«Այլընտրանք» ՀԿ կազմակերպած, կորոնավիրուսի զոհերի հիշատակին նվիրված արարողությունը. Տեսանյութ
«Այլընտրանք» ՀԿ այսօր՝ սեպտեմբերի 22-ին, մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարևանությամբ կազմակերպել է կորոնավիրուսի անմեղ զոհերի հիշատակին նվիրված արարողություն, որը, ըստ կազմակերպիչների կրելու է շարունակական բնույթ: Կազմակերպիչներից Նարեկ Մանթաշյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կորոնավիրուսից 1200-ից ավելի անձանց մահը կառավարության ապաշնորհ կառավարության տապալված պայքարի հետեւանք են.
«Այստեղ մենք պատկերավոր նշել ենք դեպքերի զարգացումը, թե ինչպես եղավ, որ մարտի 1-ին վարչապետ Փաշինյանը առաջին գույժը բերչեց, որ ունենք առաջին վարակվածը: Բայց դրանից հետո սեփական քաղաքական շահով պայմանացվորված նա հանդիպումներ ունեցավ 25-30 հազար քաղաքացիների հետ՝ «այո»-ի քարոզարշավի շրջանակներում: