Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը Գառնիկ Դանիելյանը Տավուշի ոստիկանապետից պահանջում է ձերբակալել ժողովրդի վրա քշող վարորդներին
23
Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Փաշինյանի հարցազրույցը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամ Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ներին Մայր Աթոռը իշխանություն համարվողներին հորդորում է դադարեցնել Բագրատ սրբազանի դեմ ստի ու կեղծիքի արշավը Քիչ անց Տավուշում ականազերծման և պայթեցումներ աշխտանքներ կլինեն. ՊՆ Կիրանցում ենք․ Հայաստանի անվտանգության առաջնագիծն այս պահին անցնում է Տավուշի մարզով. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Հայաստանի իշխանությունները համաձայնել են չընդգրկել ԼՂ-ն խաղաղության համաձայնագրում. Ալիև Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից Բոլորը պետք է ոտքի կանգնեն. քաղաքացիները փակել են Երևան-Դիլիջան-Երևան ճանապարհը (տեսանյութ) Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Հիշե՛ք, գործող վարչապետը հոգեկան հիվանդ չէ. Ալեն Ղեւոնդյան (տեսանյութ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Փաշինյանն ամբողջովին զիջել է հայ ժողովրդի շահերը. Ալեքսանդր Դուդչակ (տեսանյութ) Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են (տեսանյութ) Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք «Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Բաքուն համաձայնել է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը»․ Ալիև «Թուրքերն արդեն Բաղանիսի վերևում են»․ Հոխիկյան «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին Այս ամենը Փաշինյանի քաղաքական սխալներն են. Սերգեյ Մարկելով (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը «Փաշինյանն էլ է դա հասկանում»․ Էրդողան Գառնիկ Դանիելյանը Տավուշի ոստիկանապետից պահանջում է ձերբակալել ժողովրդի վրա քշող վարորդներին «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է «Մեր դիրքերից, մեր զորքն արդեն նահանջել է, ադրբեջանական դրոշ է ծածանվում». Բագրատ Սրբազան Հայաստանի իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական վարչություն (տեսանյութ) Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական վարչություն (տեսանյութ) Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը Թե ինչ է ասել Արայիկ Հարությունյանը, դժվար է նույնիսկ կանխատեսել Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել

Մոտենում է սուր շնչական վարակների սեզոնը. Վանյանը հորդորեց COVID-19-ի հարցում չկորցնել զգոնությունը

Հայաստանում մոտենում է օդակաթիլային վարակների սեզոնը, սպասվում է սուր շնչառական վարակների, այդ թվում նաև՝ COVID-19-ի ավելի ակտիվացում. քաղաքացիները զգոնությունը չպետք է թուլացնեն, միայն առողջապահական համակարգով հնարավոր չէ նվազեցնել դեպքերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Հիվանդությունների վերահսկման և կանխարգեկման ազգային կենտրոնի» գլխավոր տնօրենի պաշտոնակատար Արտավազդ Վանյանը:

«Հիվանդության դեպքերի նվազեցման հարցում, իհարկե, ՀՀ քաղաքացիները մեծ դեր ունեն: Առանց կանոնների պահպանման, միայն առողջապահական համակարգով հնարավոր չի լինի այս հիվանդությունը նվազեցնել: Այն միջոցառումները, որոնք արվում են, արվում են միայն զուտ կանխարգելման նպատակով: Ես հուսով եմ, որ մոտ ապագայում պատվաստումների միջոցով մեզ հնարավորություն կընձեռնվի հաղթահարել վիրուսը»,-ասաց Վանյանը:

Պաշտոնյան կրկին հորդորեց քաղաքացիներին զգոնությունը չթուլացնել: Նա նկատեց՝ մոտենում է սեզոնը՝ օդակաթիլային վարակների հետ կապված: «Եվ սուր շնչառական վարակների, և COVID-19-ի ավելի ակտիվացում է սպասվում: Դրա համար հորդորում ենք բացարձակապես չթուլացնել և պահպանել կանոնները: Միայն պահպանելով մենք կարող ենք ոչ թե հաղթահարել, այլ ուղղակի դիմակայել, որպեսզի տարածումը և աճը կտրուկ չլինի»,-նշեց նա:

Անդրադառնալով «Արմենպրես»-ի հարցին, թե արդյոք Հայաստանում աշնանը մեծ բռնկում կլինի, կհասնե՞նք պիկին, թե՞ ոչ՝ Վանյանը պատասխանեց. «Մեր ձեռքում է: Եթե իրոք պահպանենք կանոնները, ես վստահեցնում եմ՝ չենք հասնի դրան: Եթե 300-հոգանոց հարսանիք ենք անելու և խախտելու ենք կանոնները, իհարկե, շատ արագ կտարածվի»:

Խոսելով դպրոցների բացման հետ կապված դեպքերի հնարավոր ավելացման մասին՝ նա հիշեցրեց, որ բոլոր ուսուցիչները թեստավորում են անցում: «Եվ դիտարկումներ ենք անում, եթե դպրոցներում կնկատենք բարձրացում, իհարկե, լրացուցիչ քննարկման առարկա կդառնա դա: Բայց այսօր այդ խնդիրը չկա, և ամբողջությամբ հսկողության ներքո է գտնվում»,-ասաց Վանյանը:

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Արտավազդ Վանյանին սեպտեմբերի 21-ին Անկախության տոնի առիթով պարգրատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: «Առաջին երեք-չորս ամիսը, ինչպես համակարգի շատ բժիշկներ, այնպես էլ ես, եղել է օրեր, որ ընդհանրապես մեր ընտանիքի անդամներին չենք տեսել: Բայց, դա մեր աշխատանքն է, մենք պարտավոր ենք դա իրականացնել»,-նշեց Վանյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan