերլուծաբաններ ընդգծում են, որ փաստացի Թուրքիան Նախիջևանում իր ռազմաբազան է հիմնել:

Սա իր հերթին նշանակում է, որ մեր տարածաշրջանում և Հայկական անվտանգության համակարգում շեշտակիորեն ավելացել է ՌԴ-ի դերը՝ որպես Թուրքիայի ռազմական նկրտումները զսպող ուժի:

Կարծես թե այս տարրական ճշմարտությունը պետք է հասու լիներ նաև մեր իշխանություններին, սակայն արի ու տես, որ՝ ոչ: Հենց այս եզրակացության են գալիս, երբ վերլուծում ենք հայաստանի իշխանությունների առանցքային ներկայացուցիչներից մեկի՝ ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանի վերջերս արած հայտարարությունները:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին ԱԱԾ տնօրենը եռաբլուրում պատասխանելով լրագրողների հարցին կապված ռուսական «Դոսյե» կենտրոնիի հրապարակած նյութերի վերաբերյալ, նշել է, որ նյութեր են նախապատրաստվում հրապարակմանը համապատասխան իրավական ընթացք  տալու ուղղությամբ:

Ավելին՝  այսօր էլ Ազգային ժողովում ճեպազրույցների ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը, մեկնաբանելով հիշյալ հրապարակման մեջ որոշ քաղաքական գործիչների հայտնվելու փաստը նշեց, որ, եթե այդ անձիք լրագրողների հետ շփումներում չբացատրեն իրողությունը, ապա իրենց համապատասխան հարցեր պետք է տան: Ինչպես տեսնում եք մեր իշխանությունները, փաստորեն, ակտիվորեն օտարերկրյա ազդեցության գործակալներ են փնտրում մեր երկրում:

Ում-ում, բայց ԱԱԾ-ին և նրա ղեկավարի պետք է, որ լավ հայտնի լինի այն անձանց ու կազմակերպությունների ցանկը, ովքեր Հայաստանում տարիներ ի վեր աշխատել են օտարերկրյա գռանտային ծրագրերով: Ում-ում, բայց ԱԱԾ-ին հստակ պետք է հայտնի լիներ նաև, թե իրականում նշյալ անձիք և կազմակերպությունները ում շահերն են սպասարկում և արդյոք այդ շահերը որևիցե աղերս ունեն ՀՀ-ի շահերի հետ:

Պետք է ևս մեկ անգամ ընդգծել, որ հատկապես հուլիսյան դեպքերից հետո ոչ միայն Ռուսաստանի դերն է մեծացել մեր տարածաշրջանում անվտանգություն ապահովելու առումով, այլ նաև ակտիվացել են այն ուժերը, որոնք տարբեր եղանակներով, այդ թվում նաև քաղաքական, փորձելու են նվազեցնել Ռուսաստանի  դերն ու նշանակությունը մեր տարածաշրջանում, ինչն էլ առաջին հերթին բխում է Թուրիքայի և Ադրբեջանի շահերից, քանզի ամենից լավ հենց Անկարայում և Բաքվում են գիտակցում ռուսաստանի ազդեցությունը մեր անվտանգության համակարգում: Այս իմաստով հստակ ուղեգծվում է, թե ինչ ուղղությամբ է պետք գտնել օտարերկրյա գործակալների, սակայն հետևելով հայաստանյան իշխանությունների առանցքային գործիչների հայտարարություններին մենք հայտնվում ենք տրամաբանական կազուսի առջև:

Իհարկե այն փաստը, որ Հայաստանում առ հասարակ բոլոր տիպի գործակալները հանգիստ աշխատում է, դա ողբերգություն է մեր պետականության համար և այս խնդրի լուծման ուղղությամբ պետք է համակարգված, հստակ քայլեր ձեռնարկեն, այլ ոչ թե ընտրովի մոտեցում ցուցաբերվի, ատավել ևս այն պարագայում, որ այդ ընտրովի վերաբերմունքը ակնհայտորեն ուղղված է այն պետության դեմ, որն այսօր տարածաշրջանում միակն է, ով կարողանում է զսպել Թուրքիային:

 Սևակ Դանիելյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan