Ռոբերտ Քոչարյանը մոտեցավ իր աջակիցներին. նրան դիմավորեցին «Քոչարյան, հերոս» վանկարկում ներկով. Տեսանյութ Քոչարյանի դեմ այս դատավարության պատվիրատուն Թուրքիան է և իր գործընկեր Ադրբեջանը. Երվանդ Բոզոյան Joker ֆիլմը նույնպես զգուշացում էր, կամ ավելի ճիշտ հայկական «հեղափոխության» խորքային սոցիալ-հոգեբանական վերլուծություն
19
Հայրս ամեն ինչ փորձեց անել, բայց Արցախի նախագահը հարկ չհամարեց հանդիպել նրա հետ, լսել. Լևոն Քոչարյան. Տեսանյութ Շուշին հանձնողները դատում են Շուշին ազատագրողներին․ դատական նիստին զուգահեռ բողոքի ակցիա է դատարանի շենքի առջև․ Ուղիղ Մեկնարկել է ԱԺ քառօրյայի հերթական նիստը՝ ուղիղ Բոլոր իրավական հիմքերը կան՝ Փաշինյանին անհապաղ ձերբակալելու․ դատախազն անկեղծացել է Նիկոլ Փաշինյանը նոր թիմ է կազմում. ինչ գործընթացներ են սկսվել Փաստորեն Զանգեզուրը վտանգված է. հարցը Եվրադատարանում է Համազգային խայտառակություն. «նոյեմբերի 9» - ը շարունակվում է Թվերի արհեստական խառնաշփոթը և զգացմունքների շահարկումը նպատակ ունեն փրկել մեղավորների կաշին, դրա համար Նիկոլը պատրաստ է ամեն գնով թաքցնել զոհերի թիվը ու խաբել հերոսների հարազատներին Էդուարդ Աղաջանյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, այդ պաշտոնում նշանակվել է Արսեն Թորոսյանը Լավրովը՝ «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ» բանաձևի, Արցախի ապագա կարգավիճակի ինչպես նաև հայ գերիների ճակատագրի մասին. Տեսանյութ Պատերազմ Արցխում
Պաշտպանության փոխնախարար նշանակված Սուրեն Սահակյանը նախարարի ազգականն է Սթափվելո՞ւ ենք, թե՞ շարունակելու ենք նույն կերպ Թուրքիան վավերացրել է Ադրբեջանի հետ կնքած արտոնյալ առևտրային համաձայնագիրը Կանխատեսումները տարբեր են, սկսած նրանից, որ կունենանք վիրուսի 3-րդ, 4-րդ, 5-րդ ալիք, վերջացրած նրանով, որ պատվաստանյութը ժամանակին տեղ կհասնի՝ արդյունավետ կլինի. Փաշինյան Ուշացած է, բայց այնուամենայնիվ լուրջ քաղաքական-հետազոտական կենտրոն ստեղծելու ժամանակն է, թինգ-թանգով, հրապարակումներով ու դրա վրա ֆինանսներ չպետք է խնայվեն Չեմ կարծում՝ Աննա Հակոբյանը Սեյրան Օհանյանին կարող էր հրահանգավորել. Ռուզաննա Խաչատրյան. Տեսանյութ Ռոբերտ Քոչարյանը մոտեցավ իր աջակիցներին. նրան դիմավորեցին «Քոչարյան, հերոս» վանկարկում ներկով. Տեսանյութ Քոչարյանի դեմ այս դատավարության պատվիրատուն Թուրքիան է և իր գործընկեր Ադրբեջանը. Երվանդ Բոզոյան Շուշիում թշնամու վերահսկողության տակ են անցել պատմության և մշակույթի 197 հուշարձան, մոտ 800 գեղանկարներ, երկրաբանության թանգարանի 700–ից ավելի նմուշներ «Մի օր նորից կգանք քեզ մոտ...»․ Արփի Գաբրիելյանի լուսանկարը Սուրբ Ղազանչեցոցից Անձնական մեքենայում ընթացքի ժամանակ ծխելու համար նախատեսվում է կիրառել 0,5 տուգանային միավոր Հայրս ամեն ինչ փորձեց անել, բայց Արցախի նախագահը հարկ չհամարեց հանդիպել նրա հետ, լսել. Լևոն Քոչարյան. Տեսանյութ Դատախազությունից հերքում են. Արթուր Դավթյանը չի անկեղծացել Սրանք պարզվում է, նաև անուղղելի տգետներ են. նույնիսկ սեփական ժողովրդի արյան ու տարածքների կորուստը սրանց ոչինչ չի սովորեցրել. Ա. Զաքարյանն անդրադարձել է թուրք-ադրբեջանական զորավարժանքներին Ադրբեջանա-թուրքական տանդեմը ավելի է ուժեղացնելու ճնշումը մեզ վրա. Սեյրան Օհանյան. Տեսանյութ Մեկ օրում 170-ից ավելի մարդ է վերադարձել Արցախ Արցախի ԱԳ նախարարը հայ գերիների հետ կապված իրավիճակի վերաբերյալ նամակներ է հղել միջազգային կառույցներին Իշխան Սաղաթելյանը մանրամասներ է հայտնում Արցախ այցի շրջանակներում պաշտոնական հանդիպումներից Որպես պատգամավոր՝ չեմ խոստացել իմ ընտրողներին, որ սարեր եմ շուռ տալու. Գևորգ Պապոյան. Տեսանյութ Իրանն ու Ադրբեջանը մայրուղիների միավորման վերաբերյալ համաձայնության են եկել ՊԵԿ որոշ աշխատակիցներին մարտական զենք կրելը թույլատրող նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ Gucci-ի հայ մոդել Արմինե Հարությունյանը՝ իտալական հեղինակավոր Grazia ամսագրում. Լուսանկար Մահացել է դերասան Վիգեն Ստեփանյանը ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է երաժշտահամերգային կազմակերպությունների ղեկավարների հետ Նոր փոփոխություն. վարկը չմարելու դեպքում երաշխավորը կկրի պատասխանատվություն, եթե միայն նրանք նույն ընտանիքի անդամներ են Շուշին հանձնողները դատում են Շուշին ազատագրողներին․ դատական նիստին զուգահեռ բողոքի ակցիա է դատարանի շենքի առջև․ Ուղիղ Հայաստանում քաղաքական ճգնաժամի ժամանակ իշխանությունը փորձում է հնարավորինս թույլ չտալ քննարկումներ. Մարուքյան Նիկոլի հաջորդ գիրքը կարող է կոչվել «Ինչպես քանդել 30 տարվա կառուցածը 3 տարում. Հուշ-ձեռնարկ» Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Առնո Բաբաջանյանի 100-ամյակը կնշանավորվի մի շարք միջոցառումներով «Արարատ Միրզոյանը ամենաշահագրգռվածը պետք է լինի իր հավաքագրման թերթիկի թեման վերջնականապես հստակեցնելու գործում». Նարեկ Մալյան Կարդինալն ու գործակալը. ով է՞ կանգնած Արարատ Միրզոյանի գործակալ լինելու բացահայտման ետևում Հաղորդում հանցագործության մասին կամ հարցեր, որոնք որդեկորույս ծնողի մոտ մնացել են անպատասխան Նախօրեին հայտնաբերված քաղաքացիական անձի ինքնությունը հայտնի է. Արցախի ԱԻՊԾ Ռուսաստանյան խաղաղապահները ծառայություն են իրականացնում Մարտակերտի դիտակետերում. Տեսանյութ Ադրբեջանը նենգորեն ստում է` հայտարարելով, թե վերջին պատերազմում իր մարդկային կորուստները 2855 է Զոհված զինծառայողի հայրը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Մարտունի 3 զորամասի հրամանատարի նկատմամբ Վարորդական իրավունք չունենելու, բայց երթևեկելու դեպքում վարորդը կտուգանվի 200000 դրամով. Տեսանյութ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք «Ադրբեջանը նենգորեն ստում է». Նաիրի Հոխիկյան ԱԺ-ն ընդունեց մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը Հենց ներկաներն են արտացոլում մեկնաբանություն գրողի նման մարդկանց հոգևիճակը, մտածելակերպը.. Հունվարի 28-ին պետք է տեղեկանանք մեր զոհերի, անհետ կորածների, գերեվարվածների իրական թվերի մասին՝ անուն առ անուն.Դեմոյան Հայերի տների դիմաց թուրքական և ադրբեջանական դեռևս անհայտ կազմակերպությունների կողմից արվել են այսպիսի գրաֆիտիներ. Լուսանկար Բայց այ թե ո՞նց ա նախարարի ընկերոջ կնիկը դարձել փոխնախարար...չնայած... Արցախում օրվա ընթացքում զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Իմքայլական պատգամավորն առաջարկում է «կարմիր գծերը» փոխարինել գույնզգույն գծերով Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 236 նոր դեպք. մահացել է 14 մարդ Մխոն քյաչալցել է, խեր ըլնի Գերիների, անհետ կորածների նախագիծը դեմ քվեարկող իրենցքայլական ուսապարկ Վահագն Հովակիմյանը

Հայաստանի անվտանգության «դոսյեն»

Ռուսական «Դոսյե» կենտրոնի հրապարակած նյութը Հայաստանում մեծ ակտիվություն առաջացրեց։ Քաղաքական և փորձագիտական շրջանակներից հետո դրան արձագանքեց նաև ԱԱԾ պետը. « ... Այդ հոդվածն ինքնին ամբողջությամբ իրենից ենթանդրում է որպես հանցագործության մասին հաղորդում և ԱԱԾ-ն որպես իրավապահ մարմին բանականաբար քրեաիրավական գնահատական է տալու այդ հոդվածում զետեղված ցանկացած փաստի»։

Հայաստանի խոցելի լրջությունը

Կարծում ենք՝ սա լավ առիթ է հասկանալու այս և այլ դոսյեների ազդեցությունը և դրանց կարևորությունը։

Ռուսական կոչվող «Դոսյե» կենտրոնը Միխայիլ Խոդորկովսկու նախագծերից մեկն է։ Խոդորկովսկին այն դեմքերից է, որը ոչ միայն թշնամի է ռուսական պաշտոնական շրջանակների համար, այլև միանշանակ չի ընկալվում նաև ռուսական լիբերալ շրջանակներում։ Հիշեցնենք, որ նա վաղուց ապրում է արևմուտքում։ «Դոսյե» կենտրոնի առաջնային խնդիրների մեջ գրված է «Կրեմլի հանցավոր խմբավորման պարագլուխների և նրանց մերձավորների մասին լրագրողական հետաքննությունները տեղափոխել դատաիրավական հարթություն»։ Ակամայից ստացվում է այնպես, որ այդ փոխանցողներից մեկն էլ ՀՀ ԱԱԾ պետն է։

Խոսքը վերաբերում է այն Ռուսաստանին, որը մեր անվտանգության կարևորագույն գործոններից է, և որի հետ մենք գտնվում ենք նույն անվտանգության համակարգում։
Ռուսաստանի և Արևմուտքի միջև զարգացող սառը դիրքային պատերազմի պայմաններում շրջանառության նետված նման նյութերը կարող են իրենց ետևում ունենալ տարբեր նպատակներ։ Այդ նպատակներից կարող է լինել Հայաստանում հակառուսական տրամադրությունների ակտիվացումը, մասնավորապես՝ ԱԱԾ-ի և ռուսական հատուկ ծառայությունների միջև անվստահության սերմանմամբ հարաբերությունների վատթարացումը։ Այս առումով պետք է լինել շատ զգույշ, և դա հատկապես վերաբերում է իշխանություններին։Պետք է լինել շատ զգույշ՝ տարածաշրջանում թուրքական ակտիվության կտրուկ բարձրացման ֆոնին։

Հայաստանն իր սահմանափակ նյութական, տեխնոլոգիական և մարդկային ռեսուրսներով չի կարող ապահովել հատուկ ծառայությունների գծով իր համար կենսական անհրաժեշտություն ունեցող ինֆորմացիոն հոսքերի ողջ ծավալը։ Այդպիսի վիճակում են գտնվում մեր տիպի բոլոր պետությունները։ Եվ լուծումը մեկն է՝ գտնվել այլ հզոր համակարգերի հետ փոխշահավետ աշխատանքային համագործակացության տիրույթում։

Այս առումով պետք է հստակ հասկանալ, որ Հայաստանի և ՌԴ հատուկ ծառայությունների միջև խզվածությունը սպասարկում է թուրքական շահը և ուղիղ հարված է մեր ազգային անվտանգությանը։ Գուցե՞ հենց այդ նպատակով էր «Դոսյե»-ի նյութը։

Դոսյեն, Վիկիլիքսը և մյուս արտահոսքերը

ԱԱԾ տնօրենի խոսքին զուգահեռ, գրեթե միաժամանակ վարչապետ Փաշինյանը մեգանպատակներից 2-րդը ներկայացնելիս խոսում էր տեղեկատվական անվտանգության մասին։ Եվ կոնկրետ օրինակով ցույց տալիս, որ ինչ-որ տեղից կարող է կեղծ լուրը առաջացնել երկրի ներսում խնդիրներ։ Անշուշտ դա այդպես է, և նման բազմաթիվ օրինակներ կան։

Բայց ԱԱԾ տնօրենի և վարչապետի պատկերացումները արտահոսքերի և տեղեկատվական անվտանգության թեմայի շուրջ կարծես թե տարբերվում են։
Ամենանայն հավանականությամբ կարիք չկար, որ «Դոսյե»-ի հրապարակմանը անդրադառնար ԱԱԾ-ը տնօրենը։ Նա, նախ կարևորում է բավական վիճելի աղբյուրի հրապարակումը, և երկրորդ՝ այդ դեպքում հարց է ծագում, թե ինչո՞ւ չի արձագանքում նա մյուս արտահոսքերին, այլ աղբյուրների տեղեկատվությանը, ասենք՝ նույն Վիկիլիքսի։

ԱԱԾ տնօրենը իր խոսքում ճիշտ ձևակերպեց «Դոսյե»-ի նյութը՝ անվանելով այն հոդված։ Դա իսկապես այդպես է. եթե Վիկիլիքսը ամերիկյան դիվանագետների փաստացի, չոր նամակագրություն է, ապա «Դոսյեում» տեղ գտածը՝ սովորական հոդված։ Սա իսկապես մեծ տարբերություն է, որովետև հոդվածը սուբյեկտիվության զգալի ռեսուրս ունի։

Առաջին ծագող տրամաբանական հարցը. եթե ԱԱԾ-ն «Դոսյեն» դիտարկում է որպես «հանցագործության մասին հաղորդում», ապա ինչո՞ւ նույնը չի ասվում Վիկիլիքսի մասին։ Միայն մարտի 1-ի թեմայով Վիկիլիքսում կան փաստեր, որոնք ամբողջությամբ կարող են փոխել այսօր ընթացող գործի ընթացքը, ուղղակի հերքել ՀՔԾ-ի սահմանադրական կարգի տապալման վարկածը։ Ինչո՞ւ է ՀՔԾ պետը Վիկիլիքսից վերցնում իրեն հարմար դրվագը, որն, ի դեպ, հերքվում է հետո, և չի նկատում բազմաթիվ այլ էջեր, որոնք հրապարակվել են մամուլում։

Մի կողմ թողնենք Վիկիլիքսը. մամուլում տարբեր ժամանակներում հրապարակումներ են եղել տարբեր օտարերկրյա աղբյուրներից այս կամ այդ գործչի՝ այս կամ այն ազդեցության տակ գտնվելու մասին, և նրանք այսօր հանդիսանում են իշխանության մաս կամ մերձիշխանական դեմք։ Այդ հրապարակումները պետք է անտեսվե՞ն։ Արդյո՞ք միայն ռուսական ծառայությունների հետ համագործակցելն է Հայաստանում հարցեր առաջացնում, մյուս բոլոր երկրների ծառայությունների հետ սերտ և երբեմն անգամ անթաքույց համագործակցությունը նորմա՞լ է։ Այս հարցը լրագրողները հարմար առիթի դեպքում կարող են տալ ԱԱԾ տնօրենին։

Հայաստանի անվտանգության այլ գործոններ

Վերջերս սփյուռքի հանձնակատարի գրասենյակը հայտարարեց «Ի գործ» ծրագրի մասին, համաձայն որի՝ սփյուռքի մոտ 100 մասնագետ կհրավիրվի աշխատելու ՀՀ պետական կառավարման համակարգում։ Հաշվարկվա՞ծ են արդյոք այս գաղափարի ռիսկերը ազգային անվտանգության տեսակետից։ Աշխարհի տարբեր պետություններից, տարբեր անվտանգության համակարգերում գտնվող, տարածաշրջանում տարբեր շահեր ունեցող պետություններից շատ մեծ թվով անձինք միանգամից ներառվում են ՀՀ պետական համակարգ։ Պոպուլիզմը լայվի ժամանակ այլ բան է, իսկ պոպուլիզմը պետական կառավարման մեջ՝ լրիվ այլ որակի ռիսկ։ Կասեք՝ մեր հայրենակիցնե՞րն են. դա կլինի բացարձակ անլրջություն։ Ի՞նչ կապ ունի։ Դա կնշանակի՝ ընդհանրապես չպատկերացնել ռիսկերը։

Մեր պետության համար, որի ժողովրդի 60-70 տոկոսը հայրենիքից դուրս է ապրում, սփյուռքի հետ աշխատանքը ամենակարևոր ոլորտներից է՝ ազգային անվտանգությանը հավասար ուղղություն։ Եվ Հայաստանը պետք է ունենա օրենքով սահմանված նորմ՝ սփյուռքի հետ աշխատանքները պետք է համակարգի ՀՀ-ում մշտապես ապրած, միայն ՀՀ քաղաքացին։ Մենք վստա՞հ ենք , որ Գլենդելի նախկին քաղաքապետը, որին այսօր վստահվել է այդ կարևորագույն ուղղությունը, զերծ է տարբեր ստվերային պարտավորություններից։ Նույնը վերաբերում է այսօրվա որոշ այլ բարձրաստիճան պաշտոնյաների։

Երբ վարչապետ Փաշինյանը կարևորում է տեղեկատվական անվտանգության խնդիրը, նա միանշանակ ճիշտ է։ Եթե նա անկեղծ է, ապա պետք է ստեղծվեն լուրջ համակարգեր՝ այդ հիբրիդային պատերազմում մեր երկրի դիրքերը ամրացնելու համար։ Բայց նա պետք է կարողանա ապացուցել, որ ինքն անկեղծ է։

Տեղեկատվական անվտանգությունը վերաբերում է նաև տեղեկատվության ներքին շրջանառությանը։ Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, պետական միջոցներով՝ Հ1-ով, «Ազատություն»-ով, հայտնի ՊՈԱԿ-ով, մերձիշխանական ֆեյքերով, ուղղակի նշանակում է բացել պետության սահմանները թշնամիների առաջ։ Հայաստանի իշխանության համար Մարգարիտա Սիմոնյանի RT-ն և «Ազատությունը» նույն հարթության մեջ պետք է լինեն։ Բայց սա պետք է կարողանալ գիտակցել։

Հայաստանի 29-ամյա պատմության ընթացքում քիչ չեն դրսից կազմակերպված տեղեկատվական դիվերսիաները, որոնք լուրջ ազդեցություն են ունեցել հայաստանյան ներքին քաղաքական կյանքում և երկրում տրամադրությունների ստեղծման հարցում։ Քի վեսթի բանակցությունների և Մեղրին ծախելու վարկածը Հայաստանին հարվածելու և թշնամու կոնկրետ հաշվարկված շահերին ծառայող թեմա էր։ Եվ Հայաստանին այն, իհարկե, վնաս տվեց։ Ադրբեջանին պետք էր իր կողմից տապալած ամերիկյան միջնորդությունը արժեզրկել, դուրս գալ ամերիկյան միջնորդությունը տապալած լինելու բեռից։ Եվ նա սկսեց տեղեկատվական արշավ։

«Մեղրիի» թեման, ամենայն հավանականությամբ, կազմակերպվել է դրսից, և ներսում արդեն ոչ ոք չէր մտածում, որ այն տիրաժավորելով՝ սպասարկում էր կոնկրետ ոչ բարեկամ պետության շահ։ Ի վնաս՝ քո սեփական շահի։ Հայաստանում ուղղակի ներքաղաքական շահը կարևորվեց պետական շահից։ Հիմա հետադարձ հայացքով նայեք, թե ո՞ր հայաստանյան շրջանակները և լրատվամիջոցներն են տարիներով լծված եղել այդ գործին։

Տեղեկատվական անվտանգությունը հենց սա է։
Հենց այսօր, մեր օրերում տեղեկատվական պատերազմով հայ հասարակությանը համոզում են, թե ապրիլյան պատերազմում մենք պարտվել ենք։ Հայաստանի շահի տեսակետից կա՞ արդյոք, մեկ բանական բացատրություն, թե ինչու է այդպես արվում, իհարկե՝ ոչ։ Այստեղ լրիվ այլ պետության և ուժերի շահն է։

Տեղեկատվական պատերազմում մենք Ալիևին տվել ենք ֆանստաստիկ առավելություն և նա հիմա ձևակերպում է պաշտոնական Բաքվի թարմացված մոտեցումերը՝ «ես ու հայրս 25 տարի բանակցել ենք գող ու թալանչի նախագահների հետ, ու դա ես չեն ասում, դա ասում է Հայաստանի այսօրվա իշխանությունը։ Եվ այդ գողերն ու թալանչիներն են, որ հետ չեն տվել մեր հողերը, խաբել են միջազգային հանրությանը։ Եվ հետևաբար մեր տեսակետները այսօր միջազգային հանրության համար հասկանալի են, և մեր ասածը արդար է... Մենք ապրիլին ջախջախիչ հաղթել ենք, դա ես չեմ ասում, դա ասում են Հայաստանի այսօրվա պաշտոնյաները»։

Հայաստան և մեծ շահեր

Վերադառնալով «Դոսյե»ի թեմային՝ այո, պետք է ընդունել, որ Հայաստանը և տարածաշրջանը միշտ գտնվելու են այլ պետությունների հատուկ ծառայությունների ուշադրության տակ։ Այդպիսին է ժամանակակից աշխարհը։ Եվ միշտ լինելու է ցանկություն՝ ի վնաս Հայաստանի շահի, Հայաստանում լուծել խնդիրներ։ Հայաստանի սոլիդ իշխանության խնդիրն է՝ միշտ, սա գիտակցելով, երբեք թույլ չտալ Հայաստանի շահի ստորադասում։ Պետք է լինեն կարմիր գծեր, որոնք երբեք չի կարելի անցնել կամ անցնելը հնարավոր չի լինի։ Կա նաև շատ նուրբ բալանսի խնդիր։

Եթե ԱԱԾ-ն քրեաիրավական խնդիր է տեսնում, որ «Դոսյեում» նշված տարբեր անձինք կարող են գտնված լինել ռուսական ազդեցության տակ, ապա նույնը պետք է արվի արևմտյան ազդեցության գործակալների հանդեպ։ Եթե որոշ անձինք ռուսական կողմից ստացել են ինչ-որ դրամաշնորհներ, ապա նույն խնդիրները պետք է տեսնի, որ գործող իշխանության մեջ մեծ թվով նախարարներ և պատգամավորներ ստացել դրամաշնորհներ հայտնի արևմտյան ֆոնդերից։

Մեր կարծիքով՝ դրամաշնորհները չեն ռիսկերը։ Խնդիրը պետության ինստիտուցիոնալ իմունիտետի մեջ է, որը պետք է ձևավորի մեխանիզմներ, որ Հայաստանի պետական շահը որևէ պարագայում չվտանգվի։ Այս խնդիրը շատ երկար ժամանակ լինելու է ակտուալ։ Իսկ որպես մասնավոր օրինակ՝ ԱԱԾ-ն պետք է հաշվարկի և պարզի, թե Խոդորկովսկու հիմնարկը՝ «Դոսյեն», ինչո՞ւ հենց այսօր հրապարակեց նյութը և ի՞նչ խնդիրներ են ուզում լուծել դրանով՝ այլոք։ Վաղը կարող են այլ երկրներում հայտնվել այլ կազմակերպություններ, որոնք հայկական շուկա կուղարկեն այլ տեղեկատվական հոսքեր՝ այլ շահերով, այլ նպատակներով։ Պետության ինստիտուտները պետք է ունենան զգալի լրջություն՝ զերծ պահելու համար հասարակությանը հեշտ մանիպուլյացիաների ռիսկից։ Արդյո՞ք արվում է այս ամենը։ Թե՞ տրվում ենք պահի գայթակղությանը՝ չմտածելով երկարաժամկետ ռիսկերի մասին։ Թե՞, գուցե, դա անում ենք ամենևին էլ ոչ պատահաբար։

Այլընտրանքային նախագծեր խումբ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan